25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

ԼՂՀ նախագահն այցելել է զորամաս/ ֆոտո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին այցելել է հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Բակո Սահակյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ ՊՆ հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքում է ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի և շարքից հանել «շուրջ 15 դիվերսանտների և մի քանի ռազմական տեխնիկա»: Հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվում է. «Այսօր Ադրբեջանի «ագիտպրոպը», օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն տարածեց առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն […]

Դիվերսիայի փորձ. հակառակորդն ունի 2 զոհ և վիրավորներ

Մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել  իրենց ելման դիրքերը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլիս ծառայությունը: Կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: Մարտի 10-ին […]

Սմբատ Այվազյանի շիրիմին /ֆոտո/

Այսօր պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն էին այցելել նրա ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները: Հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհելու էին եկել  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

ԼՂՀ ՊԲ-ն հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեքվերահսկողություն են պահպանում առաջնագծում ևշարունակում վստահորեն իրականացնել իրենց առջևդրված մարտական խնդիրը: Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ներդրման միջոցառումներից, ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է […]

Զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ՃՏՊ-ի դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 9-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ N  զորամասի պայմանագրային զինծառայող Կ.Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: […]

Մասնակցել են Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Մարտի 9-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,  տեղի ունեցավ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կառույցի ղեկավարներ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ կայացած նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները […]

Նախագահն այցելել է արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան/ ֆոտո

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու) Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարան: Հայազգի նվիրյալ զավակներից մեկի՝ Դուշման Վարդանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ տուն-թանգարանը վերանորոգումից հետո այսօր վերաբացվել է: Հանրապետության Նախագահն ազատամարտիկի հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ռազմահայրենասիրական դաստիարակության սենյակ, գրադարան, տուն-թանգարանի այն սենյակները, որտեղ […]

PKK-ն պատրաստվում է Թուրքիան «արյան ծովի» վերածել

«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) և ձախակողմյան այլ կառույցներ պատրաստվում են մարտի 20-ին Թուրքիան «արյան ծովի» վերածել, գրում է Ermenihaber.am-ը Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը` վկայակոչելով երկրի հետախուզական մարմինների ձեռք բերած օպերատիվ տվյալները: Աղբյուրի համաձայն՝ հարձակման հանձնարարությունը տվել է Քանդիլը (ՔԲԿ-ի կենտրոնը Իրաքում), որի գործողությունների պլանով նախատեսվում է, որ […]

Մեղավորին պետք է հրապարակավ պատժել

«Անպատժելիությունն է բերում այս սպանությունների շարունակականությանը…Մեղավորին պետք է հրապարակավ պատժել»,-համոզված է զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: Վալերի Մուրադյանին ինքնասպանության հասցնելու գործի վարույթը մոր խոսքով` կասեցվել է, սակայն դրա մասին ընտանիքի անդամները պատահական են իմացել: «2011թ. գործը կասեցվել էր: Փետրվարին, երբ նախագահը մեզ հանդիպեց նախագահականի մոտ ու խոստումներ տվեց, կասեցումից հանեցին ու վերսկսվեց: Գործը նորից կասեցրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված