19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Հրամանատարը զեկուցագիր գրեց, որ հրաման չեմ կատարում.սրտի հիվանդությամբ տառապող զինվորը պատմում է

«Ծառայությանս երկու-երեք ամսվա ընթացքում անընդհատ ինձ վատ եմ զգացել: Մի քանի անգամ եղել եմ բուժկետում, որտեղ արձանագրվել է, որ ես բարձր ճնշում եմ ունենում և սիրտս արագ է աշխատում: Վերջին անգամ  պալիգոններ ենք բարձրացել՝ «բռոնըվի կասկով»  2 կիլոմետր դիք էր: Շատ դժվար բարձրացա, երբ տեղ հասանք ու պետք է շարվեինք՝ չկարողացա: Նստել էի գետնին, որովհետև […]

Սեյրան Օհանյանն իմացել է կաշառքի մասին

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ՌՈ Հատուկ օպերատիվ ծառայության կողմից ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ղարիբջանյանը ձերբակալվել է առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ։

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կատարվել է դիակի արտաքին զննում

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական տվյալներով` 14.03.2016թ.` ժամը 16-00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո […]

Զինվորը ինքնասպա՞ն է եղել

Տավուշի մարզում այսօր՝ մարտի 14-ին, զինվոր է մահացել: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերից մեկում զինծառայող է մահացել  ստացած հրազենային վնասվածքից: Այլ մանրամասներ ՊՆ-ից չհայտնեցին։ Նշենք, որ Aravot.am-ի փոխանցմամբ, ժամկետային զինծառայողն ինքնասպանություն է գործել: Henaran.am-ի տեղեկություններով  19 ամյա Կամոն Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից էր: Մահվան հանգամանքները պարզվում են:

1500 կրակոց գիշերվա ընթացքում. սահմանին անհանգիստ է

Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Պուտինը զորքերը Սիրիայից հանելու հրաման է ստորագրել /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ այսօրվանից Սիրիայից ռուսական զորքերը դուրս կբերվեն։ ՌԴ նախագահը երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է, իրենց զորքերի եւ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են Սիրիայում: «Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերը դուրս բերել»,- […]

Ինչո՞ւ է հապաղում Ադրբեջանը /վիդեո/

«Պատերազմի հավանականություն չկա, որովհետև Ադրբեջանը, եթե իմանար, որ կարող է արդյունք գրանցել՝ վաղուց պատերազմ կսկսեր: Ադրբեջանը արհեստական լարվածություն է ստեղծում: Մի հին ասացվածք կա. ցուլին ամորձատում են, բայց երկար ժամանակ իրեն ցուլ է զգում: Հին Ադրբեջանը վաղուց չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ անդամ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը վստահ է, որ մեր […]

Հայաստան-ՀԱՊԿ-ՆԱՏՕ. «Ստրատեգիական» դաշնակցության խաղերը

Անցած շաբաթը հայ-ռուսական «ստրատեգիական» գործընկերության ռազմական ուղղության համար այնքան էլ բարեհաջող չէր: Տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև: Նախ և առաջ, մարտի 9-ին  ՌԴ «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ»-ի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Ֆորպոստ՝ մի շարք հարցերով…» վերնագիրը կրող հոդվածում հրապարակել էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ մի շարք տվյալներ՝ մանրամասն նկարագրելով հայկական […]

Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս…

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին օրերին Արցախում է։ Երգչուհին հանդիպել է արցախյան զորամասերի քաջարի զինվորներին եւ նրանց ծնողներին, բարձրացրել տղաների հայրենասիրական ոգին, ինչպես նաեւ ոգեշնչվել հայ զինվորի խիզախությամբ։ Արդյունքում Շուշան Պետրոսյանը մի քանի լուսանկար է հրապարակել Ֆեսբուկ սոցիալական հարթակում եւ հպարտությամբ գրել. «Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, […]

Հակառակորդը կրակել է ականանետից և նռնականետերից

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի