19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Օպերատիվ հավաքներն անցկացվում են […]

Հալեպում Սիրիայի բանակի հայ զինծառայող է զոհվել /ֆոտո/

Իսլամիստ ահաբեկիչներին հետ մղելու գործողությունների ժամանակ սիրիական բանակի հայազգի զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» պարբերականը։ Սիրիայի իշխանական ուժերը բախվել են  «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներիի հետ։ Բախումների ընթացքում սիրիական բանակն ունեցել է կորուստներ, որոնց թվում է հայ զինծառայող, 1994 թվականին ծնված Գևորգ Մկրտչյանը:

Հանգստյան օրերին հակառակորդն ակտիվություն է ցուցաբերել

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) […]

Մեկ շաբաթում` 7000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը  լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում […]

ԼՂՀ ՊՆ արձագանքել է Անջեյ Կասպշիկի կոչին

ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագաի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Այս մասին հայտում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: «Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող […]

Մեկ գիշերում 900 կրակոց

Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Այսմասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացելպատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:    

ՀՀ ՊՆ արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին

ՀՀ ՊՆ Հայտարարություն Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին: Արծրուն Հովհաննիսյան

Անապահով ընտանիքի տղա է .մանրամասներ զոհված զինվորի մասին

ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է, բայց բնակվում էր Աշտարակ քաղաքում: Արևիկի համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը «15 տարի է իրենց ընտանիքը  շտարակում է ապրում: Ինքը երեխա է եղել, որ գնացել են: Չորս երեխա են ընտանիքում: Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի»,-Արևիկի […]

Բժշկական անվճար օգնություն կստանան խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված, հաշմանդամ չճանաչված անձինք

Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել՝ կազմված վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն և սպասարկում. կառավարությունն այդ նպատակով փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ներկայում զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվում […]

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

ԼՂՀ պաշտպանության բանակի՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մարտի 17-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում,  մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ  Արսենի Վարդերեսյանը: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը  հայտնում  մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի