19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Սասունը հայենապաշտ ընտանիքի ժառանգ էր. զոհված զինվորի վերջին հրաժեշտը /ֆոտո/վիդեո/

Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում այս պահին տեղի է ունենում զոհված պայմանագրային  զինծառայող, գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հոգեհանգստյան արարողությունը: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ իրավիճակը եկեղեցում բավականին ծանր է, այս ընթացքում Սասուն Մկրտչյանի մայրը մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը, իսկ ընտանիքի տղամարդ անդամները եւ հարազտները վրեժխնդրության կոչեր են հնչեցնում: Հոգեհանգստին ներկա են նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ […]

Ադրբեջանական կայքերում հիստերիա է սկսվել. Սոլովյով

Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը քիչ առաջ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով այն մասին, որ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի մասին հաղորդում պատրաստել՝ կապված վերջին օրերին այնտեղ ծավալվող իրադարձությունների մասին: «Զվարճալի է: Հենց գրեցի, որ վաղվա եթերի համար տեղեկություն եմ հավաքում Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ադրբեջանական կայքերում հիստերիա սկսվեց»,- […]

Կենտրոնական զինհոսպիտալում են 12 զինվորներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հոսպիտալում այս պահին գտնվում են Արցախում ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տարբեր վիրավորում ստացած 12 զինվորներ, որոնցից 2-ը բերվել են երեկ երեկոյան: Երկուսն էլ ունեն վերջույթների բեկորային վնասվածքներ, իսկ վերակենդանացման բաժանմունքում են՝ երեքը: «Մեկ զինծառայող ունենք, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ […]

Նախագահն այցելել է վիրավոր զինծառայողներին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Հանրապետության Նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:  

Ղարաբաղյան պատերազմի միջազգային արձագանքը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել է լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ: Ամփոփելով ապրիլի 3-ի երեկոյի դրությամբ միջազգային արձագանքները՝ կարող ենք արձանագրել, որ միջազգային խաղացողները մեծ մասամբ հանդես են գալիս լղոզված […]

Իրանական բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում. ՀՀ ՊՆ

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան […]

ՀՀ-ը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված […]

Մտավորականը շտապում է Արցախ հասնել.գյումրեցիները համախմբված են/վիդեո/

Մանկավարժ, գրող, նկարիչ  Արա Նախշքարյանը Գյումրիից Երևան է եկել՝ զենք ստանալու և Արցախ մեկնելու համար: «Չէի կարող տեղում նստած սպասել իրադարձությունների զարգացմանը: Ուզում են հնարավորիս շուտ մեկնել Արցախ և լինել առաջնագծում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նախշքարյանը: Նա նշեց, որ Գյումրիից բազմաթիվ կամավորներ են եկել և պատրաստ են մեծ ջոկատ ձևավորել: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի