20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Կայուն եկամտի աղբյուր՝ զոհվածների ընտանիքների համար

Գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարական տվեց  մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

Ադրբեջանի ԶՈւ-ի վիրավորների 40-45%-ի վիճակը ծանր է. Ռազմինֆո

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը հայտնել է, որ սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, սակայն ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Այս մասին Բաբաևը հայտնել է Ադրբեջանի ՊՆ «Ազերբայջան օրդուսու» (թարգմ.՝ «Ադրբեջանական բանակ») պաշտոնաթերթին տված հարցազրույցում` հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Գնդապետ Բաբաևն ընդգծել է, […]

Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը,  ՌԴ համապատասխան մարմինների […]

Շարմազանովը լեհ գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մանրամասները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ: Ողջունելով հյուրերին՝ Սեյմի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Պարոն Տերլեցկին բարձր է գնահատել […]

Հակառակորդի արձակած կրակոցից այս գիշեր ՊԲ զինծառայող է զոհվել

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 14-ի […]

Ապրիլյան չորսօրյա պատերազմի վերլուծություն.Արծրուն Հովհաննիսյան

Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել: […]

Ունեզուրկ զինվորը` միլիոնատեր գեներալի կողքին. Ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը երեւան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաեւ ներքին անհեռատե­սությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերեւս դրանցից ամենատեսանելին ձայաստանում առկա եւ տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսեւորումներն են: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը երեկ մեգ. «Հայաստանում ձեւավորված է էլիտար կոռուպցիայի երեւույթը, […]

Շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ […]

Հայկական կողմը դեռ չի պարզել ադրբեջանական կողմում գտնվող դիակի ինքնությունը. Հայկական Ժամանակ

Հայկական կողմը դեռ չի պարզել ադրբեջանական կողմում գտնվող դիակի ինքնությունն ու ազգային պատկանելությանը եւ շա­րունակում է բանակցու­թյունները հակառակորդի հետ: Ադրբեջանը նախօրե­ին էր հայտնել իրենց կող­մում գտնվող զոհի մասին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհետ կո­րածների հարցերով զբաղվող պետական հանձնա­ժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը ասել է, որ եթե պարզվի գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կկազմակերպվի մարմնի […]

Երևանում կկայանա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստը

Ապրիլի 15-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը, որին մասնակցելու նպատակով ապրիլի 14-ին Երևան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը և Միացյալ շտաբի պետը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի