19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Թարմ ուժեր բանակին. Հրապարակ

Արցախի բանակը չի պատրաստվում հրաժարվել կամավորների աջակցությունից: Մայիսի 1-ին Արցախ կմեկնեն նոր ջոկատներ՝ փոխարինելու նախկիններին, որոնք արդեն 2-3 շաբաթ է՝ ԼՂ-ում են: Սակայն տեղեկություններ կան, որ կամավորներից ոչ բոլորն են իրենց առաքելությունը կատարում: Որոշներն իրենց զգում է ինչպես «սանատորիայում»՝ ցերեկվա ժամերին դիրքերում են, երեկոյան՝ հյուրանոցներում: Բայց լիուլի օգտվում են զինվորներին հատկացված սննդից եւ մյուս պարագաներից։ […]

Տավուշի ուղղությամբ գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Ալիեւը սկսում է խելքի գալ. Ժողովուրդ

«Նախօրեին հայկական զինուժի իրապես պատժիչ գործողություններից հետո ադրբեջանական կողմը սկսել է խոսել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման մասին: Մասնավորապես, երեկ նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասաց, որ կողմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: «Ադրբեջանն ավելի քան 20 տարի ցուցադրում է իր հավատարմությունն այդ սկզբունքին»,-հայտարարեց […]

Հակառակորդն այս գիշեր նույնպես հրետակոծության է ենթարկել Մատաղիսը

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: […]

Նյութական աջակցություն է հավաքագրվում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար

  ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է ՝ սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Ապրիլի 26-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է […]

Ի՞նչու Ալիեւը չի հանգստանում /վիդեո/

«Երկու կողմերն էլ կվերադառնան բանակցային սեղան, սակայն երկու կողմերն էլ պատրաստ չեն փոխզիջումների, քանի դեռ երկու կողմի մոտ էլ մերժողական դիրքորոշում է: Շարունակվող կրակոցներ կլինեն, որը  լայնածավալ պատերազմի չի վերածվի, որովհետև ո՛չ Ադրբեջանը ունի այդ ռեսուրսները,  ո՛չ էլ Հայաստանը »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ Ալիևին ձեռնտու է շարունակվող պատերազմական վիճակը.«Ալիևի […]

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ

Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-սերբական համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են համագործակցության իրավական հիմքն ապահովելու նպատակով կողմերի միջև համաձայնեցված պաշտպանական բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրման […]

Քաղաքապետարանը մշակութային միջոցառումների բյուջեն կկրճատի` զոհվածների ընտանիքներին օգնելու համար

Բնակարանի կարիք ունեցող զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում՝ կտրամադրվեն բնակարաններ: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինիս խոսքով` քաղաքապետարանն ուսումնասիրում է զոհված զինվորների ընտանիքների սոցիալական վիճակը` նրանց աջակցելու նպատակով: Տարոն Մարգարյանը նաև հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, կկրճատվեն մշակութային միջոցառումները, որոնց գումարները կուղղվեն այս ընտանիքներին: Քաղաքապետը […]

Այս պահին Արցախում հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախում հանգիստ է, կրակոցներ չկան. այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ֆեյսբուկյան իր հարթակում։ «Առանձնահատուկ լրատվական ակտիվություն մի պահանջեք, ամեն ինչ ներկայացվում է ժամանակին»,-գրել է խոսնակը։ Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ՝ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի