16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Երկու աչքի վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից

Արցախի հակամարտության գոտում ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայող Մարտին Մարդիյանն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Վերջերս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում զինվորը երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աջքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Վիրահատությունները բարեհաջող են անցել: […]

Արցախի նախագահն այցելել է հարավային սահմանագծերից մեկը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հարուցվել է քրեական գործ. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 14.05.2016թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով […]

Անկանոն կրակել են Տավուշի ուղղությամբ

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման […]

Զոհված ընկերոջ անմոռուկը կրծքին /վիդեո/

Ժամկետային զինծառայող Կարապետ Պետրոսյանը երկու ամսից կզորացրվի: Ծառայության ընթացքում երաժշտությունը մարմնի բոլոր բջիջներով կրող երիտասարդը շարունակել է ստեղծագործել ու  մտադիր է ապրիլ ամսվա  արյունոտ եղելությունը արտացոլել  երգերի մեջ: Խրամատում էլ Կարապետը ստեղծագործում է: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողը զորացրվելուց հետո մտադիր է տեսահոլովակ նկարահանել: Երգը կարոտի ու մոր մասին է: «Իմ համար ինքնատիպ պատմություն […]

Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին պայմանագրային զինծառայող է մահացել

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Պետական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը: ՀՀ պաշտպանության […]

Կրակահերթեր Տավուշի ուղղությամբ

Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Հ Հ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի