25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Չպարզված հանգամանքներում 19-ամյա զինվոր է մահացել. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]

Լրագրողին բերման են ենթարկում կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդման համար

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին բերման ենթարկելու մասին մամուլի տեղեկության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր. այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արել ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը: Նշենք, որ քիչ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար […]

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մինչեւ փողի հարցը չլուծվի. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հետաննության մեխանիզմենրի տեղադրումն առայժմ հետաձգվում է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները դրա համար անհրաժեշտ ֆինանսավորում չեն գտնում: Մեխանիզմների ներդրման համար բավականին մեծ գումւսր է անհրաժեշտ, քանի որ այն ենթադրում Է հա­տուկ տեխնիկական միջոցների ներդրում ու դրանց մշտական սպասարկում Մինչ գումարի հարցը լուծվի, բավական ժամանակ կանցնի: Իշխանությունների մոտ մտահոգություն […]

Պետական գաղտնիք է. Հրապարակ

Ըստ Ռուսաստանին մոտ կանգնած մեր աղբյուրների’ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 200 միլիոն դոլարի զենքի մեծ կարեւորագույն մասն արդեն իսկ տրամադրվել է Հայաստանին: Կա դրանց մեջ С-400 հարցրինք մեր զրուցակցին: «Ոչ, սակայն С-400 առաջիկայում նույնպես տալու են»: Կոնկրետ երբ. աչքներս տեսնի: «Չի կարելի բարձրաձայնել` պետական գաղտնիք է. տալու են անպայման»:

Պուտինը չկա, ուր մնաց` Սերժ Սարգսյանը. Առավոտ

Հակաօդային պաշտպանության մի­ասնական համակարգի ստեղծման համաձայնագիրը, որը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է 2015-ի հոկտեմբերի 28-ին, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ է պարունակում: Մասնավորապես համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է. «Կովկասյան տարածաշրջանում հակաօ­դային պաշտպանության համակարգի ղեկավարությունն իրականացվում է ՌԴ Հա­րավային ռազմական օկրուգի կողմից»: Այս հոդվածով նաեւ սահմանված է, որ ՀՀ ԶՈԻ հակաօդային պաշտպանության ուժե­րի ղեկավարի հրամանատարության ներ­քո է […]

Խորենը թուրքի գնդակից փրկվեց՝ զոհվեց հայի մեղքով

19 ամյա Խորենի զոհվելու փաստը հարազատները չեն կարողանում ընդունել: Ցավը ահավոր է, խեղդող, քանի որ բազմաթիվ երազներ ունեցող Խորեն Դերենիկի Հարությունյանը  սպանվել է ծառայակցի մեղքով: «Ծառայակիցը սպանեց մեր հրաշք տղուն ու անունը դրվեց դժբախտ դեպք: Խորենը ուրիշ տեսակ էր, պարզ, մաքուր ու շատ հայրենասեր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի քեռու կինը՝ Մարինե Փանոսյանը: Խորեն […]

ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացնում են

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված