16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Սեւակին հետախուզում էին զինծառայությունից խուսափելու համար

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձորի Ներսիսյան նրբանցքի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերվել է 1995 թ. ծնված Սևակ Ք.-ն։ Նա օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Հրադադարի ռեժիմը խախտվել է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն այս գիշեր հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 37 անգամ: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց […]

Հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել  իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԼՂՀ Պաշտպանության բանակը հայտնում է

Օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Զինակից ընկերոջ կյանքը փրկած Արմանը տոնում է

«Այսօր քառօրյա պատերազմում հաղթանակ կերտած, իր զինակից ընկերոջ կյանքը փրկած, Լեռնային Ղարաբաղի հարավ արևելյան N զորամասում զինծառայող ավագ սերժանտ՝ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…. Ծնունդդ Շնորհավոր՝ հայոց սահմանը ներկա պահիս հսկող, եւ երազելի հաղթանակի հասած իմ հայ զինվոր, ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱ՛Ն: Հպարտ եղիր իմ արիասիրտ զինվոր, քանզի երակներումդ հերոս նախնիներիդ հպարտության եւ զորության արյունն է հոսում: […]

15 ամյա Նարեն պատրաստ է պատերազմ գնալ /վիդեո/

15 ամյա Նարե Պետրոսյանը` պատանի երկրապահ է: Նարեն ասում է, որ երկրապահում ինքը կայանում է, որպես մարդ և հայ: «Եթե պատերազմ լինի պատրաստ եմ կռվել, որովհետև արդեն լուրջ ռազմահայրենասիրական դաստիրակություն եմ ստանում», -Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց երևանցի աղջնակը: Նշենք, որ Վարդենիսում գտնվող պատանի երկրապահի ճամբարում կազմակերպվում է մի քանի հարյուր երեխաների հանգիստը:  Այստեղ են […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը, տիրապետելով օպերատիվ-մարտավարական իրադրությանը, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Տեսնել լրահոսը Հայ զինծառայողները զբաղեցրել են «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթի 3-րդ հորիզոնականը

«Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում հուլիսի 30-ին օգոստոսի 5-ը անցկացված «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին մասնակցող հայ զինծառայողները մրցութային հինգ փուլերի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը: «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում հաղթել է ՌԴ զինված ուժերը ներկայացնող թիմը: Երկրորդ տեղում են Չինաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Նովոսիբիրսկում անցկացված մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Զիմբաբվեին զինված ուժերի զինծառայողները:

Վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան. մահացել է ժամեկտային զինծառայող

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի