20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հոկտեմբերի 12-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ կանոնադրային մարմինների նիստերին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նիստերի օրակարգային հարցերը, հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում ստանձնած գերակա առաջնահերթ […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 750 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

«Սա պետք է քոքահան արվի»

Քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը պարտադիր պայման չի համարում, որ Պաշտպանության նախարարը պիտի լինի պատերազմում կռված լինի կամ նմանատիպ այլ փորձ ունենա. «Նախարարները սովորաբար ադմինիստրատներ են, պիտի լավ կառավարիչներ լինեն, ոլորտի խնդիրներին տիրապետեն ու կարողություն ունենան լուծելու, վերլուծելու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա անդրադառնալով այն քննարկումներին, թե Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանն ավելի շատ հայտնի է որպես […]

Հակառակորդի կրակոցից ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել

Այսօր ժամը 12:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 27-ամյա Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանի վիշտը և իր զորակցությունը […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Սուրենը զոհվեց ընկերների հետ

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ։ Այսօր հոկտեմբերի 10-ին անմահ հերոս ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ կդառնար 37 տարեկան։ Սուրեն Մելքումյանը հայոց բանակի այն սպաներից մեկն էր, ով հավատարիմ մնաց իր սպայական պարտքին։ Նա իր չորս սպա ընկերների հետ օգնության հասավ կենաց-մահու մարտ մղող զինվորներին։ Նրանք կանգնեցին իրենց մարտիկների կողքին և մարտնչեցին մինչև վերջ, մինչև արյան վերջին կաթիլը։Մայոր՝ […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. ՊՆ արձագանքը

«19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. հորդոր Վիգեն Սարգսյանին » վերնագրով Henaran.am-ի հրապարակմանը արձագանքել են ՊՆ լրատվական բաժնից: Ստորև ներկայացնում ենք պատասխանը. «Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած Արսեն Մխիթարյանի մահվան առնչությամբ տեղեկացնում ենք, որ անմիջապես դեպքից հետո նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ դեպքին որևէ ծառայող անմիջական […]

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում նշվում է տանկիստի օրը

Ժամանակակից Հայաստանի տանկային զորքերը ժառանգել են Հայկական ԽՍՀ-ի Զինված ուժերի կազմում ձեւավորված տանկային զորքերի ավանդույթները, փորձը, մասամբ՝ պարկը: 1991 թվականի սեպտեմբերին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում սկսվում են տանկային զորքերի պլանային բարեփոխումները: 1992-ի հոկտեմբերի 8-ին արդեն Հայաստանի Զինված ուժերի տանկային զորքերի բարեփոխումներն ու ձեւավորումն ավարտվում է: Հայ տանկիստների շրջանում առավել հայտնի է Զրահատանկային զորքերի մարշալ […]

Հայեցակարգային նոր մոտեցումներ

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է՝ Պ նախարարի պաշտոնը քաղաքական պորտֆել է ու  պարտադիր չէ, որ  այդ պաշտոնը զբաղեցնողն  ունենա զինվորական կրթություն: Ավելին, իրավապաշտպանը ողջունելի է համարում այն փաստը, որ մեզանում այդ մոտեցումն արդեն քիչ-քիչ ընդունելի ու հասկանալի է դառնում: «Մենք  պետք է կարողանանք տարանջատել Պ նա[արար և բանակի հրամանատար պաշտոնները: Դա բնութագրում է ժամանակակից երկրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի