18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Զոհված 20-ամյա զինծառայողը հետմահու պարգևատրվել է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի […]

Շանտաժ. Ժամանակ

Հոկտեմբերի 25-ին տարածաշրջանային այցով Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք տարածաշրջան այցը սկսել են Բաքվից` հոկտեմբերի 20-ին: Բաքվից հետո համանախագահները Ստեփանակերտում էլ հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ այսօր Երևանում են Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու համար: Մինչ այժմ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ այցի […]

Գուրգեն Այվազյանը դեռ ողջ էր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գալիս են տարածաշրջան, այցելում Բաքու, Ստեփանակերտ, Երևան, որոշակի բաներ քննարկում ու պայմանավորվում երեք պետությունների ղեկավարների հետ, հայտարարում, որ մի ամսից Համբուրգում արտգործնախարարների օգնությամբ փորձելու են նախապատրաստել նախագահների հանդիպում ու գնում։ Այդքանից հետո արցախա֊ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում սպանվում է Գուրգեն Այվազյանը։ Հիմա հարց. այս նոր իրավիճակում, երբ Գուրգեն Այվազյանն այլևս մեզ հետ […]

Ինչո՞ւ է զոհվել 20 ամյա զինծառայող Գուրգենը

Արցախում 20-ամյա զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` հոկտեմբերի 26-ին ժամը 17:00-ի սահմաններում ՊԲ […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև  հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9): Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է […]

Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ամենամյա համաժողովին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո և 42 պետությունների բարձրագույն զինվորական ղեկավարության մասնակցությամբ անցկացված այս միջոցառումը նպատակաուղղված էր Եվրոպայում անվտանգության և կայունության նկատմամբ ծառացած արդի սպառնալիքների և դրանց դիմագրավմանը […]

Ինչու է հատկապես հիմա ակտիվացել թշնամին (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը գտնում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանում լարվածության ավելացումը կապված է համանախագահների այցի հետ։ Նրա խոսքով՝ երբեք պետք չէ բացառել լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ «Մեր հակառակորդը մշտապես հայտարարում է, որ չի բացառում ռազմական լուծում։ Ապրիլյան պատերազմից ու այդ հայտարարություններից ավելի էլ ի՞նչ պիտի լինի, որ  մենք հասկանանք, որ մշտապես ունենք […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Վորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ բանակցային գործընթացի ռազմաքաղաքական ասպեկտներին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին: Նախարար Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլյան ռազմական […]

«Մեր հողի վրայից մեզ կրակում են» /վիդեո/

«Մենք դատապարտված ենք ապրելու և ապացուցելու, որ հայ ազգը կա ու կմնա: Մենք չպետք է նստենք մտածենք՝ պատերազմ կլինի, թե չի լինի»,-Henaran.am—ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը ընդգծում է, որ պատերազմը երբեք չի դադարել, քանի որ մենք հրադադարի ռեժիմի հաստատումից հետո է թանկագին զոհեր ենք տվել: «Մենք պետք է պատրաստ լինենք, որ քառօրյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի