25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից,   դիպուկահար հրացաններից և 60մմ ականանետից /10 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումնները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը և վստահորեն իրականացնել […]

Գիշերը՝ սահմանում

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է, որ գիշերն անցել է հեմամատաբար հանգիստ ու վերահսկելի. «Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ ու վերահսկելի։ Ընդհանուր առմամբ հնչել է մոտ յոթ տասնյակ կրակոց հրաձգային զենքերից։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Բարի ծառայություն մեր բանակին»,-գրել է նա։

ՀՀ ՊՆ-ն պարզում է մարտական հենակետի մոտ Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով դիակի ինքնությունը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով […]

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենն այցելել է մարտական դիրքեր

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը այցելեց Վայք քաղաքում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը: Մուշեղ Ղազարյանը շնորհավորեց զինծառայողներին Ամանորյա տոների առթիվ՝ զորամասին նվիրեց հեռուստացույց և ամանորյա նվերներով փաթեթներ` մաղթելով առողջություն և բարի ծառայություն: Փրկարար ծառայության տնօրենն այցելեց նաև Վայոց Ձորի մարզի Խնձորուտ համայնքի մոտակայքում գտնվող մարտական դիրքեր, անձամբ բարձրացավ մշտադիտարկվող […]

Բոլորս ցավում ենք մեր զինվորների կորստյան համար

Բոլորս հիմա ցավում ենք մեր զինվորների կորստյան համար: Միակ բանը որ կարող ենք անել իրենց ընտանիքների համար աղոթել իրենց համար ու կիսել իրենց վիշտը, մխիթարել նրանց: Այս օրերին շատերը կայցելեն իրենց տները, վիշտը կիսելու և նրանց ծնողներին ու ազգականներին մխիթարելու: Խնդրում եմ, եթե հնարավոր է, դուք էլ գնացեք: Թող մարդիկ մենակ չզգան: Դա կլինի սիրո […]

ԼՂ ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը /ֆոտո/

ԼՂ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ «Ի հավելումն մեր կողմից այսօր տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, […]

Ադրբեջանի «Լոկալ հաղթանակի» փորձը ձախողվեց

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ այս փուլում Ադրբեջանը փորձելու է իր մարտավարությունը կառուցել «լոկալ հաղթանակների» սկզբունքի հիման վրա: Ի դեպ, սրա մասին իր ելույթներից մեկում ուղիղ խոսքով հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահը, ով մեզ «նոր լելե-թեփեներ» էր խոստանում: Ադրբեջանի իշխանությունն իր երկրի ներսում սպառել […]

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Արարատի մարզի մարտական հենակետ: Այցի շրջանակում Գալուստ Սահակյանը ծանոթացել է զինծառայողների առօրյային, մարտական պատրաստվածությանը, զրուցել նրանց հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները:  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով զինվորներին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված