19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:

«Եկել է դաշույնը սրելու ժամանակը»

«Այո՛, ես գիտեմ, որ բանակում մեղր չեն բաժանում, բայց ուզում եմ իմանանք, որ այդ բանակը բոլորիս համար է, եւ նրա հզորությամբ ու մարտունակությամբ է կանխորոշվում մեր ապագան։ Մեր նախնիներն այդպես կարծել, սակայն այլ կերպ են գործել։ Եվ մենք հիմա պիտի լավ գիտակցենք, որ եկել է դաշույնը սրելու ժամանակը, այն դաշույնը, որը ժամանակին թշնամու սիրտը չենք […]

«Սահմանն սկսվում է զինվորով. այս իրողությունը խորհուրդ ունի»

«Բանակը մեր հայրենասիրության, ուժի, քաջության խտացումն է, մեր կենսունակության ավիշը։ Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է։ Մենք երբեք այսպիսի բանակ չենք ունեցել, այսքան մարտունակ, արհեստավարժ, ոգեղեն, հայրենասեր, խիզախ, ինքնավստահ։ Հայրենիքն սկսվում է զինվորից։ Սահմանն սկսվում է զինվորով. այս իրողությունը խորհուրդ ունի։ Փառք Աստծո, որ կարողացել ենք զինվորի ուժին, հերոսականությանը, խիզախությանը հավելել բազում անհրաժեշտ առաքինություններ՝ բարություն, […]

«Իրանը կոչնչացնի Ադրբեջանը».քաղաքագետ/տեսանյութ/

«Տավուշը միշտ էլ վտանգված է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սեգեյ Շաքարյանցը: Քաղաքագետը բավականին լուրջ վերլուծություն է արել և գտնում է, որ աշխարհաքաղաքական խաղերի լաբիրինթոսում Արցախի հարցը անակնկալ լուծում կստանա: «Իրանը կոչնչացնի Ադրբեջանը»,-տարբերակ է մատնանշում քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ․ ՀՀ նախագահ

Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: […]

Հենրիկը փրկեց ընկերոջ կյանքը…./տեսանյութ/

Ապրիլյան մարտերի ժամանակ հայրենիքը պաշտպանելիս զոհվեց կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանը: Վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատեց նրան: Հենրիկը ստացավ մահացու հրազենային վիրավորում, բայց փրկեց ընկերների կյանքը: «Չգիտեմ, դեռ սպասում եմ: Ինձ թվում է, թե իմ տղան կվերադառնա: Հա հպարտ եմ, որ հայրենիքի համար է զոհվել, բայց….»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հենրիկ Ղահրամանյանի մայրը՝ Ռուզաննա Ղահրամանյանը: […]

«Եթե ինձ ինչ-որ մեկը հարցնի` հող կհանձնե՞ք, կասեմ` տա՛ր, մո՛րդ հանձնի»

«Խելքս չի կտրում, ինչից պետք է նեղանար», – այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց  Մանվել Գրիգորյանը  անդրադառնալով այն հարցին՝  հնարավո՞ր է՝ Սեյրան Օհանյանը նեղացել է գործող իշխանության ներկայացուցիչներից: Լրագրողները  նշեցին՝  վերջերս շատ է խոսվում հողեր հանձնելու մասին, արդյո՞ք դա հավանական է: Գեներակլը պարասխանեց. «Եթե ինձ ինչ-որ մեկը հարցնի`  հող կհանձնե՞ք, կասեմ` տա՛ր, մո՛րդ հանձնի»:

«Սեյրան Օհանյանին՝ որպես ընդդիմադիր գործիչ, չեմ պատկերացնում»

«Սեյրան Օհանյանին որպես ընդդիմադիր գործիչ չեմ պատկերացնում: Բայց գիտեմ մի բան. նա ուզում է`  երկրի վիճակը կայուն լինի», – այսօր Եռաբլուրում լրչագրողների հետ զրույցում ասաց  նշեց ՀՀ ՊՆ խորհրդական Արմեն Սարգսյանը: «Վիգեն Սարգսյանին ներկայացնելու ժամանակ ես ներկա եմ եղել: Մեր բոլորի ներկայությամբ ասվեց, որ առաջարկվել է Օհանյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ԱԽՔ պաշտոններ, սակայն Օհանյանը […]

«Մեր հպարտությունը պիտի ամրապնդենք՝ թերությունները շտկելով» (տեսանյութ)

Այսօր  Եռաբլուրում՝ բազմաթիվ բարձրաստիճան այրերի թվում  էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Վերջինս փոքր-ինչ շփվեց քաղաքացիների հետ: «Այսօր մեր հպարտության օրն է: Բայց այդ հպարտության հետ մեկտեղ՝ մենք չպիտի մոռանանք, որ ճանապարհին լիքը-լիքը թեություններ ենք ունենում, ուստի մեր հպարտությունը պիտի ամրապնդենք՝ թերությունները շտկելով», – նշեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի