19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Պուտինի անակնկալը. Հայկական Ժամանակ

Մտավախությունը, թե մինչեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններ ղարաբաղյան ճակատում կարող էին լայնածավալ ռազմական գործողություններ տեղի ունենալ, այլեւս ժամանակավրեպ է: Դժվար է ասել ինչ տեղի ունեցավ, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչպիսի նոր պայմանավորվածություն ձեռքբերվեց, բայց ակնհայտ է, որ  թայմ աութ է հայտարարվել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ռազմական եւ դիվանագիտական դաշտում իրավիճակը ծայրահեղ լարվել էր, տպավորություն […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է <<ԻՍՏԻԳԼԱԼ>>  և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ […]

Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորելով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը, որտեղ […]

Արտերկրում էլ թոշակ կստանան

Հայաստանում զինվորականների թոշակները կվճարեն նաեւ արտերկրում բուժվելու դեպքում: ՀՀ կառավարության այսօր՝ մարտի 9-ի նիստում այս մասին համապատասխան որոշում ընդունվեց: Նշվեց, որ մարտական առաջադրանք կատարելիս վիրավորում ստացած եւ արտերկրում բուժում ստացող զինծառայողների թոշակը կվճարեն լիազորագրով:

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբաերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լուրջ նախազգուշացում. 168 Ժամ

«Շատ շուտով մենք հիշելու ենք ապրիլյան պատերազմի մեկ տարին, ինչպես նաև մի շարք կորսված հնարավորություններ։ 2016թ. ապրիլը սանձազերծեց Երևանի ձեռքերը։ Լավ հնարավորություն էր ստեղծվել՝ վերսկսել բանակցային գործընթացը՝ դրան միացնելով նաև ԼՂՀ ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվան է մեղավոր»։ Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է»,– թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել […]

Հիմա ուրիշ է /տեսանյութ/

«Սեֆիլյան Ժիրայրը իմ առաջին հրամանատարն է եղել, ու ես իրա մասին վատ բան չեմ կարող ասել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո): Բոնդոն Սեֆիլյանին ուղղված մեղադրանքների մասին չի ցանկանում խոսել. «Դե պատերազմական վիճակը ուրիշ էր, հիմա ուրիշ է»: Նշենք, որ «Շուշիի» առանձնակի գումարտակի հրմանատար  Ժիրայր Սեֆիլյանը կալանքի տակ է հունիսի 20-ից: Նա […]

Ռազբորկաների մեջ են. Հայկական Ժամանակ

Նախօրեին երեկոյան տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի հերթական ժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել ռուսական պետական քարոզչության կարկառուն ներկա-յացուցիչներ` «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը եւ հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը: Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են, «Գրիբոյեդով» ակումբում կարեւոր միջոցառում է կազմակերպվում, Մոսկվայից կարեւոր հյուրեր են գալիս եւ սկսում են պարզաբանումներ […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պաատսխան գործողությունների դիմելով միայն խիստ […]

ՊՆ հետախուզության նախկին պետը մեղադրվում է պետական դավաճանության մեջ. Ժողովուրդ

ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության կասկածանքով կալանքի տակ գտնվող պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է գաղտնի: Հիշեցնենք, որ Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար: Ըստ ԱԱԾ-ի երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոն` նա համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի