20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԲՀԿ-ի ընտրական նոր մեթոդը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները նշում են, որ  ԲՀԿ-ն Արարատի եւ Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Նոյ” օղու, գինու եւ կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական այս ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` ձեռքի հետ էլ զգուշացնելով, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ […]

Վահան Հովհաննիսյանին Օբաման չի հետաքրքրում, այլ ԱՄՆ հաջորդ նախագահը

“Այս անգամ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հայտարարի “Ցեղասպանություն” բառը’,- Ծիծեռնակաբերդում շեշտեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, որ իրեն չի էլ հետաքրքրում`  կասի Օբաման, թե ոչ: ‘ Ինձ հետաքրքրում է ԱՄՆ մյուս նախագահը’,- շեշտեց Հովհաննիսյանը: Այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ հայ ժողովրդին Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց. […]

Պահանջատիրության բոցը լուսավորեց Ծիծեռնակաբերդի երկինքը /վիդեո/

Ապրիլի 23-ի երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկեց  ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի: Այն կազմակերպում է ՀՅԴ-ն եւ ինչպես նշում է Henaran.am-ի թղթակիցը, այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում հայեր աշխարհի բոլոր ծագերից: ”Կոչ եմ անում երիտասարդությանը մշտապես լինել պահանջատեր եւ պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար”,-ասաց ՀՅԴ Հայ […]

Նիկոլ Փաշինյանը պահանջում է Սամվել Ալեքսանյանին հանել ընտրապայքարից

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը  դիմել են թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով: Ըստ նրանց,  “2012թ. ապրիլի 19-ին թիվ 7 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը 7-րդ ընտրատարածքում գտնվող Երեւանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում […]

Բռնաբարված կանանց մասին. չսպառվող ցավի դաջվածքը

‘Տատիկիս դաջվածքները’ մեկժամանոց ֆիլմի շվեդաբնակ, արմատներով հայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանն այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ստեղծման, արձագանքների մասին: Ֆիլմն առնչվում է Հայոց ցեղասպանության խնդրին, որը, ըստ ռեժիսորի, պետք է ներկայացնել այնպես, որ ոչ միայն մեզ հետաքրքիր լինի, այլեւ օտար հանդիսատեսին: Ցեղասպանությունից տուժած, ցեղասպանության ժամանակ բռնաբարված կանանց ճակատագրի մասին քիչ է խոսվում, անգամ գրականության […]

Մոսկվայում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Մի քանի տասնյակ մարդ է ներխուժել Մերձմոսկովյան շրջանում գտնվող Մոսկովյան կոչվող քաղաքի ոստիկանական բաժանմունք, ուր  դրանից մի քանի ժամ առաջ խուլագանության համար ձերբակալված Հայաստանի քաղաքացիներ էին տարել: Ըստ որոշ տեղեկությունների` կոնֆլիկտի պատճառ է դարձել միջադեպից մի քանի օր առաջ սրճարաններից մեկում ոստիկանների հրահրած վեճը, հաղորդում է “Московский комсомолец”-ը: Ապրիլի 21-ին “Դարյա” կոչվող սրճարանում հանգստանալիս են […]

ՕԵԿ նախարարը խաղից դուրս. ՀՀԿ-ն սատարելու է ԲՀԿ-ի՞ն

Թիվ 25  ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար, “Օրինաց երկիր” կուսակցության անդամ  Մանուկ Վարդանյանն ինքնաբացարկի դիմում  է ներկայացրել թիվ 25 ԸԸՀ-ին: Henaran.am-ի հետ զրույցում  ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանն ասաց, որ դա  պայմանավորված է եղել կուսակցության քաղաքական որոշմամբ: Մանուկ Վարդանյանը ՕԵԿ ցուցակի 13-րդ համարն է եւ պայքարելու է համամասնական ընտրակարգով: […]

ՀՀԿ-ի կոռեկտության նշաձողը

Այսօր ՀՀԿ գործադիր մարմինը հրապարակել է  կանոններ, որոնք  կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների ազատ եւ արդար անցկացման նպատակով, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը: Մասնավորապես. 1. Ընտրական գործընթացի մասնակիցը 1. 1. Սույն Կանոններում “ընտրական գործընթացի մասնակից’ են հանդիսանում” ա) սույն Կանոններն ընդունած եւ ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները (այսուհետ` […]

Վերջին զանգի նոր հոլովակը` վալսով եւ առանց ամրագոտու…./վիդեո/

Կրթության եւ գիտության նախարարությունը որոշել է այս տարի անակնկալ մատուցել շրջանավարտներին: Արմեն Աշոտյանի խոսքով, քանի որ անցած տարի շրջանավարտ չեն ունեցել, ապա այս տարի մի տեսակ “քաղցր ու տոնական” նվեր են անում: Նախարարությունը ներկայացնում է Վերջին զանգին նվիրված մի երգ, որում յուրաքանչյուրը կտեսնի իրեն: Խոսքի եւ երաժշտության հեղինակները` Լեւոն եւ Ժաննա Բլբուլյաններն են, երգը կատարում […]

Մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի

Ապրիլի 23-ին` ժամը 20:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղի կունենա  մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի: Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին ԵՊՀ ուսանողական խորհուրդը արդեն երկրորդ տարին է` կազմակերպում է մոմավառություն, որին մասնակցում են տարբեր ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողներ: Ոգեկոչման արարողությունն արդեն նաեւ ԵՊՀ-ի պատերի ներսում է արվում: Յուրաքանչյուր ուսանող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի