24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Լիճքում քաղցկեղի պատճառ է խմելու ջուրը

Սյունիքի մարզի Լիճք գյուղում /Մեղրիի տարածաշրջան/ մարդիկ օգտվում են մոտ 50 տարի առաջ կառուցված խմելու ջրագծից: Գյուղապետ Հովհաննես Միրզոյանի խոսքով,  ենթադրություններ կան, որ վերջին տարիներին գյուղում արձանագրված քաղցկեղով հիվանդության, հիմնականում երիտասարդների շրջանում պատճառը ջրագծի ասբեստե խողովակներն են: Վերջին հինգ տարում 26 հիվանդացության դեպք է արձանագրվել: Նման եզրակացություն տվել են մայրաքաղաքից գյուղ հրավիրված բժիշկները: Նույն ջրագծից […]

ԵԱՀԿ համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները ներկայացրել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած […]

Տաքսու վարորդ, բայց ոչ թիկնապահ /վիդեո/

 Կասկադյորի հոնորար-աշխատավարձը կախված է հնարքների բեմադրությունից, եղանակից, թե հնարքը որ ժամին է նկարահանվում: Գները, ըստ Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Արմեն Պետրոսյանի, թանկ չեն: Նա այդպես էլ չբացահայտեց գնացուցակը: 18 տարի է, ինչ ասոցիացիան գործում է, եւ ունի 40 անդամ: “Անդամ բառը ես չեմ սիրում, ասենք, 40 մարդ կա, եւ բարեխիղճ իրենց գործը […]

Ձերբակալվել է Կոտայքի փոխմարզպետը

Հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական […]

Սեռական հարաբերություններ` միայն 18-ից հետո

Սեռական դաստիարակությունը անցնում է մի քանի փուլով եւ դրա բացակայությունը կարող է վատ անդրադառնալ մարդու ողջ կյանքի վրա: Մինչեւ մայրանալը, ապագա մայրը պետք է զբաղվի իր ապագա երեխայի սեռական դաստիարակությամբ: Խորհրդի հեղինակը, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանն է: Սեռական հասունացման ամենապատասխանատու  շրջանը  համարվում է 12-ից մինչեւ 18 տարեկան ժամանակահատվածը: Այդ շրջանում է բոլորից շատ հոգեկան, ֆիզիկական, […]

“Մուլտի գրուպ”-ի անվտանգության աշխատակիցը սպանության համար չի պատժվել. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի. “Հարսնաքարում” վերջերս կատարված ողբերգական դեպքերից հետո, հասկանալի է, վերստին ակտիվ քննարկումներ ծավալվեցին այսպես կոչված թիկնապահների, թիկնազորի, անվտանգության ապահովման աշխատակիցների թեմայով։ Ու այդ քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ մինչ այս կատարված այլ միջադեպերի, որոնց ժամանակ թիկնապահները կամ “անվտանգության ծառայողները” սպառնացել էին մարդկանց կյանքին կամ մահվան, սպանության պատճառ դարձել։ Մի քանի թերթերում հիշատակվեց 2007 թվականի […]

Փուչիկների մեջ մեթան է եղել. Հայկական ժամանակ

 Օրերս ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ն ստացել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը: “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը զրուցել է նշված վարչության ՀԿԳՎ ղեկավար Արսեն Այվազյանի հետ: -Ճիշտ է, բոլորն էլ ենթադրում էին, բայց առանց փորձաքննության վերջնական արդյունքների նախաքննական մարմինը չէր կարող հայտարարություն անել, բայց քանի որ […]

Գողականները կհավաքվեն Սոչիում. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի կուրորտային թիվ մեկ քաղաքներից մեկում` Սոչիում նոր “սխոդկայի” են նախապատրաստվում գողական աշխարհի հայտնի դեմքերը` այդ աշխարհում հայտնի Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի գլխավորությամբ: “Ըստ նույն լուրերի, Սոչիում կայանալիք հավաքի օրակարգում քննարկվելու է հիմնականում Սոչիի հողերի հետ կապված հարցը, որը որոշ քոթեջների, սրճարանների ու հյուրանոցների հետ միասին կարծես թե գտնվում է քրեական հեղինակություններից […]

Նախարարությունն ասաց` աշխատեք, լավ կլինի

Տրանսպորտի եւ կապի  նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 12-ին, կառավարության նիստից հետո անդրադառնալով “Քինգ դե լյուքս” ընկերության վարորդների գործադուլին` ասել է, որ կառավարության համար կարեւորը, որ այսօր նրանք աշխատում են, իսկ մնացած հարցերը քննարկման փուլում են: Henaran.am-ը կեսօրին մոտ զրուցեց Երեւան-Աբովյան թիվ 259 երթուղու վարորդներից մեկի հետ: Հասկանալի պատճառով, անունը չենք նշում: Վերջինս ասաց, որ նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված