19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Պարո՛ն դատախազ, խաչ կառուցեք”. ՀԱԿ-ը չի քվեարկելու

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը եւս  չի մասնակցի ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քվերակությանը: Րոպեներ առաջ այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այս ողջ գործընթացում քաղաքկան ենթատեքստ են տեսնում, անկախ  միջնորդագրի իրավական հիմնավորվածությունից կամ ոչ հիմնավորվածությունից: Արամ Մանուկյանը նկատեց, որ գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Օսկանյանն սկսեց զբաղվել քաղաքական գործունեությամբ, […]

Նոր դատավորներ Շիրակում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի եզրակացությունները` Մեխակ Գեւորգյանին եւ  Հովհաննես Ղազարյանին նշանակել  է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ:

“Կենտրոն”-ի Պետրոսը կոչ անի, չանի

Երեկ “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղոդրաշարի հյուրը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն էր: Հաղորդման վերջում ծրագրի հեղինակ Պետրոս Ղազարյանը իր նախկին գործընկեր պատգամավորներին հորդորեց Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը քվեարկել խղճին դեմ չգնալով: “Առավոտ”-ի նախկին լրագրող, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը կիսատ-պռատ է դիտել հաղորդումը: Բայց նրա խոսքով` Պետրոսը կոչ աներ թե չաներ, յուրաքանչյուր պատգամավոր խղճի մտոք է քվեարկում: […]

Ձեր խնդիրը բնապահպանությունը չէ. ոստիկանություն

Օրեր առաջ բնապահպան ակտիվիստները որսագողության դեպք էին արձանագրել Խոսրովի արգելոցում: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքները սկսվեցին անհապաղ և ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին: Եվ չնայած ոմանց թերահավատությանը, որ հանցագործությունը կբացահայտվի, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնոհիվ կարճ ժամանակ անց` […]

Օսկանյանին պիտի շուտ դատեին. Առավոտ

“Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն” կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երեկ անդրադառնալով Washington Post Al Jazeera լրատվամիջոցներում Վարդան Օսկանյանի գործով անդրադարձին, որտեղ “Սիվիլիթաս” հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործը պայմանավորել էին Վ. Օսկանյանի անկախ, պոտենցիալ եւ արեւմտամետ ֆիգուր լինելով, “Առավոտ”-ին ասել է. “Բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ արեւմտամետ գործիչ լինելու որեւէ հանգամանք […]

Սամվել Ալեքսանյանը “տակ” է տվել. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”,  Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վաճառքի է հանել տարիների ընթացքում ՀՀ-ում ձեռք բերած իր հողակտորների մի գգալի մասը: “Բանն այն է, որ Ալեքսանյանի սրտով չեն հարկային դաշտի կողմից թելադրվող նոր խաղի կանոնները, որի դեպքում, ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ այլ գործարար-պատգամավորների կարծիքով իրենք “տակ” տված են աշխատելու: Ավելին, Ալեքսանյանը, ըստ նույն լուրերի, բիզնես շրջանակներում […]

Բալասանյանը ստիպում է Գյումրվա Վարդանիկին. 168 ժամ

Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 12-ին: Դրանից հետո է միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստանձնելու քաղաքապետի լիազորությունները: Աակայն վերջինս այլեւս չի ցանկանում այդքան սպասել եւ, “168 ժամ”-ի տեղեկություններով, երկրի բարձրագույն իշխանությանը խնդրել է քաղաքապետի պաշտոնն ավելի շուտ ազատել իր համար: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Վ. Ղուկասյանին պարտադրել են հոկտեմբերի 9-ին դիմում ներկայացնել եւ […]

Սյունիքի մարզպետը կնքեց Կապանի նորընտիր քաղաքապետին

 Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս դարձել է Կապանի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի կնքահայրը: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Վահանավանքում, երբ մկրտում էին արվեստի քոլեջի  ուսանողներին, մարզպետը դեռեւս պարտականությունները չստանձնած քաղաքապետին ասել է, որ ինքն էլ կարող է դառնալ մի քանի ուսանողների կնքահայրը: “Ես չեմ մկրտվել”,-խոստովանել է Հայրապետյանը: Մարզպետը չի կորցրել պատմական պահը` հենց տեղում մկրտելով  մարզկենտրոնի […]

Իմաստնությամբ լի ու կենսափորձով հարուստ մեծի խոսքն օրենք է եղել. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում  ուղերձ է հղել եւ շնորհավորել տարեցներին: “Սիրելի տարեցներ, հայրեր ու մայրեր, Այսօր աշխարհը նշում է ձեր օրն ու ես միանում եմ բոլոր այն բարեմաղթանքներին, որ այսօր եւ միշտ ուղղվում են ձեզ։ Դարերից է գալիս ավագների, տարեցների նկատմամբ մեր ազգի հարգանքն ու պատկառանքը՝ առանձնակի վերաբերմունքն ու սերը։ Իմաստնությամբ լի […]

“..Ցանկացած միջնորդություն հարկային մարմիններին դիտելու եմ միջամտություն եւ անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին”. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի հետագա բարելավման եւ հարկերի հավաքագրման գործընթացի հետ կապված արդիական մի շարք հարցերի քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությանն առընթեր պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի