25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անժելայի “տղամարդը” կխոսի 9 օրից

Հոկտեմբերի 18-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը լսելու է դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի ճառը: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ: Կարեն Արայանը չի ընդունել մեղադրանքը, եւ դատարանում հայտարարել է, որ լուսանկարները […]

ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը Սաֆարովի գործի հիման վրա առաջարկություն կներկայացնի

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը բուռն քննարկման է արժանացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները ներկայացրել են իրենց տեսակետները, բուռն քննարկում է ծավալվեl եւ պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է հայկական պատվիրակության դիրքորոշումը` որ խոսքը վերաբերվում է ոչ թե հակամարտությանը , այլ այլատյացությանը […]

Լրագրողն արդարացվեց, դատախազի որդին տուգանվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը  հրապարակեց “Ռեգնում” լրատվական գործակալության երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռոբերտ Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատախազը նախորդ նիստում դատարանին միջնորդել էր էր Ռուբեն Գրդզելյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով եւ տուգանել 150.000,իսկ դատախազի […]

“Էս երկիրը երկիր է…”. բաց նամակ “Յուքոմի” տնօրենին

Բաց նամակ “Յուքոմի” տնօրեն Հայկ Եսայանին Պ-ն Եսայան Ստիպված եմ բաց նամակով դիմել Ձեզ, քանի որ իմ նախկին երկու հրապարակումները Ձեր ընկերության մասին, ոչ մի արձագանք չգտան: Ամենեւին նպատակ չունեմ շահարկելու իմ մասնագիտությունը, բայց ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կնքել եմ պայմանագիր Ձեր ղեկավարած ընկերության հետ: Համարյա չորս օր Ձեր բաժանորդը զրկվելէ հեռուստատեսություն դիտելու եւ […]

ՏԸՀ անդամները դեռ աշխատավարձ չեն ստացել

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասայիին ընտրական հանձնաժողողվի անդամները դեռ չեն ստացել իրենց աշխատավարձերը: Այս մասին Henaran.am-ին ահազանգեցին Աբովյանից: Ըստ Հայաստանի ընտրական օրենսգրքի Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, իսկ ՏԸՀ-ի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 5 օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Փորձեցինք պարզաբանում ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, […]

Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով / յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով/ և 190-րդ  /ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` լեգալացնելը / հոդվածներով: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին ԱԱԾ-ում պետք է կայանար Վարդան Օսկանյանի հարցաքննությունը: […]

Գոմեշի միսը Հայաստանից՝ վրացական բանակին

Անցած շաբաթ կառավարությունը հրապարակեց Հայաստան գոմեշի միս ներկրած ընկերությունների անունները: Henaran.am-ը, ներկայացրել է, թե ում են  պատկանում այդ ընկերություններն իրականում: Մեզ  հաջողվեց ուշագրավ տեղեկություններ ճշտել: Պարզվում է, գոմեշի միսը ներկրվում է Հայաստան, պահածոյացվում եւ վաճառվում Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այսինքն, վրացական բանակին եւս գոմեշի միս է մատակարարվել:

Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց են ներկայացրել դատարան

“Պահանջում ենք պատժել “Հարսնաքարում” տեղի ունեցածի բոլոր մեղավորներին”  քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ  Զառա Հովհաննիսյանը “Ֆեյսբուք” սոցիալան ցանցի համանուն խմբում գրառում էթողել, որով տեղեկացնում է, որ քաղաքացիական նախաձեռնության կողմից: Արդեն Երևանի Ավան-Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական հայց է ուղղվել՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ։ “Հայցը, որը ներկայացնում են քաղաքացիական ակտիվիստներ Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը և ակտիվիստ […]

Մի´ թողեք, որ իրավապահները մոլորեցնեն

Հարգելի համաքաղաքացիներ, Մարդու իրավունքների պաշտպանը տասնյակ ահազանգեր է ստացել մարդկանցից, ում հարազատները իրավապահ մարմինների կողմից «հրավիրվել են» համապատասխան բաժիններ և/կամ ստորաբաժանումներ զրուցելու, և ժամեր շարունակ այնտեղից չեն կարողացել դուրս գալ։ Բազմաթիվ դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությամբ «հրավիրված» քաղաքացիները դուրս են բերվել վերոնշյալ վայրերից: Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ […]

ՕԵԿ-ի հնաբնակներն ընդդեմ նորագիրների

Henaran.am-ի տեղեկություններով, “Օրինաց երկիր” կուսակցությունում նորից իրարանցում է: ՕԵԿ-ի հնաբնակները չեն կարողանում ընդունել այն փաստը, որ նորելուկ կուսակցականները պաշտոն են ստանում: Այս մասին նրանք բողոքել են նախագահ Արթուր Բաղդասարյանին: “Եթե արտասահմանում են սովորել, չի նշանակում, որ անհրաժեշտ փորձ ունեն կառավարման ոլորտում աշխատելու”,-ասել են Արթուր Բաղդասարյանին նրանք, ոչոնց վերջինս տարիներ շարունակ գործ է խոստացել, բայց չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված