16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մանուշակը հանել է “վաճառվում է” ցուցանակը. 168 ժամ

“168 ժամ”-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը մեկնել է ՀՀ-ից եւ շինարարական բիզնես է ծավալել Սոչիում, մեծ իրարանցում է առաջացրել ՀԱԿ-ում:   Ըստ թերթի,  նախագահական ընտրություններից հետո Մանուշակ Պետրոսյանը բողոքում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը բավական թանկ արժեցավ իր ընտանիքին, քանի որ իշխանությունները սկսեցին խոչընդոտներ ստեղծել իր եղբոր շինարարական բիզնեսի […]

Գեներալ Մանվելը բացատրություն է պահանջելու Գյումրիի քաղաքապետից

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից` տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը եւ գեներալ Մանվելի մտերիմներից է: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը՝ վկայակոչելով Գյումրիի քաղաքապետարանի իր աղբյուրներին։ “Քաղաքապետարանցիների ասելով՝ Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, […]

Թիվ 1 լիբերալը կոտրել է ոտքը. Իրավունք

Երեկ Երեւանում խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե իբր Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը “Էրեբունի” բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության։  Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը։ “Իսկությունը պարզելու նպատակով թերթիի թղթակիցը զանգահարել է  պարոն Հովհաննիսյանին, ով հենց այդ պահին գտնվում էր հիվանդանոցում։ Վերջինս պարզաբանեց. “Սպորտով զբաղվելու ընթացքում ոտքս վնասվել էր, […]

Խաչիկյանն իրեն լավ է զգում. 168 ժամ

Ախթալայի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը երեկ “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, թե ինքը չի հանդիպել կալանավայրում գտնվող իր եղբորը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վագգեն Խաչիկյանին, սակայն քիչ անց խոստովանել է, որ մեկ անգամ այցելել է նրան: Հարցին, թե այս ձերբակալվելուց հետո տեսե՞լ եք Վ. Խաչիկյանին, […]

Քաղաքապետի հրաժեշտը` խաշի սեղանի շուրջ

Կապանի դեռեւս գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հոկտեմբերի 16-ին տեղացի լրագրողներին հրավիրել է խաշի: Այս անգամ էլ նա չի խախտում ավանդույթը` նշելով Հայ մամուլի օրը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կապանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Ի դեպ, սա գործող քաղաքապետի վերջին “անակնկալն” է լրագրողներին: Նախատեսված են նաեւ նվերներ: Մրցանակի կարժանանան հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Արման Սահակյանը` համարյա մենա՞կ

Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀՀԿ-ական  “Սովռանո” ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը լուրջ մրցակից չի ունենա: Henaran.am-ի տեղեկություններով, ոչ մի  հեղինակություն ունեցող գյումրեցի այստեղ չի առաջադրվելու: Հիշեցնենք, Արման Սահակյանը մայիսի 6-ին առաջադրվել էր թիվ 34-ում,  սակայն նրան հաղթեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, Սահակյանին “գցեց” Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:  

Վարդան Վարդանյանը հարցաքննվել է որպես գործով վկա

ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի հարցաքննությունը տեղի է ունեցել այսօր: Այս մասին Henaran.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում Վարդան […]

Նվիրիր կյանք 24-ամյա երիտասարդին /ֆոտո/

՛՛Ինձ կյանք նվիրիր՛՛ նախաձեռնությունը ահազանգում է Լոռվա Դարպաս գյուղի 24-ամյա բնակիչ Սուրեն Ասլամազյանի հետ պատահած սարսափելի դեպքի մասին և հայցում ընթերցողների գթասրտությունը. ԼՂՀ Հադրութի շրջանի  զորամասերից մեկում զինծառայության ժամանակ Սուրենը ձեռք է բերել արյան քաղցկեղ ու ժամկետից շուտ զորացրվել: Նրա կյանքը երկարացնելն ու անհրաժեշտ բուժմամբ  ապահովելը մնացել է առանց այդ էլ սոցիալապես անապահով ընտանքի ուսերին: […]

” Արցունքներս մի տարեք ձեր տուն..”.մայրը “Բանդայի” գործով տուժածներին /ֆոտո, վիդեո/

Հոկտեմբերի 15-ին ժամը 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ  սկսվելու էր հայտնի “բանդայի” գործի դատավարությունը, սակայն այն կրկին հետաձգվեց: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դատարանի շենքը […]

Կհարցաքննվի քաղաքաշինության նախկին նախարարը

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննության է հրավիրվել ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Հիշեցնենք, որ ըստ դատախազության տարածած հաղորդագրության, նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի