20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գյումրեցի երկկողմանի ծնողազուրկ երեխան զրկված է բնակարան ստանալու հնարավորությունից /վիդեո/

Գյումրու հին թաղամասերից մեկի` “Ձորի թաղի” խարխուլ տանը, կամ, որ այս դեպքում առավել տիպիկ կլինի անվանելը, խրճիթում, իր տատիկի հետ է բնակվում 17-ամյա Աննան: Նա ընդամենը 7 տարեկան է եղել, երբ մահացել են ծնողները: Իրենց փոքրիկ տունը երկրաշարժի հետեւանքով քանդվել է, եւ նրանք վաղուց բնակվում են արտերկիր գաղթած հարեւանի փոքրիկ տանը: Այս ընտանիքը եւս հաշվառված […]

Գոմեշի գործով Փայտյանը հարցաքննվե՞լ է. Հայկական ժամանակ

Պաշտպանության նախարարության գոմեշի մսի գործից ՊՆ քննչականից ոչինչ չեն հայտնում: “Հայկական ժամանակ”-ին լուրեր էին հասել, որ ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը հարցաքննվել է, սակայն ՊՆ քննչականից հրաժարվում են նաեւ այս մասին որեւէ բան ասել: ՊՆ քննչական ծառայության լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանի պատասխանն այսպիսին է. “Նպատակահարմար չենք գտնում գործի վերաբերյալ որեւէ բան հայտնել”: Թերթի […]

Որոշ մարդիկ հղփացել են. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ նախաքննության խնդիրների հաջող լուծումն առավելապես պայմանավորված է այս ոլորտում դատախազական հսկողության բացառիկ գործառույթի պատշաճ իրացումով, Նախագահը դատախազության գործունեության մեջ առանձին հանցատեսակների դեմ պայքարում նկատելի դրական տեղաշարժի մասին խոսելուց բացի, […]

Էթիկայի դասեր “բանդա”-ի դատավարությանը /վիդեո/

Մինչ կմեկնարկեր “Բանդա”-ի գործով դատական նիստը, դահլիճում հավաքված լրագրողները դժգոհեցին պայմաններից:  Դատական կարգադրիչները հորդորում էին զբաղեցնել երրորդ-չորրորդ շարքերի նստարանները, քանի որ առաջին շարքերում տուժողներն ու ոստիկաններն պիտի ետղ զբաղցենեին: Հատկապես դժգոհում էին հեռուսալրագորղները, քանի որ “հեռվից ձայնը խոտանով է ձայնագրվում”: “Դատարանն է այդպես որոշել, չենք կարող այլ բան անել”,-ասացին կարգադրիչները: Henaran.am-ի հարցմանը ի պատասխան  դատական […]

Սպա Արտակ Նազարյանն ինքնասպանություն չի գործել. փաստաբան

Չնայած բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվում են 5 հոգի, սակայն նրանք չեն կարող մեղադրվել, քանի որ ինքնասպանություն չի եղել: Ըստ այդմ հարկավոր է նոր քրգործ` սպանության հատկանիշներով: Այսօր Արտակի քույրը` Ծովինար Նազարյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը խոսեցին վերոնշյալ դատավարական խախտումների մասին: Մարտիրոսյանի խոսքով՝ նախաքննությունն ապացուցված է համարել, […]

ՀՀ արդարադատության խորհրդի որոշմամբ դատավորին նկատողություն է հայտարարվել, մյուսին` նախազգուշացում

ՀՀ արդարադատության խորհրդի (այսուհետ նաև` Խորհուրդ) 2012թ. հոկտեմբերի 26-ի նիստում քննարկելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ներկայացրած թեկնածությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 122-րդ, 123-րդ հոդվածներով և 111-րդ հոդվածի 1-ին մասով` Խորհուրդը […]

Սփյուռքահայ գործարարը պահանջում է իրեն տուժող ճանաչել

Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած և սրան զուգահեռ մինչ օրս տուժող չճանաչված սփյուռքահայ գործարարը դիմել է վերաքննիչ դատարան: Ամերիկահայ գործարարի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ բողոքարկեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը` դատավարական իրավունքի խախտման հիմքով: Դատարանում, սակայն, այսօր լսվեց միայն […]

“Բանդա”-ի անդամ Դավիթ Գալստյանը հեռացվեց դահլիճից /վիդեո/

Հոկտեմբերի 29-ին հայտնի բանդայի դատավարությանը, երբ մեղադրյալներից Դավիթ Գալստյանը ծիծաղեց, դատավոր Մխիթար Պապոյանը նախազգուշացրեց, որ սանկցիա կկիրառի: Այս մասին դատարանի դահլիճից տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: “Նման ցինիզմով ակնարկներ տալ, ծիծաղել, անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ”,-ասաց Պապոյանը: Մեղադրյալը կանգնեց եւ շարունակեց. “Պարոն դատավոր, ես ձեզ վրա չեմ ծիծաղում, այլ այս ցինիզմի, սաղ ցինիզմ ա, դերասանություն, որ հասել ենք […]

Ավազակային հարձակում

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1963 թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984 թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը և բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել […]

Միջնորդություններ “բանդա”-ի դատական նիստում, մի մասը բավարարվեց /լրացված//վիդեո/

Հոկտեմբերի 29-ին  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվեց հայտնի“բանդայի” գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշ”-ի սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալների փաստաբաններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի