25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մուկուչյանը գնացել է առանց նախազգուշացման

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ այցելել է թիվ 1 ընտրատարածքի 2 տասնյակից ավելի ընտրական տեղամասեր: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել եւ զրուցել է թեկնածուների վստահված անձանց հետ, այդ թվում` Ստյոպա Սաֆարյանի վստահված անձանց, որոնք փաստել են, որ քվեարկության ընթացքում որեւէ խախտում չեն նկատել: Եզակի տեղամասերում միայն արձանագրվել են […]

Երեւանում ընտրողներն ակտիվ են

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության, թիվ 1 ընտրատարածքում ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 14 հազար 563 քաղաքացի: Դա կազմում է քվեարկելու իրավունք ունեցող անձանց 22.49 տոկոսը: Թիվ 35 ընտրատարածքում ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 7 հազար 879  քաղաքացի կամ ընտրողների  14.08 տոկոսը: Հիշեցնենք, որ այսօր դեկտեմբերի 2-ին, թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում […]

Ահազանգ. բռնություն “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի նկատմամբ

“Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը facebook-ի իր էջում տեղադրել է հետեւյալ հայտարարությունը: “Հայտարարություն-ահազանգ Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի` Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով “ցուցակագրված ընտրողների” տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել […]

Հայաստանում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են

Այսօր դեկտեմբերի 2-ին Հայաստանի երկու ընտրատարածքում  Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են: Թիվ 1ընտրատարածքում կպայքարեն երեք թեկնածու ՀԺԿ անդամ, ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը, ՀՀԿ-ից` Ռոբերտ Սարգսյանը եւ “Ժառանգությունից” Ստյոպա Սաֆարյանը: Այս ընտրատարածքը ընդգրկում է Երեւանի Ավան վարչական շրջանն ամբողջությամբ եւ Նոր Նորք վարչական շրջանից` Լվովյան փողոցը մինչեւ Գ.Բորյան փողոցի խաչմերուկն ընկած շենքերը, Գ.Բորյան եւ Ֆ.Նանսեն […]

Մարտի մեկի զոհերի հարազատները սպասելիքներ ունեն, հույսեր…

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկուշաբթի` դեկտեմբերի 3-ին կշարունակի 2008 թ.-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող նոր հանձնաժողովի ստեղծման մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը: Մարտի մեկի 10 զոհերի հարազատները, որոնք ներկա էին անցնող շաբաթ տեղի ունեցած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, հուսով են, որ հանձնաժողովը կստեղծվի  եւ իր գործունեությամբ կստիպի իրավապահներին, […]

Վթար. հղի կնոջը ծննդատուն են տեղափոխել/վիդեո/

Երեկ,   նոյեմբերի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի 70 հասցեում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել միանգամից 3 մեքենաներ, որոնցից մեկը “Վանե” տաքսի-ծառայությունը սպասարկող մեքենաներից է եղել: Տաքսի-ծառայության մեքենայում են եղել վարորդը` վանաձորցի 55-ամյա Սուրեն Առաքելյանը եւ ուղեւորներ Կամո Բորյանն ու Քրիստինե Մելքոնյանը, ով հղի է: Նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի ծննդատուն: 

Խոշտանգված հարսի սկեսուրը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում ընդունեց խոշտանգված հարս Մարիամ Գևորգյանի սկեսրոջը դատապարտել 4 տարվա ազատազրկման:Սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է, այսինքն` Հայկանուշ Միքայելյանը անազատության մեջ կանցկացնի 1 տարի 2 ամիս` հաշվի առնելով, որ նա արդեն 1 տարի է, որ անազատության մեջ է գտնվում: Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` […]

Սա թյուրիմացություն է, անհեռանկար քրեական գործ. ռուս իրավաբանը` Օսկանյանի գործից

“Սա թյուրիմացություն է, մասնագիտական առումով անհեռանկար քրեական գործ”,-այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործից, նման կարծիք հայտնեց  Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր Սամվել Կոչոյին, ով ՌԴ քրեական օրենսգրքի մեկնաբանությունների հեղինակն է: Ռուս իրավաբանի խոսքով,  քրեական գործում հանցակազմ չկա, անհասկանալի է տուժող կողմը:  “Հանթսմանը Օսկանյանին այնքան […]

Սիրում են Հայաստանը եւ ջարդում պատերը. ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում /ֆոտո, վիդեո/

Այսօր Հյուսիսային պողոտայում ”Ունիսոն” հասարակական կազմակերպությունը և Հայաստանի հաշմանդամների ”Փյունիկ” միությունը անցկացրին ”Անիվների վրա” խորագիրը կրող ֆլեշ-մոբը: Հետաքրքրիր այս ակցիան նվիրված էր դեկտեմբերի 3-ին նշվող հաշմանդամների միջազգային օրվան: Մասնակիցների թվում էին ինչպես սայլակավոր հաշմանդամներ, սքեյթբորդիստներ, անվաչմուշկորդներ, այնպես էլ հեծանվորդներ ու մանկասայլակներով ծնողներ:  Մասնակիցները Henaran.am -ին ասացին, որ նման կերպ իրենք ցույց են տալիս, որ պետք […]

Դինքին դատապարտած դատավորները շքեղորեն “պարգեւատրվում” են

Ժամանակին ստամբուլահայ “Ակոս” թերի խմբագիր Հրանտ Դինքին թուրքական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտած դատավոր Նիհաթ Օմերօղլուին օրերս Թուրքիայի օմբուդսմեն ընտրելու փաստը  եւս մի քանի նմանատիպ օրինակների մասին է հիշեցրել, որին անդրադարձել է թուրքական “Vatan” պարբերականը: Դինքի դատավճիռը կայացվել էր 24 հոգու կողմից, որոնցից 18-ը կողմ էին արտահայտվել, 6-ը` դեմ:Պարզվում է, որ նա միակը չէ Դինքին  դատապարտած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի