23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Սամավարի չայ” ու ապահով Հայաստան /ֆոտո, վիդեո/

Տավուշի Գոշ գյուղի բնակիչ 44-ամյա Անդրանիկ Ամիրխանյանը կնոջ` Նինայի հետ Գոշավանքի տարածքում տարին կլոր թեյ, սուրճ, հուշանվերներ են վաճառում: “Խոտաբույսերով չայը օգտակար ա, մանավանդ որ սամավարով ենք ջուրը եփում”,-Henaran.am-ի թղթակցին պատմում է Անդրանիկը: Մի բաժակ թեյը 200 դրամ արժե. ով ինչ խոտաբույսերով ուզում է` մատուցում են: “Մեկը մրսած է լինում, մեկի փորն է ցավում, սաղին […]

“Օդնոկլասնիկի” զոհը` Վերգինեն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում չդատված Մարիամ Հ.-ի և Արմեն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:    Մարիան Հ.-ը մեղադրվում է նրանում, որ 2012թ. օգոստոսի 2-րդ կեսին նախնական համաձայնության գալով Արմեն Հ.-ի հետ Վերգինե Ս.-ի նկատմամբ շորթում կատարելու վերաբերյալ` այդ նպատակով համացանցի “Օդնոկլասնիկի” սոցիալական կայքով արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիք են ներկայացրել […]

Ինչու է ծեծել կնոջն ու զոքանչին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում 2 անգամ դատվածություն ունեցող Սեյրան Ա.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:   Սեյրան Ա.-ը մեղադրվում է նրանում, որ 13.10.2012թ. ժամը 13:00-ի սահմաններում իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է իր նախկին կնոջը` Վ. Միլիտոնյանին և սպանության սպառնալիքներ է տվել նրա հասցեին: 22.10.2012թ. ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանել է Վ. […]

Քրիստինեն հայհոյել է ոստիկանին եւ անձրեւանոցով խփել գլխին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի`Քրիստինե Տ.-ի (նախկինում դատված, դատվածություն չմարված): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հունիսի 5-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով 1-ին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, Երևան քաղաքի Բաղրամյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում չի ենթարկվել իր ծառայողական պարտականությունները կատարող […]

Անձնագրայինի պետը մեղադրվում է կեղծիքի մեջ

Հերթական անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը: Ըստ մեղադրական եզրակացության, Աշտարակի բնակիչ Գայանե Հովհաննիսյանը վեց տարի` 2006թ. հուլիսից մինչև 2012թ. հուլիս, աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժնում որպես պետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և կատարել պաշտոնական կեղծիքներ` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Օրերս հրապարակած […]

Ընկել են ռայոնի ժողովրդի ջանին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Մասիս քաղաքում, թվում է` արտակարգ դրություն է: Արդեն մեկ շաբաթ է` քաղաքում ավելի շատ ճանապարհային ոստիկանության մեքենաներ են շրջում, քան քաղաքացիական ավտոմեքենաներ: Երեկ վարորդները մեր լրագրողին դժգոհել են, որ շրջիկ ճանաարհային ոստիկանները մայրաքաղաքից են եւ որսի դուրս եկածի պես կանգնեցնում են ցանկացած մեքենա: “Երեւանում արագաչափերի եւ տեսախցիկների հայտնվելուց հետո հիմա իրենց գործը կանգնել […]

Սբ. Սարգիսն ու Սերժ Սարգսյանը /ֆոտո/

Հունվարի 26-ին նշվում է Սուրբ Սարգսի տոնը: Ինչպես ազդագրերն են հուշում, այն այս տարի անց է կացվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս մասին նշվում է Երեւանի կենտրոնում փակցված վահանակներում: Արարատյան թեմի մամուլի դիվանից հետաքրքրվեցինք` ինչ կապ քաղաքականությունը հոգեւոր տոնի հետ` Սերժ Սարգսյանը սբ. Սարգսի հետ: Պարզաբանեցին, որ Սերժ Սարգսյանն արդեն 4 տարի […]

”Կարող եմ հստակ ասել, որ իմ տղային սպանողը եղել է Մարտին Ջհանգիրյանը”

”Մենք դարձել ենք փաստաբան, իրավաբան, քննիչ, մեր երեխաների գործերը արդեն 5-6 տարի դատարաններում է և մինչ օրս  վերջնական պատասխան մենք չենք ստացել”:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասացին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից յուրաքանչյուրը մեկ անգամ ևս ներկայացրեց որդիների մահվան հանգամանքների վերաբերյալ տվյալները:   Բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, հստակ գիտի, […]

Բժշկական քոլեջի մոտից առեւանգել են Զարուհուն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի`Կորյուն Գ.-ի և Քաջիկ Մ.-ի:   Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 02.05.2012 թ. Կորյունի համար ամուսնության նպատակով անչափահաս Զարուհի Մ.-ին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, նույն օրը Երևան քաղաքի Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու […]

Թուրքիայի ՄԻ գրասենյակը հայտարարություն է տարածել` Ստամբուլում հայերի դեմ հարձակումների վերաբերյալ

Թուրքիայի մարդու իրավունքների Ստամբուլի բաժանմունքը քաղաքի հայաշատ Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց նկատմամբ ռասիստական հարձակումների եւ բռնություների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Վերջին երկու ամսվա ընթացքում Սամաթիայում  հինգ տարեց հայ կանայք միեւնույն ձեռագրով հարձակման են ենթարկվել, մեկը սպանվել, երկուսը կորցրել են աչքը: Հարձակումները կատարվել են գազանաբար: Տուժածներին մահացու ծեծի ենթարկելու,  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված