20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կամսարը սոցցանցում մանկական պոռնոգրաֆիա է քարոզել

“Վկոնտակտե.ռու” սոցիալական կայքում կարդալով “Կամ Կամիկ” էջի անունը, շատերն, իրոք, կմտածեին, որ այն երեխաների համար է ստեղծված: Էջի անվանումը որևէ կերպ չի հուշում հանցագործության կամ պոռնոգրաֆիայի մասին: Մինչդեռ, ինչպես պարզվել է քննությամբ, Վեդի քաղաքի բնակիչ Կամսար Մնացականյանը նշված անվամբ իր անհատական էջը ծառայեցրել է հենց մանկական պոռնոգրաֆիայի տարածման նպատակին, ինչը, սակայն, աննկատ չի մնացել:   […]

14-ամյա աղջնակը երկրորդ անգամ ցած է նետվել Բաղաբերդի կամրջից

Երեկ` փետրվարի 3-ին Կապանի Բարաբաթում թաղամասի բնակիչ 14-ամյա մի աղջիկ ինքասպանության փորձ է կատարել: Նա իրեն ցած է նետել Բաղաբերդ թաղամասի 6 մ բարձրություն  ունեցող կամրջից: Նա կենդանի է մնացել եւ այժմ բժիշկները նրա վիճակը բավարար ու կայուն  են գնահատում: Աղջիկը ողնաշարի կրծքային հատվածում  փակ վնասվածքներ ունի: Տուժողը ապրում է մոր եւ հոր հետ, սոցիալապես […]

Որդին կնոջ հետ խոշտանգել եւ տեսանկարահանել է մորը

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանների: Վերջիններս ամուսիններ են, նրանք խմբի կազմում տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով` խոշտանգել են Գ. Գրիգորյանից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ […]

Ընտրությունները չհետաձգելը կխոցի նախագահի լեգիտիմությունը

ԱԺ-ում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ եթե ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը  դիմի ՍԴ` նախագահական ընտությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու , ապա ՍԴ-ն դրական որոշում կկայացնի: Այսօր այս մասին Վիկտոր Դալլաքյանն ասել է Henaran.am-ի հետ զրույցում: Նա իրավական տեսանկյունից կարեւորել է նախագահի թեկնածուների միջեւ հավասարության սկզբունքի ապահովումը եւ […]

Զուրաբյանին ու Օսկանյանին գաղտնալսողը դեռ չի գտնվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն ”www.youtube.com” ինտերնետային  կայքում վերբեռնելու  դեպքի առթիվ  հարուցված  քրեական  գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ալ .Սպենդիարյանի  անվան օպերայի և  բալետի թատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա “Ռիչ” սրճարանում  կայացած նրանց հանդիպման ընթացքում: Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են պատգամավորներ Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը, ”Ռիչ” սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել հեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալու ուղղությամբ:  Օրենքով սահմանված կարգով հարցումներ են կատարվել “www.youtube.com”  ինտերնետային  կայքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը:  Նշանակվել է դատաձայնագրառման  փորձաքննություն, զննվել են բազմաթիվ վեբ կայքեր  և  կատարվել են այլ քննչական  գործողություններ:  Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ  ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով առայժմ հնարավոր չի եղել բացահայտել հանցագործությունը կատարած անձին:  Նախաքննությունը շարունակվում է: Տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Մինչ Կաթողիկոսի այցը՝ Հայրիկյանը հարցաքննվում էր

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 3-ին այցելել է նախագահի մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանին, ով բուժվում է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոցում: Ըստ Հայրիկյանի, Կաթողիկոսը իր օրհնությունն է տվել թեկնածուին: Միաժամանակ, պատարագին աղոթել են Հայրիկյանի առողջության համար: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին` ժամը 22.30-ի սահմաններում, դեռեւս անհայտ անձը Երեւանի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել է Պարույր […]

Թուրքիայում հայտնաբերել են ԱՄՆ դեսպանատանն ահաբեկչություն իրականացրած անձին

Անկարայում ամերիկյան դեսպանատան պայթյունն իրականացրել է նախկինում կրկին ահաբեկչության համար  դատապարտված թուրքը, հաղորդում է “Associated Press”-ը:  Թուրքական ոստիկանությունը պարզել է ահաբեկչի անձը: Դա 40-ամյա Էջեվիտ Սանլին “Ազգային ազատագրման հեղափոխական կուսակցության” խմբավորման անդամ է եղել:  Նրան դատապարտել են 1997-ին եւ ազատ արձակել 5 տարի անց, երբ նրա մոտ “մտավոր գործունեության շեղում” ախտանիշ են հայտնաբերել:  Նշենք, որ […]

Հայրիկյանը կասի երկուշաբթի

Պարույր Հայրիկյանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ եւ ասաց, որ ինքը պաշտոնապես սահմանադրական դատարան դիմելու իր որոշման մասին կասի երկուշաբթի` փետրվարի 4-ին: Նա մեկ անգամ եւս փաստել է, որ իր դեմ մահափորձն ուղղված էր պետության, յուրաքանչյուրի ինքնորոշման իրավունքի դեմ: “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից տեղեկացնում է մեր թղթակիցը: Հայրիկյանը նաեւ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, […]

Վրաստանում քաղբանտարկյալներին հալածել են ու բարոյազրկել. քաղաքագետ

“Վրաստանում քաղբանտարկյալներին հալածել են ու բարոյազրկել”,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռամազ Սակվարելիձեն: “Վերջերս Վրաստանում ընդունված համաներման մասին օրենքը բանտերից ազատեց անօրեն կերպով այնտեղ հայտնված քաղբանտարկյալներին: Թվում է, թե սա պետք է ցնծություն լիներ Վրաստանի համար, սակայն այն նոր հուզումների ալիք բարձրացրեց : “Ժողովրդին  զայրացրել է այն ամեննն, […]

Ո՞վ է Հայրիկյանի

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի Տպագրիչների 9 հասցեում գտնվող բնակարանում այսօր առավոտյան` Henaran.am-ի այցելության պահին, վերջինիս կնոջ քույրն էր: Կարինե Ստեփանյանը պատմեց, որ պատրաստվում է հիվանդանոց գնալ, ուստի ճեպազրույց ունեցանք հենց շքամուտքում: Տիկին Կարինեի խոսքով` եթե չլինեին հարեւանները, գուցեւ Հայրիկյանը կենդանի չմնար: Հայրիկյանի օգնության կանչերի ժամանակ, ըստ տիկին Կարինեի` “այդ տականքը փախել է”: Մեր զրուցակիցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի