26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախը Արեւելյան Թիմորի, Չեռնոգորիայի, Կոսովոյի եւ Հարավային Սուդանի ժողովուրդների անկախացման նախակարապետն է

 Քսանհինգ տարի առաջ գեներալ-մայոր Արտակարգ դեսպանորդ եւ Լիազոր նախարար, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսի Քոթանջյանը, Աֆղանական պատերազմ երկարաժամկետ գործուղումից վերադառնալով եւ լինելով Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, զբաղվեց Սումգաիթում իրագործված հայկական ջարդերից տուժածների հիմնական մասի տեղավորմամբ եւ կենցաղավորմամբ, ադրբեջանական կողմի հետ վարելով հաջող բանակցություններ` կազմակերպեց երեք հազար բաքվեցի հայերի կամավոր փոխանակումը Հայաստանի Հրազդանի շրջանում բնակվող երեք հազար […]

Վարդան Օսկանյանը քննարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին: Քննարկվեցին փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքը, դրան նախորդած և հաջորդած զարգացումները: Զրուցակիցները կարևորեցին ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների բարելավումը, քննարկեցին հնարավոր առաջարկությունները, որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարող է առաջարկել իր վերջնական զեկույցում, որը […]

Դիակ Գորիսի ձկնաբուծարանում

 Ոստիկանության Գորիսի բաժին երեկ` փետրվարի 24-ին  կեսօրին ահազանգ է ստացվել, որ Որոտանի գյուղի ձկնաբուծարանի տարածքում տղամարդու դիակ կա: Պարզվել է, որ մահացածը 61-ամյա Բահադուր Զաքարյանն է,  ապրում էր Գորիսում եւ աշխատում էր այդ ձկնաբուծարանում` որպես պահակ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել: Կատարվում է նախաքննություն:

ՊԵԿ-ը պետք է պատասխանատվություն կրի

Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվել է “Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման”, այսինքն՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Գործարկվելուց գրեթե անմիջապես հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։ Մտահոգվելով, որ բազմաթիվ հարկատուներ համակարգի անսարքության պատճառով կարող են ենթարկվել ոչ իրավաչափ պատասխանատվության, որն էլ իր հերթին կարող է […]

Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը

Բացարձակ անընդունելի եմ համարում դասադուլի կոչերն ու կազմակերպումը և ուզում եմ հանրության ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որը նկատվում է ընտրական գործընթացների մեջ ու հատկապես հետընտրական փուլում: Դա այն է, որ ընդդիմադիրները նախկինում մշտապես իշխանությանը ապօրինության համար քննադատելով`պատրաստ են իրենք ապօրինությունների գնալ, միայն թե արդյունքի հասնեն: Ահավասիկ, աշակերտներին, ուսանողներին դասից հանելը, հանդիպումների տանելը մշտապես եղել […]

Բեռլինում բողոքի ցույց է տեղի ունեցել Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ

Երեկ` փետրվարի 25-ին Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների առջև տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են մի քանի տասնյակ գերմանահայեր, հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը: Ցուցարարները կրում էին Սումգայիթի ողբերգական իրադարձությունները քննադատող պաստառներ: Ցույցի ընթացքում անցորդներին բաժանվում էին տեղեկատվական նյութեր` 1988թ. Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացված բարբարոսությունների վերաբերյալ: Այս […]

Վերահաշվարկի դեպքում թվերը կփոխվեին

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ նախքան ընտրությունները ԿԸՀ ներկայացված հիմնական դիմումները եզակի բնույթ են կրել: Դրանք հիմնականում ընտրագրավին են վերաբերել: Մուկուչյանի խոսքով՝ վերահաշվարկի մասին դիմումները պետք է ներկայացվեին ընտրությունների հաջորդ օրը՝ ժամը 11-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն բազմաթիվ դիմումներ ներկայացվել են սահմանված ժամկետից հետո:  […]

Առանց առճակատման եւ արյունահեղության

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում այն, որ ԱԺ նախագահն ուզում է խորհրդարանում լուծում գտնել` երկրում ստեղծված իրավիճակը քննարկել արտահերթ նիստում: Այսօր այս մասին Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողներին ասաց Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս քառօրյայի օրակարգն արդեն պարզ է, եւ լուծումը արտահերթ նիստ հրավիրելն է: ‘’Տարբեր […]

Բաց նամակ մոսկվահայ օլիգարխին

Հայաստանի քաղաքացի Լյուբով Փիլոյանի բաց նամակըՌուսաստանի Հայերի Միության և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Նախագահ Արա ԱբրահամյանինԱրա Արշավիրի Ես` Հայաստանի քաղաքացիս, դիմում եմ ձեզ, որպեսզի հրապարակյնորեն արտահայտեմ իմ վրդովմունքը ձեր ընկերության` «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի շահերի շրջանակներում հայտնված իմ գույքի հափշտակման կապակցությամբ: Ինչպես գիտեք, դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ, ինձ, Արամի 38 հասցեով ծնողական տան սեփական բաժնեմասի փոխարեն, […]

Անդրիաս Ղուկասյանն էլ է դասադուլ անում /վիդեո/

ԿԸՀ-ի դիմաց շարունակվում է ուսանողների բողոքը:Քիչ առաջ ուսանողներին միացավ նաեւ նախագահի նախկին թեկնածու, “Ռադիոհայ” ՍՊԸ տնօրեն Անդրիաս Ղուկասյանը: Henaran.am-ի  հետ զրուցում նա ասաց, որ ինքը վաղը միանալու է դասադուլավոր քաղաքացիներին: Ուսանողները վաղը` փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԵՊՀ-ի դիմաց են հավաքվելու, որտեղից շարժվելու են կրկին դեպի ԿԸՀ: Դասադուլ անողները քիչ առաջ հայտարարեցին, որ ավարտում են իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի