24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սալբիին կանչել են հարցաքննության

Ըստ “Սիվիլիթաս”  հիմնադրամի տարածած հաղորդագրության, Մարտի 1-ին, ժամը 14:00-ին “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

Բիշարյանը հետ վերցրեց

Այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ԱԺ ճեպազրույցը սկսեց մարտի մեկի տասը զոհերի հարազատներին ցավակցություն եւ հույս հայտնելով, որ այդ ողբերգական դեպքերը չեն կրկնվի: ‘’Ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ: Ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել։ Եղել են բախումներ, եղել են զոհեր։ Համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են: Գուցե եւ չի […]

Քրեական հետախուզության վարչությունում կաշառք են պահանջել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Է. Զաքարյանի, Գ. Գևորգյանի, Վ. Վարդանյանի, Գ. Մարտիրոսյանի մեղադրանքների: Էդուարդ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում. Էդուարդ Զաքարյանը, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան […]

Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի վարույթ է ընդունվել

ՀՀ նախագահի թեկնածու, ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր ընդունվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի վարույթ: Հայցվորը վիճարկում է ՀՀ ԿԸՀ անգործությունը և պահանջում ԿԸՀ-ին պարտավորեցնել ”ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրա ծախսերը […]

11 քրեական գործ է հարուցվել ընտրական գործընթացի ժամանակ ստացված հաղորդումներից

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարման արդյունքում 27.02.2013թ. դրությամբ ստացվել է 226 հաղորդում: Նշված 226 հաղորդումներից`  – 11 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 6-ը` ԶԼՄ-ների ահազանգերի քննարկման արդյունքներով: Հարուցված քրեական […]

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում

Փետրվարի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերն ու տեղակալները, քննության առնվեց մայրաքաղաքում արձանագրված բնակարանային գողությունների վիճակագրությունը, դրանց բացահայտման ընթացքն ու արդյունքները: Հունան Պողոսյանը նշեց, որ պայքարը բնակարանային գողությունների դեմ, ինչպես և դրանց բացահայտման […]

ԿԸՀ-ն որոշեց

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մարտի 24-ին կայանալիք Արագածոտնի մարզի Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում  ընտրել է նաեւ Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական […]

Խորհրդարանը լուծարվի, որ ի՞նչ անեն. Գալուստ Սահակյան

“Կոշտ առաջարկություններ են այն, ինչ հրապարակվել է, բայց հրապարակվել է ոչ թե ընդհանուր տեքստը, այլ ուղղակի պատմվել է տեքստի մասին’’,-այսօր խորհրդարնում ԱԺ նախագահի մոտ “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների համատեղ քննարկման ավարտից հետո ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների օրակարգին: Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ քննարկվում է նախագահական ընտրություններից հետո երկրում […]

Իշխանությունը քննարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը. Ռուբեն Հակոբյան

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտված քննարկումից հետո ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասաց, որ վիճելի հարցեր կան, բայց բնականաբար, ցանկություն կա, որ բանակցությունները նորմալ արդյունքներ ունենան: ‘’Բնականաբար,  եթե համաձայնություն լիներ, կասեինք, որ այս պահին համաձայնություն կա: Եթե չենք ասում, նշանակում է, որ կան վիճելի կետեր’’,-նշեց Ռուբեն Հակոբյանը: Նա չմանրամասնեց, թե […]

Նոր մանրամասներ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործից

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ չէին կարող քննության խորթ մեթոդներ, ճնշումներ ու բռնություններ կիրառվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ ասվածի ապացույցն է այն, որ նա իրեն վնասող ոչ մի ցուցմունք չի տվել: Կողմը գտնում է, որ ավելի արտոնյալ վիճակում գտնվող կասկածյալ կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված