24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավիճակը Երեւանի քաղաքապետարանում

Մի շարք դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ:   Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսևորվել է ոչ միատեսակ և խտրական վերաբերմունք:   Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ […]

Երեւանի ընտրացուցակները

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով 2013 թ. մարտի 26-ից կարող եք այցելել  www.police.am  և www.elections.am  համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը […]

Բերեզովսկուն խեղդամահ են արել /վիդեո/

Ռուս գործարար Բորիս Բերեզովսկու դիակի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրան խեղդամահ են արել, ընդ որում` բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են բրիտանական իրավապահ մարմինները, հաղորդում է “pravda.ru”-ն: Ոստիկանությունը սակայն չի էլ բացառում ինքասպանության տարբերակը, սակայն “ինքնասպանություն” բառը իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ չի հնչել: Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ […]

Կհարուցվի՞ քրեական գործ քաղաքապետի դեմ

Սյունիքի մարզպետարանի կողմից անցած տարի Սիսիանի քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:  Դրանք ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն` ընթացք տալու: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի տեղակալ Աշոտ Գրիգորյանն անցած տարի պաշտոնեական անփութության եւ խարդախության համար դատապարտվեց: Սյունիքի մարզպետարանի հանրապետական գործադիր եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը համակարգող վարչության պետ Սեյրան Ավետիսյանը “Սյունյաց երկիր” թերթին ասել […]

”Նաիրի Հունանյանին փորձել են սատկացնել”. ԱԱԾ պետի նախկին տեղակալ

ՍԴՀԿ վարչության համակարգող, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մտավախություն ունի, որ այս օրերին կարող է մահափորձ կատարվել հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի նկատմամբ: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, որ 3 օր առաջ պատմել է, որ 2008 թվականի հունվարին Նաիրի Հունանյանին ցանկացել են սպանել: Դրա համար մի քանի […]

Մատաղիսի վճիռը Վերաքննիչը կհրապարակի վաղը

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում ավարտվեց Մատաղիսի զորամասում երկու զինվորի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արա Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի արդարացման դատավճռի դեմ բողոքի քննությունը: Դատարանը վաղը կհրապարակի վճիռը: Տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Իր հերթին […]

ԱԺ ներխուժած երիտասարդը կալանավորվել է

2013թ. մարտի 25-ին  Երեւանի  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է Ազգային ժողով դանակով մուտք գործած Վրեժ Գալստյանը: Նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ: Նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ինմասով: Նա մեղադրվում է այն բանի համար, որ  2013թ. մարտի 22-ին` ժամը 1450-ի սահմաններում,խախտելով […]

Քաղաքական հայացքներից ու ամուսնական կարգավիճակից անկախ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է “Խտրականության դեմ” օրենքի նախագիծ, որը հետապնդում է մի շարք նպատակներ՝ պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Այդպիսի խտրական տեքստով աշխատանքային հայտարարությունների մեզանից յուրաքանչյուրը հաճախ […]

“Գոմեշի մսի ” գործով փոխգնդապետ է ձերբակալվել

ՀՀ Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ քր. օր-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ): Մինչ այդ, 29.08.2012թ ձերբակալվել, […]

Քաղաքաշինության նախարարությունը

Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումներն ու դրական զարգացումները.    Ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ կապված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելու գործընթացի կազմակերպման հետ:   Մտահոգիչ են ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի