25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պռոշյանի գյուղապետի սպանության պատճառը ընտրություններն են . Հայկական ժամանակ

Տարիներ առաջ էլ Պռոշյան  գյուղում երթուղային տաքսու գծի շուրջ ծագած վեճը ավարտվեց սպանությամբ: Լարվածություն է նկատվել նաեւ անցած նախագահական ընտրությունների ժամանակ: Գյուղում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ընտրությունների ժամանակ հանրապետականները անընդհատ փորձել են կեղծել ընտրությունները, ինչին մի որոշ ժամանակ դիմադրել են դաշնակցականները: Սակայն մի ինչ-որ պահից սկսած այդ դիմադրությունը դադարել է եւ քվեարկությունը ընթացել է խայտառակ […]

“Մենք էլ միլիցեքին նկարենք” /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը Թալինում սակավաթիվ մարդիկ էին հավաքվել: Նախ ներկաները ասացին, որ հանդիպման ժամը հարմար չէր ընտրված, մարդիկ աշխատում էին եւ հետո` նաեւ վախ կար: “Գայինք միտինգ, բռնեն հանեն գործից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին թալինցիները: Նկատելով, որ ոստիկանության աշխատակիցները տեսագրում են, մի խումբ տղամարդիկ սկսեցին իրենց հեռախոսներով ոստիկաններին նկարահանել: “Բա խի են մեզ նկարում”,-ասացին: […]

61-ամյա տղամարդը ցանկանում էր գնել 9-ամյա աղջկան` սեքսուալ նպատակով

ՌԴ Սամարայի մարզում քրեական գործ է հարուցվել 61-ամյա տեղի բնակչի նկատմամբ` մարդկանց վաճառքի հոդվածով, հաղորդում է “Вести”-ն: Հետաքննության տվյալներով` հունվարի 18-ին նա 2 հազար ռուսական ռուբլի է տվել միր կնոջ, որպեսզի վերջինս 9-ամյա դստերը տրամադրի նրան` սեքսուալ շահագործման նպատակով: Սակայն տղամարդն իր հանցագործ միտքը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ նրան ձերբակալել են իրավապահ մարմինները: 

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանում է` ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանի ձայները հաշվեցին իր օգտին /վիդեո/

”Թող բոլորը բացեն ու տեսնեն, որ տասը, հարյուր հազարավոր քվեաթերթիկներ ժողովրդից գողացվել են ու գտնվել են պարոն Սարգսյանի մոտ, և դրա պատճառով  է, որ մերժվել է մեր պահանջը` բացել բոլոր ընտրատեղամասերը: Նրանք գիտեն, որ այդ տեղամասերը բացվի, կբացվի ճշմարտությունը, որից իրենք վախենում են”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով տեղեկությունը, որ 17/05 […]

Ոստիկանությունը` ԲՀԿ-ականների ձերբակալման մասին

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալել է ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամների: Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով: Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը […]

ԲՀԿ ակտիվիստին տարել են ոստիկանություն

”Ձերբակալության մասին լուրերը իրականությանը չեն համապստասխանում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ԲՀԿ մի քանի երիտասարդներ կալանավորվել են և գտնվում են Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքում: Ուրիխանյանը տեղեկացրեց, որ այդ շրջանի իրենց ակտիվիստներից մեկն է հրավիրվել ոստիկանություն` քաղաքացիներից մեկի դիմումի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:  Խոսնակը նշեց, որ այժմ […]

Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը. օմբուդման

Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ և ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել և խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ:   Ընտրությունների ընթացքում ստացվել են ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության […]

Ուշագրավ. Սերժ Սարգսյանի քվեաթերթիկները Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին են գրանցվել /վիդեո/

ՀՀ դատախազության շենքում Հատուկ քննչական ծառայության աշխատակից Գորիկ Հովակիմյանը շարունակում է հաշվել թիվ 17.05 ընտրատեղամասի պարկի ձայները: Քիչ առաջ նա բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մակագրությամբ ծրարը, որտեղ հայտնաբերվեց մեկ անվավեր քվեաթերթիկ: Ապա նա բացեց Րաֆֆի Հովհաննիսյանի ծրարը, որտեղ բացի նրա օգտին եղած քվեաների հայտնաբերվվեցին նաև հօգուտ Սերժ Սարգսյանին քվեարկված 5, 5 անվավեր և հոգուտ […]

Պետական մարմինները պաշտոնապես արձանագրել են, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը ներկայումս անօրինական է

2012 թվականի դեկտեմբերի 21-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը դիմում էր ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությանն առ այն, որ ներկայումս Թեղուտում իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներն իրականացվում են ոչ թե 2006 թվականին հաստատված նախագծով, այլ միանգամայն այլ՝ 2010 թվականին մշակված նոր նախագծով: Նախարարությանը տեղեկացրել ենք, որ նոր նախագծով շրջակա միջավայրին պատճառվելու է անհամեմատ ավելի մեծ վնասներ, որը սակայն օրենքով […]

Պռոշյանի գյուղապետի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 2-ին, ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված