20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Րաֆֆին զորավարի մոտ չի գնացել

Ազատության հրապարակում լուրեր են շրջանառվում, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է հանդիպելու Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` պարզելու, թե ինչո՞ւ են ձերբակալել քաղաքացիական ակտիվիստներին: Սակայն ոստիկանությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ Հովհաննիսյանը ոստիկանապետին չի հանդիպել: Ազատության հրապարակում աշխաոտղ Henaran.am-ի թղթակցին “Ժառանգության” ներկայացուցիչներն ասացին, որ Հովհաննիսյանն այցելում է ոստիկանության այն բաժանմուքները, որտեղ գտնվում են ակտիվիստները: Հիշեցնենք, որ հասարակական […]

Եթե նախագահը իմանա … /վիդեո/

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակչուհի ազգությամբ եզդի Հնար Ղալոյանը Մարզահամերգային համալիրի մուտքի մոտ էր որոշել սպասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչը ասում է, որ իր տունը կորցրել է գյուղապետի պատճառով. “ Եթե նախագահը իմանա էս հարցը կլուծի”,-հայտարարեց Հնար Ղալոյանը: Հնար Ղալոյանը նշում է,որ եզդիները առանց Հայաստանի չեն կարող.” Կմնամ էնքան մինչև Սերժ Սարգսյանին տեսնեմ”,-համալիրի […]

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երեք օրով ազատություն է ստացել

Ինչպես տեղեկացրեց դատական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը Վճառաբեկ դատարանի որոշմամբ 3 օրով ազատ է արձակվել` մասանկցելու հոր հոգեհանգստին եւ հուղարկավորությանը:  Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման` ոստիկանների հետ վիճաբանության համար: Վճիռը բողոքարկվել է եւ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել:

Ինչու Արա Աբրահամյանը ներդրումներ չի անում Հայաստանում /վիդեո/

“Ռուսաստանի հայերի միության” նախագահ Արա Աբրահամյանը համաձայն չէ այն տեսակետին, որ գործարարները Հայաստանում չեն ուզում ներդրումներ անել` նախընտրելով բիզնես պլաններն իրականացնել արտերկրում: Մասնավորապես Արա Աբրահամյանը վերջին տարիներին մոտ 120 մլն դոլարի  ներդրում է արել: Ռուսահայ գործարարի խոսքով` խանգարող հանգամանքներ շատ կան, Հայաստանում ամեն ինչ իդեալական չէ: “Կայունություն է պետք. ասենք մեկը մի բան է ասում, […]

Այսօր ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը

Այսօր` ապրիլի 9-ին  ժամը 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի երդմնակալության արարողություն կատարվել է 5 անգամ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի՝ ժողովրդին տված երդման տեքստն ամրագրված է Սահմանադրությամբ։ “Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել […]

Ոստիկանությունը հայտարարում է

ՀՀ ոստիկանության հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ր. Հովհաննիսյանի կողմից ս/թ. ապրիլի 9-ին անցկացվելիք հանրային հավաքի առնչությամբ     ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում ընդգծել, որ անշեղորեն կատարել է իր լիազորությունների սահմաններում խաղաղ հավաքներին աջակցելու իր պարտականությունը: Այսուհետ ևս ՀՀ ոստիկանությունը շարունակելու է իր այդ գործելաոճը, որը պայմանավորված է օրենքի բովանդակությամբ: Մյուս կողմից, Նախագահի նախկին թեկնածու […]

Օսկանյանին ԱԱԾ են հրավիրել

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամին առչնվող ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հրավիրվել է ԱԱԾ (իր համար նախընտրելի օրն ու ժամը նախապես քննիչների հետ համաձայնեցնելու առաջարկությամբ): Վարդան Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաև աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ […]

Զարուհի Փոստանջյանը հարցնում է Վլ. Գասպարյանին

Սույն թվականի ապրիլի 7-ին Երևանում մի խումբ երիտասարդների կողմից  ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի  երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտվել է երկու անհայտ անձանց կողմից, որոնք մոխրագույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայով հետևել են նրանց և պատռել նրանց կողմից փակցված գրեթե բոլոր իրազեկման նյութերը:   Նույն օրը՝ ժամը մոտ 23:00-ին, […]

ՀՀԿ շտաբի հայտարարությունը

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ  և իրականացմամբ, դատապարտում է  ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառք, և իր լիազորությունների շրջանակում  հետամուտ է լինելու , որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:   Երևանցին է ընտրելու Երևանի […]

Ինչ որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները. Զոհրաբյանի մամլո ծառայություն

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 4-ին ժամը 23-30-ին Երևանի Հրաչյա Քոչար փողոցում տեղի է ունեցել ավտովթար, իրար էին բախվել Աժ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող “Չերրի”  և  “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով “Չերրիի” վարորդը, ուղևորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, Օպել Վեկտրա-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ Զ.Զոհրաբյանի մամուլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի