19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կադրերի ռեզերվ ուղարկեց Ներսես Նազարյանին

Ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը նշանակվել է Երևանի ոստիկանության պետ: Տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:  

Վլ. Գասպարյանը պաշտոնանկ է արել Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, հրամաններ է ստորագրել: ՀՀ Ոստիկանության պետի հրամանով՝ Ոստիկանության Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ազատվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Քրեական […]

4 բանկա խտացրած կաթ, կես կիլո մեղր. ՀՅԴ-ՕԵԿ ՛՛դիլեմա՛՛

ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը արձանագրել  և բարձաձայնել է պարզապես քաղաքացու ահազանգը, առ այն որ ՕԵԿ-ը մտնում է տները և ՛՛1 ձայնի դիմաց առաջարկում 4 բանկա խտացրած կաթ և կես կիլո մեղր՛՛: Իսկ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ դատական պատասխանատվության է կանչելու Արթուր Եղիազարյանին: “ Եթե արդար են, ինչու են ընկնում հիստերիայի մեջ,-հարցնում է […]

Նոր մանրամասներ պատգամավորի որդու վրա ավազակային հարձակման մասին

“Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել”,- ապրիլի 14-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ասել է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ Երեւանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ ս. թ. ապրիլի 14-ի գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում 4 դիմակավորված եւ առայժմ անհայտ անձինք […]

ԿԸՀ-ն պարզաբանում է

Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատը, որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ առանձնացնելը, որոշված է Երևանի քաղաքապետի 05.03.2013թ. թիվ 923-Ա որոշմամբ։ Այս որոշումը հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ. որևէ մեկի կողմից որոշման իրավաչափությունը վիճարկված չէ։ Այս մասին, մասնավորապես, ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանման մեջ: Անդրադառնալով “Համահայկական երիտասարդական ընդվզում” նախաձեռնության հաղորդագրությանը՝ ԿԸՀ-ն նշում […]

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հիմնվել դատական ակտերի վրա

Սահմանադրական դատարանի խորհրդական, ‘’Սահմանադրական իրավունքի կենտրոն’’ խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, նշեց, որ խնդրի լուծման համար պետք է ուշադրություն դարձնել դատական ակտերին, քանի որ պետությունները հիմնվում են հենց այդ ակտերի վրա, այլ ոչ պատմական փաստերի: “Նույն Հոլոքոստի ապացուցման հիմքում ընկնում է Նյուրնբերգյան դատարավարությունը, […]

“Ստուգում եմ բացակաների քվեարկությունը”

Հայաստանում շատերը կասկածում են ընտրությունների ազնվությանն ու լեգիտիմությանը, քանի որ չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը` համարելով դրանք քվեարկության արդյունքները կեղծելու հիմնական գործիք: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ “Ստուգում եմ բացակաների քվեարկությունը” կարգախոսով, որի նպատակն է վերականգնել Հայաստանի քաղաքացիների վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Քարոզարշավի շրջանակում կազմակերպվում է ստորագրահավաք` ներկայացնելու ընտրություններին մասնակցող անձանց ստորագրած ցուցակների […]

՛՛Հարսնաքար՛՛-ի ավտոկայանատեղիում վեճը վայրկյաններ է տևել

՛՛Հարսնաքար՛՛ ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում ավարտվեց ամբաստանյալների հարցաքննության փուլը: Բոլոր 6 ամբաստանյալները ՛՛Հարսնաքար՛՛ ռեստորանային համալիրի աշխատակիցներ են: Այսօր ցուցմունքներ տված ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ համալիրի ավտոկայանատեղիում համալիրի աշխատակիցների ու հաճախորդների միջև ընդհարումն ընդամենը 30-40 վայրկյան է տևել: Ուստի տուժողները՝ հայտարարելով, որ իրենց 15 րոպե ծեծել են, ՛՛կինո էին […]

Անջելինա Ջոլին ցնցել է “մեծ ութնյակի” ԱԳ նախարարներին /վիդեո/

Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել Լոնդոնում կայացած “մեծ ութնյակի” ԱԳ նախարարների հանդիպմանը: G8-ի ԱԳ նախարարները քննարկելիս են եղել Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, սակայն Ջոլիին հաջողվել է ուշադրությունն ուղղել դեպի այլ կոնֆլիկտային տարածքներ, որոնք ունեն Եվրոպայի օգնության կարիքը:  Դերասանուհին, ով գագաթաժողովին ներկա է գտնվել որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնախմբի բարի կամքի դեսպան, կոչ է արել կոնֆլիկտային տարածքներում […]

Մալաթիայի Գոհարը Սեդային մարմնավաճառության է դրդել. հատուկ ռեպորտաժ կալանավայրից./վիդեո/

43-ամյա Գոհար Նիկոլայի Սարգսյանը “Աբովյան” քրեակատարողական հիմնարկում դեռ երեք տարի էլ կմնա: Դատարանի վճռով, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 6 տարի, 6 ամիս  ժամկետով: Այս հոդվածը` մարդկանց արեւռտուրն է:  Գոհար Սարգսյանը 2009 թ. նոյեմբերին Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող իր բնակարան է հրավիրում գյումրեցի Սեդա Մանուկյանին` խոստանալով նրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի