19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

1000 դոլար է տվել, որ անապահով դառնա

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում  ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության  Կենտրոնականի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված  Վոլոդյա Ս.-ն և հաղորդում տվել, որ ոմն Մովսես իրենց հովանավորելու, անապահով ընտանիք ճանաչելու և 6.000 դոլար տալու պատրվակով   փետրվարի 26-ին   իր կնոջից` 1978 թ. ծնված Շողիկ Պ.-ից վերցրել է 1.000  դոլար […]

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորվածի հոր բաց նամակը

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հ. Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, գլխավորդատախազին եւ ոստիկանապետին` մասնավորապես նշելով. Հարգելի պարոն նախագահ Հարգելի պարոն Հովսեփյան Հարգելի պարոն Գասպարյան Ս.թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց սպանվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Նույն օրը […]

Սիրիայի նախագահը համընդհանուր համաներում է հայտարարել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներման օրենսդրական հրաման է ստորագրել, որը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր հանցանք են գործել մինչեւ 2013-ի ապրիլի 16-ը, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ըստ այդ հրամանի` մահապատիժը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ` խիստ ռեժիմով վայրերում, ցմահ բանտարկությունը կփոխարինվի 20 տարվա ազատազրկմամբ, կազատվեն այն բանտարկյալները, ովքեր անբուժելի հիվանդություններ ունեն եւ որոնց 70 տարին է […]

Լրագրողի մասնագիտությունն էլ չփրկեց. Արաքսյան երրորդ տարին բանտում է

“Սիալտուր” տուրիստական գործակալության տնօրեն Արաքսյա Մանուկյանը չէր պատկերացնում, որ մի օր կհայտնվի ճաղավանդակների ներսում: Լրագրողի մասնագիտությունն էլ չփրկեց: Չգիտի` երիտասարդ էր սխալվեց, թե գլխին սարքեցին: “Այդ ամենը էնքան արագ տեւեց, մի քանի օրվա ընթացքում, որ չհասկացա ինչպես ընկա ծուղակի մեջ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալը: Ըստ դատավճռի՝ 2009թ. հունիս-հուլիս ամիսներին` Արաքսյա Մանուկյանը  ներկայանալով որպես “Սիալտուր”-ի ներկայացուցիչ […]

Էպոսագետին նոր մեղադրանք է առաջադրվել

Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու  Վարդան Սեդրակյանին այսօր ` ապրիլի 16-ն նոր մեղադրանք է առաջադրվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է “Սիրունյան” փաստաբանական գրասենյակը: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը մեղադրանքը առաջադրել է Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Նշենք, որ Սեդրակյանին  կասկածվում է ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ: ՀՀ ՔՕ-ի 305 […]

Արտասվելով դիմեց Henaran.am-ին. ոստիկանները չէին ներկայանում

Քիչ առաջ արտասվելով Henaran.am-ի խմբագրություն մտավ մի երիտասարդ: Նա հուզված էր: Առաջին բառերը, որ արտաբերեց ՛՛գայիշնիկն՛՛ էր: Ի՞նչ է եղել, ի՞նչ են արել: Մեր առաջին արձագանքը բացասական էր՝ ՛՛տեսնես այս օրով ինչ օյին են բերել խեղճ վարորդի գլխին՛՛: Հաճելիորեն զարմացանք, երբ Արմեն Ղամբարյանը ներկայացրեց իր պատմությունը: Որոշեցինք տեղ հասցնել նրա շնորհակալությունը՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Մովսես […]

՛՛Հոկտեմբերի 27-ից՛՛ հետո այդ մասին Կարեն Դեմիրճյանի կինն ասել է Քոչարյանին /վիդեո/

Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպանն անդրադարձավ նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը “Հոկտեմբերի 27-ին անդրադառնալիս վերլուծական ճանապարհով եմ գնացել եւ նշել, որ դա  մտադրված սպանություն էր, ոչ թե հեղաշրջում: Դա իմ համոզմունքն է, ես  փաստեր չունեմ մեկին մեղադրելու համար եւ համաձայն չեմ նաեւ այն մոտեցմանը, երբ որպես այս […]

Երեւանի նոր ոստիկանապետն ուշագրավ անցյալ ունի

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր Ֆեյսբուքյան հանրագրում Երեւանի նոր ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նշանակման առիթով գրում է. “17. Դիմողը հայտնում է նաեւ, որ … այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ] լքեցին սենյակը [ոստիկանության տարածքում], մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը մտավ սենյակ եւ սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետեւ իր ձեռքերը ձեռնաշղթաներով […]

Տիգրան Սարգսյանը տեղյա՞կ է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է ձայնասկավառակներ արտադրող ընկերությունների աշխատանքը, նախարարությունը շրջանցում է ԱԺ-ի ընդունած օրենքը` նպաստելով մենաշնորհի զարգացմանը: Այս ոլորտը կառավարվում է “դաբրոներով”: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարարը տեղյա՞կ են` ինչ է կատարվում այս նախարարությունում, ինչպես են գործում “ներքեւներում”: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը խոչնդոտում է ընկերությունների աշխատանքը: Այդ մասին այսօր […]

Արմեն Մարտիրոսյանի միջադեպի բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն համաչափ պատասխանատվության. օմբուդսմեն

2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական իրավական խնդիր՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում: Ստորև ներկայացնում ենք այս խնդիրների վերաբերյալ Պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականները.    Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպ   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի