25 Հունիսի, Երեքշաբթի, 2019

ԻՐԱՎՈՒՆՔ

Լեւոն Արոնյանի հետ միաժամանակյա շախմատային խաղ կկազմակերպվի դատապարտվածների համար

image_11938

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում/ՔԿՀ/ այս տարվա ընթացքում համակարգչային սենյակներ կստեղծվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հրայր Թովմասյանը կարեւորեց ՔԿՀ-ներում դատապարտվածների զբաղվածության եւ ուսուցման խնդիրների լուծման անհրաժեշտությունը: ” Պիտի լցնեն իրենց կենցաղը, որ ազատազրկումը տառապանքի չհասնի”,-ասաց Հրայր Թովմասյանը: Նախարարը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ, որ երբ շախմատիստը […]

Անգլերենի դասընթաց, չամուսնացած փոխնախարարներ ու … Հրայր Թովմասյանը լուծում կտա խնդիրներին/վիդեո/

image_11939

Յուրաքանչյուր նախարար տարվա սկզբին պետք է ներկայացնի, թե ինչ է պատրաստվում անել եւ տարվա վերջում ասի, թե ինչն է կատարել, ինչը` ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու հավելեց, որ միայն պատգամավորները չպետք է հաշվետու լինեն: Նրա խոսքով, այս ավանդույթը կառավարությունը փորձում է ներդնել: Հրայր Թովմասյանն արդարադատության ոլորտի այս տարվա […]

“Բանակի 20-ամյակի առթիվ կբացե՞ն մեր դուռը”. հարցնում է “Եղնիկներում” “կիսաջան” եղած զինվորի հայրը

image_11957

2o11թ. սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ի “Եղնիկներ” զորամասից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված զինծառայող Ժորա Մկրտչյանը երկարատեւ բուժում ստանալուց հետո  ոչ պիտանի է ճանաչվել զինծառայության համար: Նա անցած տարվա դեկտեմբերի 9-ին տուն է վերադարձել: Նրա հոր` Մկրտիչ Մկրտչյանի պատմելով, որդին արդեն ապաքինվում է, պարզապես շատ է քնում: “Չգիտեմ, քիչ ուտում, սաղ օրը քնած ա, […]

Հսկում են Ծառուկյանի սանիկի “զոհին”. Ժողովուրդ

image_11955

Օրերս ոստիկանությունը ձերբակալեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկ Աշոտ Ավետիսյանին` բանգլադեշցի Համիկին: Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության`  բանգլադեշցի Համիկը ծեծի է ենթարկել տաքսու վարորդ Գարիկ Նազարյանին: “Ժողովուրդ”-ի հավաստմամբ,  տաքսու վարորդին հիվանդանոց տեղափոխելու օրվանից մինչեւ հիմա Երեւանի “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում ոստիկանությունն արթուն պահակ է կանգնել: “Մտավախություն կա, որ Գագիկ Ծառուկյանի մտերիմները կարող են, ինչպես ավանդաբար, […]

“Երդվել մամայի, պապայի անունով…”շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների դատաքննությունը

image_11960

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀԱԿ 7 ակտիվիստների դատավարությունը: Դատարանը մինչեւ աշխատանքային օրվա վերջը լսեց  տուժողներից 3 հոգու: Հիշեցնենք, որ ՀԱԿ չորս ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը  եւ Արտակ Կարապետյանը մեղադրվում են անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ վիճաբանելու, հասարակական կարգը խանգարելու մեջ: Տուժած ոստիկանների ցուցմունքներով,  ամեն […]

Ինչի՞ց է խուսափում Անժելայի “տղամարդու” փաստաբանը

image_11963

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը սկսել է 25-ամյա Կարեն Արայանի դատավարությունը, ով մեղադրվում է դերասանուհու  ինտիմ նկարները համացանցում տարածելու գործում: Դատական նիստը  ընթանում է դռնփակ: Ըստ որոշ լրատվամիջոցների, Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի գրավի դիմաց ամբաստանյալին ազատ արձակեն: Սակայն […]

Սաքունցի հայցի քննարկումը ընդդեմ ոստիկանապետի հետաձգվեց հանուն ՀԱԿ-ի

image_11972

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված դատական հայցի քննությունը հետաձգվել է: Այդ մասին միջնորդություն ներկայացրեց Արթուր Սաքունցը, քանի որ նրա ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը ներգրավված է այլ դատական նիստում: Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ դատական նիստի օրը […]

“Իրենց նպատակն այն է, որ ՀՌԱԿ-ը չմասնակցի ընտրություններին”. Հ. Առաքելյանը հասել է 7-րդ ֆաքսին /վիդեո/

image_11981

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը Արդարադատության նախարարությանը մեղադրում է կուսակցության գործունեությունը խաթարելու մեջ: Նրա պնդմամբ` ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունը միտումնավոր կերպով մերժում է ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը: Հերթական`20-րդ մերժումը ՀՌԱԿ-ն ստացել է երեկ, որի կապակցությամբ պատրաստվում է դիմել դատարան: Հարություն Առաքելյանի խոսքով, ՀՌԱԿ-համագումարն ու կուսակցության կառույցները ատենապետ են ընտրել իրեն, մինչդեռ արդարադատության նախարարությունը […]

“Բոլոր հարցերով դիմեք Անժելա Սարգսյանին”. Մարինա Արայան

image_11978

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով սկսվեց դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”՝ Կարեն Արայանի դատավարությունը: Կարեն Արայանը կալանավորվել է անցած տարվա հոկտեմբերի 5-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա ապօրինի տարածել է Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի […]

Վարդուհու հետ հեռացել են եւս երկու հոգի

image_12001

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր  Henaran.am-ը, “Ա-Թիվի”   հեռուստատեսության “Փաստ” լրատվականի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանի հետ հեռուստաընկերության տնօրինությունը նպատակահարմար չի գտել կնքելու նոր աշխատանքային պայմանագիր: Վարդուհի Սիմոնյանը դեռ շարունակում է գործազուրկ մնալ: Մեր ունեցած տեղեկություններով, նրան շուտով հեռուստաընկերություններից մեկում գործ է առաջարկվելու: “ Դեռ չգիտեմ, ես միայն գիտեմ, որ առայժմ հանգստանում, հենց նորից եղավ կասեմ”,-ասաց Վարդուհին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված