28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գումար է բաժանվել` 20 հազարանոցներով են առեւտուր անում. Արմեն Մարտիրոսյան

image_21069

”Քվեարկեցի այն քաղաքական ուժի օգտին, որը եկել է մի լոզունգով` Երևանում կառավարման համակարգը արմատապես փոխելու: Այդ քաղաքական դաշինքի օգտին քվեարկեցի”,-այսօր Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 48 մանկապարտեզում տեղակայված 6/28 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ”Բարև Երևան” դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:  Վերջինս վստահ է, որ ընտրակաշառք բաժանվում է: Դրանում համոզվել է երեկ: ”Երբ առևտուր էի […]

“ՀՅՈՒՆԴԱԻ” մակնիշի 188ԼՍ01 պետ. համարանիշերով մեքենայից փող են բաժանում

image_21067

Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրություն ահազանգեց քաղաքացի Լուիզա Աղաջանյանը եւ պատմեց, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը պատկանող ՀՅՈՒՆԴԱԻ մակնիշի 188ԼՍ01 պետ. համարանիշերով մեքենայից Արաբկիրում, մասնավորապես Քոչար 18 շենքի բակում գումար է բաժանվում ԲՀԿ-ի համար:

Հերյուրանք է. վարչապետն ասաց` կպատժեն /ֆոտո, վիդեո/

image_21066

Երևանի Լևոն Շանթի ավվան դպրոցում տեղակայված 10/21 ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս ընտրության էր եկել կնոջ, դստեր և թոռան հետ, ում ծաղիկներ նվիրեցին: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Տիգրան Սարգսյանին առաջարկեց հերթ չկանգնել և ավելի շուտ ընտրել, սակայն վարչապետը հրաժարվեց: Ընտրությունը կատարելուց հետո վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  տրամադրությունը տոնական […]

“Ջենթլմեն ջան, գալու եմ ճակատդ պաչեմ…”. Հովիկ Աբրահամյանի քվեարկությունից /վիդեո/

image_21065

Քիչ առաջ 10/08 ընտրատեղամասում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկեց իր խոսքով` “հանուն ավելի լավ Երեւանի” : Քվեարկությունից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես անդրադառնալով խորհրդարանում շատ բացակայություններ ունեցող պատգամավորների խնդրին: Թե ով ինչ չափով է պատասխան տալու իր բացակայությունների համար հարցին, ԱԺ նախագահը պատասխանեց. “Բոլորն` սկսած ինձնից, հավասարաչափ պատասխանատու են օրենքի առջեւ: Առաջիկա նախարարական […]

Դիմեք իրավապահներին. Տարոն Մարգարյանը քվեարկեց /վիդեո/

image_21064

Քիչ առաջ 1/17 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա քվեարկության եկել էր ընտանիքի անդամների հետ, իսկ քվեախուց մտավ կրտսեր որդու հետ: Արդեն քվեարկությունից հետո` լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատկերացնում է “ավելի լավ Երեւան”: “Վստահ եմ, որ երեւանցիները հաջորդ տարիների ընթացքում կունենան իրենց երազած մայրաքաղաքը: Լրագրողի դիտարկմանը, թե […]

Ընտրել եմ այն քաղաքական ուժին, ով պատկերացնում է Երեւանի քաղաքապետին եւ քաղաքապետարանի դերն ու նշանակությունը. ՀՀ նախագահ /վիդեո, ֆոտո/

image_21062

Քիչ առաջ Երեւանի 9/11 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ միասին: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է զարգացող, ավելի հարմարավետ, համեստ, հստակ կառավարող տեսակի համար : “Ընտրել եմ այն քաղաքական ուժին, ով պատկերացնում է Երեւանի քաղաքապետին եւ քաղաքապետարանի դերն ու նշանակությունը”,-ասաց ՀՀ նախագահը:  Պատասխանելով հարցին, թե ինչպես է […]

Նախագահը խմած չի եղել. բախվեցին ԲՀԿ ու ՀԱԿԿ հանձնաժողովականները /վիդեո/

image_21060

Այսօր 9/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ՀԱԿԿ ներկայացուցիչ Անահիտ Գրիգորյանը ահազանգել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գալուստ Սարգսյանն ալկոհոլ է օգտագործել: Henaran.am-ի հետ զրույցում Գրիգորյանը պատմեց, որ չի կարող հաստատ ասել, որ նախագահը օգտագործել է խմիչք, սակայն նրա պահվածքից դա կարելի է ենթադրել: ”Ակնհայտ օգտագործած չէր, ես էքպերտիզա չեմ, որ ստուգեմ ասեմ, բայց որովոհտև երբ մի […]

Սխալ կարդաց “Հանրապետական”-ի անունը. բախում /վիդեո/

image_21058

Քանաքեռ-Զեյթուն 3/06 ընտրատեղամասում բախվել են “Հանրապետական” կուսակցության վստահված անձն ու հանձնաժողովի ԲՀԿ-ական քարտուղարը: Վստահված անձն ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որ հանձնաժողովի քարտուղար Սվետլանա Մարկոսյանը քվեախցում օգնում է ինչ-որ ընտրողի քվեարկել, ինչի իրավունքը չունի: Հանձնաժաողովի նախագահ Նիկոլայ Բաբյանը “Henaran.am“-ի հետ զրույցում ասաց, որ իրականում վստահված անձի բողոքի հիմա վրա կազմվել է արձանագրություն: Բացատրություն է տվել նաեւ […]

Արդեն գրանցվել են ընտրակաշառքի դեպքեր

image_21057

ԿԸՀ նիստին զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը, ով ներկայացրեց մինչ քվեարկության օրը , ինչպես նաև այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: Նա նշեց, որ մինչ այս պահը ստացված ցանկացած հաղորդում ըստ պատշաճի քննարկվել է: Թաթուլ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի