23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Մայքրոսոֆթը”, “Յահուն”, “Գուգլը” և “Ֆեյսբուքը”. Հատուկ ծառայությունները մուտք ունեն դեպի սերվերներ

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ուղիղ մուտք ունեն ինը խոշորագույն ինտերնետ-սերվերներ, ինչպիսիք են` “Մայքրոսոֆթը”, “Յահուն”, “Գուգլը” և “Ֆեյսբուքը” (Microsoft, Yahoo, Google, Facebook), այս մասին հաղորդում է “Վաշինգտոն փոստը”: Թերթի տեղեկություններով` կառավարության “PRISM” գաղտնի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի Դաշնային բյուրոն և Ազգային անվտանգության գործակալությունը իրենց համար մասնավոր ինֆորմացիայի անմիջական մուտք են ապահովել, որոնք պահվում են հսկա ինտերնետ սերվերների վրա, […]

Դարձյալ ՊԵԿ նախագահի ունեցվածքից /վիդեո/

”Ոնց կարող է խոչընդոտել, մենք պատասխան ենք տվել, նաև Էթիկայի հանձնաժողովն է քննարկել, ես այդ պատասխանին ավելացնելու բան չունեմ: Ուղղակի  չեմ հասկանում` վերջին ժամանակներս ինչու են այդչափ քննարկում, անունը շոշափում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` ի պատասխան ”Թրանսփարենսի ինթրնեշնլ” Հ/Կ-ի այն պնդումների, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը մի շարք գործարաններ ունի և […]

Արայիկ Բուդաղյանը շոկի մեջ է. եղբայրները բացառում են գորիսյան վենդետան /վիդեո/

Զինվորական հոսպիտալում բուժում ստացող գնդապետ Արտակ Բուդաղյանի մորաքրոջ տղաները` Աշոտ և Ալիկ Սիմոնյանները, Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք չեն պատրաստվում վրեժխնդիր լինել, և հերքեցին այն տարածված տեղեկությունները, որ այսօր երեկոյան Գորիսում Բուդաղյանների երրորդ եղբայրը` Արայիկ Բուդաղյանը, հավաք է կազմակերպում, որպեսզի քննարկեն Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ որևէ գործողություն անելու ծրագիրը: ”Ռուսաստանից եկած եղբայրը […]

Նախարարը` Սուրեն Խաչատրյանի պաշտոնազրկումից /վիդեո/

”Տվյալ դեպքում գնահատականները պետք է իրավապահ մարմինները տան”,-այսօր կառավարությունում լրագրողների հարցին, թե Սյունիքի մարզպետ սուրեն Խաչատրյանի աշխատանքից ազատումը կարող է դաս լինել նաև օրենքը շրջանցող պաշտոնյաների համար, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հրաժարվելով թեմայի շուրջ այլ հարցերի պատասանելուց:  ”Ընդհանրապես յուրաքանչյուր պաշտոնյա իր իրավունքների շրջանակներում իր լիազորություններն իրագործելիս պետք է օրենքի պայմաններին առաջին […]

Թուրքիայում խռովությունների ընթացքում ոստիկան է մահացել. սպառնում են Ալիեւին

Թուրքիայի հարավում ցույցերի ընթացքում ոստիկան է մահացել: Նա դարձել է Թուրքիայում տիրող խռովությունների արդյունքում չորրորդ զոհը: Մուստաֆա Սարին մահացել է Ադանայի հինգ մետրանոց կամուրջից ընկնելուց ստացած վնասվածքների պատճառով, որտեղ իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչների հետ փորձում էր կարգի հրավիրել ցուցարարներին:  Միևնույն ժամանակ բողոքի ալիքը ուժեղանում է: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և հանդես են գալիս իսլամիզացման […]

Թույլ չենք տա խմեք մեր արյունը. ազատամարտիկները հարձակվեցին պաշտոնյայի վրա /վիդեո/

“Մենք պայքարում ենք հանուն օրենքի, հանուն ժողովրդի, հանուն օրենքի հզորության”: Այս կոչերով այսօր` հունիսի 6-ին  մոտ 200 ազատամարտիկներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց: Օրեր առաջ նրանք նամակ-դիմում են հղել կառավարությանը, որով խնդրել են անդրադառնալ ազատամարտիկների խնդիրներին, նրանց սոցիալ-տնտեսական վիճակին: Ազատամարտիկների մեծամասնությունը առողջական լուրջ խնդիրներ ունի և ամեն անգամ բախվում է “առողջապահության համակարգում գործող […]

Ձերբակալվել է զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը

Ս.թ. հունիսի 5-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը: Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի <Ա>-ին  զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան  տեղեկանք, իսկ հետագայում […]

Մինչեւ դահլիճ մտնելը վատացավ. Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվեց /վիդեո, լրացված/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննության ընթացքում այսօր` հունիսի 6-ին դատարանը պիտի  շարունակեր լսել վկաներին: Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, նա այս պահին բուժզննություն է անցնում եւ 15-20 […]

“Surprise”. Սուրեն Խաչատրյանն ազատվեց աշխատանքից

Քիչ առաջ կառավարության նիստում որոշվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մասնավորապես նշեց.  ՛՛Սուրեն Խաչատրյանին պաշտոնից ազատել իր դիմումի համաձայն՛՛: Այսինքն՝ արդեն նախկին մարզպետն ինքն է դիմում ներկայացրել կառավարությանը: Առանց լրացուցիչ խոսքերի որոշումն ընդունվեց: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում […]

Սուրիկ Խաչատրյանի կինն է առաջինը դիմավորել Բուդաղյանին. իրավապահները զարմացած են

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկների ձայնագրությունը արդեն ամբողջությամբ վերծանված է: Ըստ մեր աղբյուրի, հունիսի 2-ին կերուխումից հետո /մասնակցում էին Սուրիկ Խաչատրյանն ու Բուդաղյան եղբայրները-խմբ./ մի քանի ժամ անց գնում է Սուրիկ Խաչատրյանի տուն:  Ըստ տեսաձայնագրման՝ Արտակ Բուդաղյանին դիմավորում է մարզպետի կինը` Լորետա Բարսեղյանը եւ իբրեւ քույր, ՛՛քավոր-սանիկական՛՛ հարաբերությունները վկայաբերելով` խնդրում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված