19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախի հարցը քննարկվում է Բեռլինում

Արցախի թեման բեռլինյան քննարկումներումԱդրբեջանի դիվերսիան խանգարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնինչ, անհրաժեշտ է հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտ հաստատել“, -այս մասին նշել է քաղաքագետ Անդրանիկ Ասլանյանը` Բեռլինի պետական Ազատ համալսարանում ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցած քննարկմանը:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ասլանյանը նշեց, որ հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանի դիվերսիայի հետեւանքով ղարաբաղա-ադրեբաջանական սահմանին զոհեր են լինում, ինչին էլ հաջորդելու է […]

Որն է կարեւորը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ ԿԱ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քայլերի և բարեփոխումների մասին: Մասնավորապես, […]

Հղի կնոջը դաժանաբար սպանել են

Մոսկվայում դաժանաբար սպանել են 17-ամյա աղջկան, ով գտնվելիս է եղել հղիության երկրորդ ամսում: Աղջկա մարմինը հայտնաբերել է նրա հարեւանը` շենքի աստիճանների վրա, գրում է “Комсомольская правда-ն»: Ոստիկանները պարզել են, որ աղջկան նախքան սպանելը բռնաբարել են, ապա տանջամահ անել` կտրելով նրա սեռական օրգանները: 17-ամյա Անաստասիայի մայրը պատմել է, որ իր աղջիկը վերջերս է պատմել իրեն իր […]

Երկու երեխաներին դանակահարված, մորը կախված են գտել

Վորոնեժում ոստիկանները հետաքննում են երկու երեխաների մահվան հանգամանքերը: Տեղի տներից մեկում 4 եւ 2 տարեկան քույերի դիերն են հայտնաբերվել` դանակի բազմաթիվ հարվածների հետքերով: Աղջիկների մորը նույնպես մահացած են գտել` նա ինքնասպան է եղել` կախվելով: Ոստիկանության տվյալներով` երեխաների մայրը սկզբում սպանել է աղջիկներին, ապա ինքնասպան եղել: Թե ինչը կարող էր կնոջը նման արարքի դրդել, առայժմ պարզ […]

Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր առաքելությունից. Ս. Բալասանյան

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարությունով է  դիմել իր քաղաքացիներին՝ ՛՛Սիրելի գյումրեցիներ Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ եվ շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին: Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք: Վստահեցնում եմ Ձեզ , որեվէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ […]

Եվրադատարանից հայանպաստ որոշման ակնկալիք կա /վիդեո/

 Եվրադատարանը երեկ սկսել է ՛՛Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի՛՛ գործով լսումները, իսկ փետրվարի 5-ին կանցնի ՛՛Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի՛՛ գործի քննությանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ հայանպաստ որոշումներ կկայացվեն:  ՛՛Ձայնագրությունները մեր տրամադրության տակ կան և բավականին հուսադրող են՛՛,-հավելեց Թովմասյանը: Նախարարի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում: Նշենք, որ Ադրբեջանի […]

Եգիպտոսում 5 ոստիկանի են գնդակահարել

Եգիպտոսում դիմակավոր գրոհայինները հարձակվել են ոստիկանական կետի վրա եւ սպանել հինգ ոստիկանի: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` Կահիրեից 100 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքներից մեկում, գրում է Polit.ru-ն: Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի համար պատասխանատվությունը:

Փորձեք գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին. Վ Ղուկասյան

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. ՛՛Որոշ ԶԼՄ-ների և էլեկտրոնային կայքերի  կողմից   հետևողականորեն և  նպատակային կերպով  շարունակվում են ստահոդ  տեղեկություններ  տարածվել  Վարդան Ղուկասյանի և նրա  ընտանիքի  մասին: Տեղեկատվական ագրեսիայի  շարունակական  այս դրսևորումները  կոնկրետ նպատակ  ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով  արատավորել   Վարդան  Ղուկասյանի  անունը, վարկաբեկել նրա ընտանիքը: Երեկ  երեկոյան համացանցում […]

Սեռական օրգանը նկարելու եւ տարածելու համար՝ 1 ամիս կալանք

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր է ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրեսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով: Տեղեկացնում է pastinfo.am-ը: Սակայն  ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ […]

Կիեւում իրավիճակը սարսափելի է դառնում. զոհեր, երկու ցուցարար զրկվել է աչքից /վիդեո/

Հատուկ ջոկատայինները Կիեւում փորձել են քանդել կենտրոնական Գրուշեւսկու փողոցում ցուցարարների տեղադրած բարիկադները, սակայն նրանց դիմադրել են ակտիվիստները, ովքեր սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ, գրում է topnews.ru-ն: Իրավապահների ու ցուցարարների միջև բախումների գրեթե 15 րոպեն մեկ բուժկետեր են դիմում 1-2 վիրավոր,  տեղի լրատվամիջոցները գրում են, որ  2 հոգի զրկվել է աչքից։  Բախումների հետեւանքով արդեն հինգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի