24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Այս անգամ Սուրեն Սուրենյանցը ծեծ չի կերել. Իրավունք

Անցյալ շաբաթվա վերջին, հայտնի դարձավ, որ բազմաթիվ սկանդալների հերոս Սուրեն Սուրենյանցը, մի քանի ժամ Երեւանից դուրս գտնվող մի ռեստորանում ժամանակ անցկացնելուց հետո, զանգել  է ոստիկանություն, զգուշացնելով, թե փող չունի ռեստորանին վճարելու համար եւ, երբ դրա մասին կտեղեկանան ռեստորանատերերը, նա վստահ է, որ ծեծ կուտի: Ժամանած ոստիկանները իսկապես հայտնաբերել են Սուրեն Սուրենյանցին, որը մի լավ կերել խմել էր, սակայն գրպանները […]

Ուշագրավ բացահայտում. Ժամանակ

Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայ­րը’ Պետրոս Մհերյանը ‘’Ժամանակին’’ մի ուշագրավ բացա­հայտում հայտնեց որդու սպա­նության գործով: Նա փաստեր ունի, որ դեպքից անմիջապես հետո նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մի բարձրաս­տիճան պաշտոնյայի, որի հետ քավոր-սանիկական հարաբե­րությունների մեջ է, դեռեւս չպարզված հանձնարարու­թյամբ ուղարկել է մի ‘’օրենքով գողի’’ մոտ, որը ներկայում ողջ չէ: ‘’Հարց է ծագում’ ինքը, լինելով նախարար, ի՞նչ […]

Մանկատան տնօրենը բռնաբարել է իր սաներին

Բելգորոդում ավարտվել է մանկատան տնօրեն Վլադիմիր Պոպովի սկանդալային` դատավարությունը: Նա մեղավոր է ճանաչվել մանկատան մի շարք սաների բռնաբարության մեջ: Ինչպես պարզվել է, տնօրենը 2011-2013 թվականներին բռնաբարել է մանկատան սաներին, նրանց ծեծել` մարմնական վնասվածքներ հասցնելով: Պոպովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Ռազմական ոստիկանության պետը ուսանողներին ծեծի՞ է ենթարկել

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մարտի 15-ին Կապանի “Արարատ” ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Գորիսի կայազորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Հարություն Բաղդասարյանի եւ բժշկական քոլեջի ուսանողների միջեւ:  Վերջիններիս երեկույթին փորձել է խառնվել փոխգնդապետը, ով ոչ սթափ վիճակում մտել է ռեստորան ու հայհոյել: Ուսանողները տեսնելով որ չեն կարողանում սաստել, հարվածել են վերջինիս: Ռազմական ոստիկանության պետը չէր կարող […]

Երկու դպրոցական միասին ինքնասպան են եղել

Ալթայում երկու 6-րդ դասարանցի աշակերտներ միասին ինքնասպան են եղել: 2001 եւ 2002 թվականներին ծնված տղաների դիերը հայտնաբերվել է նախօրեին: Ոստիկանությունը երեխաներին սկսել էր փնտրել դեռեւս մարտի 18-ին, հենց այդ օրն էլ երեխաներն անհետացել էին: Դպրոցի տնօրենը, որտեղ սովորում էին տղաները, ասել է, որ երեխաները մտերիմ ընկերներ էին: Նրանք երկուսն էլ լավ ընտանիքի, խելոք երեխաներ են եղել: […]

Հարվածել է Սուրիկ Խաչատրյանը, իր վրա է վերցրել Զարզանդը /վիդեո/

Բուդաղյանների փաստաբան  Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից վերջերս արված մի շարք հայտարարությունների պարզաբանմանը: Հիշեցնենք, որ անցած տարի հունիսի 1-ին Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ տեղի ունեցած ընդհարման հետեւանքով սպանվել է գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը վիրավորվել էր: Կալանավորվել էին Խաչատրյանի տղան ու թիկնապահ, սակայն գործը կարճվել է, քանի […]

Ամոյանը դատարան չէր բերվել /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է դիմել առողջապահության նախարարության ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը` նշելով, Բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի լիարժեք փորձաքննությանուն անցկացնելու համար հանձնաժողվում պիտի ներգրավվի  նաեւ Հերացու անվան բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, նյարդաբան, դոկտոր Գուրգեն Հովհաննիսյանը: Նշենք, որ այս անգամ էլ Ամոյանը դատարան չէր բերվել: Մեղադրող Սասուն Խաչատրյանը չառարկեց: […]

Ի՞ նչու եք բղավում` դատավորը պաշտպանին. Բանդայի պարագլխին վտանգ է սպառնում/վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց “Բանդա”-ի դատավարությունը: Դատավարությանը չէր ներկայացել ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, քանի որ վերջինիս նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ամբաստանյալ Արտուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանում հայտարարեց, որ  բազմաթիվ միջնորդություններ ունի, սակայն ներկայացնում է մեկը: “Քանի որ իմ պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է, […]

Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ են մեղադրում

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեղադրեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ: Նա ասաց, որ 2005-ին հաստատված հեղինակային իրավունքով տպագրել է գիտության, հանրակրթության եւ բարձրագույն կրթության վերաբերյալ իր ծրագիրը, որից էլ, նրա խոսքով, գրագողություն է արել Հ. Բագրատյանը: «Իմ ծրագրից գրագողություն են իրականացրել […]

Թայվանում 2 500 ուսանող գրավել են երկրի խորհրդարանը

Թայվանում 2 500 ուսանող գրավել է երկրի խորհրդարանի շենքը` դժգոհելով Չինաստանի հետ կնքած առեւտրային համաձայնագրից, տեղեկացնում է Газета.Ru-ն: Բախումների արդյունքում 38 ոստիկան է վիրավորվել, ակտիվիստներից 4-ը ձերբակալվել են: Առեւտրի համաձայնագիրը կնքվել է դեռեւս նախորդ տարվա ամռանը, սակայն թայվանցիները ոչ մի կերպ չեն ցանկանում, որպեսզի այն իրագործվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված