20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ուկրաինայի նախագահի թեկնածուի վրա կրակել են. նա անհետացել է /վիդեո/

Նախօրեին Օդեսայում բախումների ժամանակ կրակել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարեւի վրա: Բարեբախտաբար, պատգամավորի հետ որեւէ լուրջ բան չի պատահել, հաղորդում է РБК-Украина-ն: “Նա լավ է, այժմ մենք որոնում ենք նրան, ով կրակել է թեկնածուի վրա”,- ասել է թեկնածուի նախընտրական շտաբի ներկայացուցիչը: Հարկ է նշել, որ նախօրեին Օդեսայում բախումներ են տեղի ունեցել ազգայնականների եւ նախագահի թեկնածու […]

Ի պատասխան Դատախազության

Ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության. Մեջբերում «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուից /ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի-Երևան «Իրավունք», 2010/. «Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է: Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է […]

Ազգայնականները ծեծկռտուքի մեջ են մտել կանանց հետ /վիդեո/

Սովետական սիմվոլների պատճառով Օդեսայում ծեծկռտուք է տեղի ունեցել: Նախկինում քաղաքում տոնելիս են եղել քաղաքի` ֆաշիստներից ազատագրման 70-ամյաը, ինչի ընթացքում ազգայնականները հարձակվել ու խլել են սովետական դրոշներն ու սկսել ոտքերով տրորել դրանք: Երկու կին փորձել են միջամտել, ինչից հետո կանանց եւ ազգայնականների միջեւ ծեծկռտուք է սկսվել, հաղորդում է НТВ-ն:

Փողոցը փակողները կենթարկվեն պատասխանատվության. Դատախազությունը` ”Դեմ եմ”-ին

2014 թվականի ապրիլի 9-ին, ”Դեմ եմ” շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների  նստացույցի հետևանքով, տևական ժամանակով փակվել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան  և հարակից փողոցների երթևեկությունը:       Հիշեցնենք, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու […]

Հայազգի “գուշակին” Մոսկվայում ցմահ ազատազրկում է սպառնում

Մոսկվայի դատարաններից մեկի ատենակալների կոլեգիան մեղադրական եզրակացություն է կայացրել հայազգի “գուշակ” Գեորգի Մարտիրոսյանի գործով: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել իր երեք հաճախորդուհիներին թալանելու եւ սպանելու համար, գրում է itar-tass-ը:  Հարկ է նշել, որ մինչ ձերբակալությունը Մարտիրոսյանը Մոսկվայում հայտնի “գուշակ” է եղել, ով իր հաճախորդներին հարստացում է խոստցել ու տարբեր արարողակարգեր իրականացրել: Քննության տվյալներով՝ Մարտիրոսյանը տեղեկություն է […]

18 օր է, ինչ նախագահականի դիմաց են /վիդեո, ֆոտո/

Մոտ 18 օր է, ինչ Հայաստանի նախագահի նստավայրի  մոտ բողոքի ակցիա են անցկացնում “Հարսնաքարի” գործով դատարանի կայացրած վճռից դժգոհ մնացած ամբաստանյալների հարազատները։  Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , […]

Գործը շինծու է. ապասում են նախագահի պատասխանին

Անկախության տոնից մեկ օր առաջ խարդախության մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը շարունակվում է ընթանալ: Չնայած բազմաթիվ՝ խափանման միջոցը փոխելու մասին բողոքներին գնդապետը շարունակում է մնալ կալանավորված: Ընկերները նրան համարում են քաղաքական բանտարկյալ: “Նախ ես ուզում եմ նշեմ, որ միայն մենք չենք համարում Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալ, միջազգային մի շարք կառույցներ արդեն նշել են, […]

Մեքենան հարվածել է մանկապարտեզի պատին. երեխա է մահացել /վիդեո/

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում մեքենան մխրճվել է մանկապարտեզի պատի մեջ, ինչի արդյունքում 1 երեխա է մահացել: Կա եւս 15 վիրավոր, որոնցից 11-ը` երեխաներ, տեղեկացնում է NEWSru.com-ը: Վիրավոր երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, 5-ը` ծանր: Մանկապարտեզ, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, հաճախում են 6 շաբաթականից 12 տարեկան երեխաներ: Պարզվել է նաեւ, որ մեքենան կորցրել է […]

Դպրոցականը դանակահարել է 20 հոգու

Ամերիկյան Պիտսբուրգ քաղաքի դպրոցներից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել, դպրոցականը դանակով հարձակվել է իր հարազատ դպրոցի աշակերտների վրա ու դանակահարել 20 հոգու, հայտնում է Лента.Ру-ն: Հայտնի է, որ վիրավորները 14-17 տարիքի երեխաներ են, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Թե որն է եղել դպրոցականի նման արարքի պատճառը, առայժմ չի հաղորդվում:

Ձեզ ո՞ր պետն է կանչել, Վլադիմիր Գասպարյա՞նը/վիդեո/

“Առավոտյան 9 անց կեսի սահմաններում եկան՝ բա գնում ենք բաժին: Ի՞նչու հարցրի, ասեց՝ պետնա կանչել”,-այսօր լրագրողներին պատմեց “Ներազգային քաղաքացիական շարժման” ղեկավար  ՎահանՄարտիրոսյանը: Մարտիրոսյանին տարօրինակ է թվացել այդօրինակ պահանջը և ծանուցագիր է պահանջել: “Ձեզ, որ պետն է կանչել՝ Վլադիմիր Գասպարյա՞նը”,-հարցրեց լրագրողներից մեկը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի