25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

6 տարեկան երեխան գնդակահարել է մի կնոջ

ԱՄՆ-ում 6 տարեկան երեխան գնդակահարել է մի կնոջ: Երեխան կրակել է կնոջ վրա մեքենայում, որտեղ թողել էին ատրճանակը: Ատրճանակը պահված է եղել մեքենայում, սակայն երեխան պատահաբար գտել է եւ կրակել մեքենայում նստած կնոջը: Նրան տարել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:

Ժիրինովսկու հերթական սկանդալը. նա նեղացրել է հղի լրագրողուհուն /վիդեո/

Այսօր առավոտյան Ռուսաստանի Պետդումայի նիստի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին հերթական սկանդալն է բարձրացրել, նա վիրավրոել է հղի լրագրողուհուն, գրում է РИА Новости-ն: “Россия сегодня”-ի լրագրողուհին Ժիրինովսկուն հարցրել է, թե որդյոք Ռուսաստանը պետք է պատասխան պատժամիջոցներ սահմանի Ուկրաինայի դեմ, որն արգելել է ռուս տղամարդկանց մուտքը երկիր: Ի պատասխան` Ժիրինովսկին սկսել է գոռալ ու վիրավորել լրագրողուհուն: «Ինչ պատժամիջոցներ, […]

Յանուկովիչի ավագ որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ որդու` Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է РИА Новости-ն: Ալեքսանդր Յանուկովիչը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Յանուկովիչ-կրտսերին 5 տարվա ազատազրկում է սպառնում: Հարկ է նշել, որ Ալեքսանդր Յանուկովիչն անհետացել է փետրվարի 23-ին:

Ուկրաինայում ուժայինները ծեծել են ռուս լրագրողուհուն

Ուկրաինական Մարիուպոլում նախօեին ծեծի են ենթարկել LifeNews-ի լրագրողուհի Քրիստինա Բաբաեւային: Նկարահանող խումբը նախօրեին ձերբակալվել է ուժայինների կողմից, հաղորդում է RT-ն: Բաբաեւան հայտարարել է, որ ձերբակալումը շատ կոպիտ ձեւով է ընթացել, եւ նա դեմքի եւ ոտքերի վնասվածքներ է ստացել: Նա ասել է, որ իրեն նետել են գետին ու մի քանի հոգով սկսել ծեծել: Բացի այդ, լրագրողուհին […]

Պաշտոնյան սպառնացել է. վրան կտեղադրեն կառավարության շենքի դիմաց/վիդեո/

Սպիտակի մահաբեր երկաշարժը մահասարսուռ արձագանքով անցավ նաև Տեր-Հովակիմյանեների ընտանիքի վրայով: Ընտանիքի  17 անդամներից  5-ը այժմ տարբեր կարգի հաշմանդամություն ունեն: Վեներային բախտը այլ ուղղությամբ տարավ ու նա այժմ բնակվում է Գերմանիայում, իսկ ընտանիքի մյուս անդամները սկզբում դատապարտված էին վագոն տնակում մի կերպ գոյատևելուն, այնուհետև Վեներայի և նրա ազգությամբ հույն ամուսնու  ֆինանսական աջակցության շնորհիվ տուն գնեցին Երևանի […]

Տղամարդը դանակով խփել է հղի կնոջ փորին, ապա դանակահարել տղային ու հարեւանին

Մոսկվայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տեղի բնակարաններից մեկում տեղի ունեցած դանակահարությունների փաստի առթիվ: Ինչպես պարզվել է, վեճի արդյունքում տղամարդը դանակով խփել է իր հղի կնոջ փորին, ապա դանակահարել է կնոջ 21-ամյա որդուն եւ հարեւանին: Ներկայումս բժիշկները պայքարում են նորածնի կյանքի համար, որին վաղաժամ հանել են` կեսարյան հատման միջոցով: Միջադեպը տեղի է ունեցել երեկ: Նախնական […]

Ղրիմի գեղեցկուհի դատախազը` ուշադրության կենտրոնում. նրան կրկին տեսանյութի հերոսուհի են դարձրել /վիդեո/

Հայտնի բլոգեր Enjoykin համացանց է տեղադրել տեսանյութ, որի գլխավոր հերոսուհին Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան է: Տեսանյութը արդեն մեկ միլիոնից մարդ նայել: Այն վերնագրվել է` “Ղրիմը մերն է”:

Նավապետն առաջիններից է լքել խորտակվող նավը. նոր մանրամասներ /վիդեո/

Հարավային Կորեայում օրերս նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 9-ի: անետ կորած է համարվում 290 հոգի: Խորտակման վայրում այսօր վաղ առավոտվանից վերսկսվել են որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Известия-ն: Հիշեցնենք, որ խորտակված շոգենավում 477 հոգի է եղել, որոնց մեծ մասը` դպրոցական երեխաներ: Կասկածներ կան, որ անհետ կորածները մնացել են նավում, նրանց չի հաջողվել […]

Խաչիկյանի դատը հետաձգվեց /լրացված, վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատաքննությունը: Դատարանը պիտի լսեր վկաներին: Սակայն դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Հովիկ Գրիգորյանը ներկա չէ դատավարությանը, քանի որ վերջինս հիվանդ է եւ բուժվում է: Ըստ դատարան ուղարկված տեղեկանքի, վիրուսային հիվանդություն […]

Կրկին զոհեր Ուկրաինայում. Մարիուպոլում ռազմաբազայի վրա գրոհի ժամանակ մարդիկ են մահացել /վիդեո/

Այս գիշեր Ուկրաինայի Մարիուպոլում լուրեր են տարածվել, որ տեղի ինքնապաշտպանական ուժերը փորձում են գրավել քաղաքում տեղակայված ռազմաբազան, գրում է Интерфакс-ը: Երեկոյան ռազմաբազայի մոտ շուրջ 500 հոգի է հավաքվել, ովքեր պահանջել են զինվորականներից “կիսվել զենքով”: Ապա ցուցարարները փորձել են գրավել ռազմաբազան, ինչի արդյունքում զինվորականները կրակ են բացել: Ավելի ուշ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված