19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանության շրջիկ մեքենաների թիվը չի՞ նվազեցվի

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանաին ասաց, որ ըստ բյուջեի հաշվեատվության՝ ՃՈ տեսուչների կողմից կազմվող ակտերը նվազել են: ՛՛Ժամանակին, եթե չեմ սխալվում, երբ ներդրվում էին տեսանկարահանող սարքերը, ասում էին՝ շրջիկ մեքենաների թիվը նվազելու է՛՛,-ասաց նա: Օսիկյանն արձագանքեց, որ խնդիր չի դրվել շրջիկ մեքենաների թիվը պակասեցնելու: ՛՛Մենք այն ժամանակ ներկայացնում էինք, […]

Մեկ տարի անցել է, ինչո՞ւ առաջարկ չեն ներկայացրել

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացնելով ոստիկանության բյուջեի կատարողականն ասաց, որ 2013թ-ին բյուջեով ոստիկանության հատկացված է եղել 30.8 տասնորդական միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համամատությամբ ավել է 5.1 միլիարդ դրամով: Նա նշեց, որ հատկացված բյուջեի մեծ մասը ծախսվել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված ծրագրին:  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ […]

Սյունիքի նախկին մարզպետի բարեկամները մարդ են ծեծել. Yerkir.am

Ըստ Yerkir.am-ի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը, ծեծի է ենթարկել երկու հոգու Էներ Խաչատրյանը իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին:  Ըստ նույն աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել:   […]

Շիրակի մարզպետը խոսել է ոստիկանապետի հետ. բռնություն չի եղել /վիդեո/

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վստահեցնում է՝ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջև ոչ մի միջադեպ չի եղել: ՛՛Չկա այդպպիսի բան, չի եղել նման ոչ մի բան՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ցոլակյանը: Նա նշեց, որ խոսել է ոստիկանապետի հետ: ՛՛Ոչ մի միջադեպ էլ չի եղել, ես խոսել եմ ոստիկանապետի հետ ու […]

“Գժականով ազատվել է բանակից, իսկ նրա ցուցմունքը դատարանն ընդունում է”

Սյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը կայանալիք հերթական դատական նիստի ընթացքում բացաձակ կներկայացնի դատավորին՝ թույլ տված ակնհայտ ապօրինությունների համար: Փաստաբանին վրդովեցնում է այն փաստը , որ արդեն մի քանի անգամ է դատավորը առանց հիմնավոր պատճառաբանության մերժում է Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու՝ իր ներկայացրած միջնորդությունը. “Սկզբում […]

Ժիրայր Սեֆիլյանին կարտաքսեն Հայաստանից՝ Քեսաբին օգնելու համա՞ր

ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ   Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սէֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել: Նրա խոսքով՝ Ժիրայր Սէֆիլյանը Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում և, եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից: Ընդ որում՝ […]

Բայց ես երբ եմ պարտվել. Սուրիկ Խաչատրյանը Գորիսի ընտրություններն ավարտված է համարում /վիդեո/

Հանրապետական կուսակցության 15-րդ հերթական համագումարին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններից` հայտարարեց, որ ընտրություններն արդեն ավարտված է համարում։ Նշենք, որ 4 թեկնածուներից մնացել են երկուսը, որոնցից Վաչագան Ադունցը համարվում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը։ Սուրիկ Խաչատրյանը, սակայն հերքեց այս տեսակետը և ասաց, որ Ադունցը բոլորի թեկնածուն է: ”Նա բոլորիս […]

Ձերբակալվել է հայազգի ”օրենքով գող” Արտյոմ Սարատովսկին /վիդեո/

Ռուսական Прайм Крайм-ը հայտնում է, որ ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են հայազգի օրենքով գող 36-ամյա Արտյոմ Սարգսյանին (Արտյոմ Սարատովսկի): Աղբյուրը տեղեկացնում է, որ նրան ձերբակալել են Մերձմոսկվայում: Նրա մոտ հայտնաբերվել է հերոին: Վանաձորի նախկին բնակիչը ՛՛օրենքով գող՛՛ է կնքվել նախորդ տարի Թուրքիայում: Հայտնի է, որ նա հակասություններ է ունեցել ՛՛օրենքով գող՛՛ Արա Մուրադյանի հետ, ով հանդիսանում […]

Մանկական պոռնոգրաֆիայի գործով ձերբակալվել են ոստիկանության սպան եւ հոգեւորականը

ԱՄՆ-ում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեղադրանքով ձերբակալվել է 70 մարդ: Ամերիկյան իշխանությունները հայտնում են, որ ձերբակալվածների թվում են նաև հոգեւորական, ոստիկանության սպա և ինքնաթիռի օդաչու: BBC-ն հաղորդում է, որ հետաքննությունը տևել է 5 շաբաթ: Առգրավվել է ավելի քան 600 համակարգիչ և հեռախոս:

Քննչական կոմիտեի համար են նախապատրաստում

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Երևանի Մամիկոնյանց փողոցում վարչական մասնաշենքի հիմնանորոգման նպատակով բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 27 միլիոն 500 հազար դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ տարածքը Քննչական կոմիտեի շենքի համար է վերանորոգվելու:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի