20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երիտասարդը կրակ է բացել՝ վիրավորելով ոստիկաններին . Շանթի դատավարության ընթացքում

Հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի սկսելուց րոպեներ հետո արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ Մոտ 25-ից 27 տարեկան մի  երիտասարդ կանգնել է  Դատարան մտած փաստաբաններից մեկի Pajero io մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին, ու հայտարարել. “Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի”։ Henaran.am-ի թղթակիցը քիչ անց փորձեց ոստիկաններից պարզել […]

Զինվորները վախենում են ասել՝ ինչ խնդիրներ ունեն հրամանատարների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանն այսօր Կառավարության նիստից առաջ հանդիպեց ու զրուցեց շենքի դիմաց գտնվող խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ: Վերջիններս նշում էին, որ արդար դատավարություն չի եղել և չեն վստահում դատարանին: Զոհված զինվորներից Արման Մուրադյանի հայրը նշեց, որ նամակներ են գրել ՀՀ նախագահին, վարչապետին ու Արդարադատության նախարարին՝ պահանջելով իրականացնել արդար դատավարություն, բայց […]

Շանթ Հարությունյանը դատարան մտավ ծափերի ներքո. դատական նիստը սկսվեց աղմուկով/վիդեո/

Այսօր` ժամը 12:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց  Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ գործում 14 մեղադրյալ կա, որոնց թվում է նաև Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:  Դատական նիստին ներկա են միայն լրագրողները: Հարազատներին նույնպես թույլ չի տրվել ներկա գտնվել: Շանթ Հարությունյանի և ընկերների մուտքը դատարան […]

Ինձ մի մեղադրեք, իմ բալին են սպանել. որդեկորույս մայրը՝ դատավորին /ֆոտո, վիդեո/

-Ինձ մի մեղադրեք քաղաքացի դատավոր, իմ բալին են սպանել,-դատական նիստից հետո լածակումած այսպես դիմեց սպանված Քյարամ Ավդոյանի մայրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր դատարանների դատավոր Գագիկ Պողոսյանին: -Գիտեմ դրա համար ձեն  չեմ հանում,-պատասխանեց դատավորը: –Խիստ պատիժ տվեք, չեմ ասում բալիս նման 13 անգամ դանակով խփեն, բայց դատեք: Ինքը գիժ չի, գիժի տեղ ա դնում […]

Ձերբակալվել է Երեւանի քաղաքապետի խորհրդականի որդին.shamshyan.com

Ըստ shamshyan.com-ի, երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված քննչական բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին: Վերջինս երեկ՝ կեսգիշերին, ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […]

Հոսանքը անջատել են անդամահատված ոտքերով Ռուդիկի ու անչափահաս երեխաների վրա. մայրը դատապարտյալ է

Կյանքի հակասական քառուղիներում հաճախ հանդիպում են դեպքեր, որոնք առաջին հայացքից դժվար է հասկանալն ու գնահատելը:  Այսօր Henaran.am-ի խմբագրությունը հերթական անգամ ահազանգ ստացավ կանանց գաղութից: Այս պատմությանը մենք մի քանի անգամ անդրադարձել ենք: Սակայն չենք կարող չբարձրացնել վանդակաճաղերի հետևում իր իսկ մեղավորությամբ հայտնված կնոջ բողոքը, մանավանդ, որ խոսքը անչափահաս ու հիվանդ երեխաներին է վերաբերվում: “Էլեկտրիկը եկել […]

Օմբուդսմենը արձագանքում է Ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման եւ տուգանքի վերաբերյալ ծանուցում:  Մարդիկ հաճախ տեղյակ անգամ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամ ոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ […]

Երևանում որդին մորը սպանելուց հետո մտցրել է՝ ջրով լի լոգարանի մեջ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է. Հունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:  Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում` ջրով լի վաննայում, հագուստներով, հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալվինա Դարբինյանի դիակը` շրթունքի ձախակողմյան հատվածի վնասվածքով:  Նշանակվել է դատաբժշկական […]

Սահմանադրական դատարանը նոր անդամ ունի

Սահմանադրական դատարանը նոր անդամ ունի՝ Արայիկ Թունյանը: Այսօր Ազգային ժողովում քվեարկությունից հետո հայտարարեց Հաշվի հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Նա տեղեկացրեց, որ 68 պատգամավոր է մասնակցել քվեարկությանը, անվավեր քվեաթերթիկ չի ճանաչվել, կողմ քվեարկել է 65 հոգի, դեմ՝ 3: Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն ՀՀԿ խմբակցությունը: Մասնակցել են նաև ՛՛Ժառանգությունից՛՛ Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ-ից՝ Հրանտ Բագրատյանը, անկախ […]

ՍԴ նոր անդամի թեկնածուն էլ է մարդամո՞տ

՛՛Հարցերին պատասխանե՞նք, թե՞ բամբասանքներին հետևենք. ես ճանաչում եմ պարոն Թունյանին, գիտեմ նրա կարողությունները, նա քաղաքականցված չէ, եթե անձը քաղաքականցված է լինում, նա ելևէջներով է կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու է ՍԴ թափուր տեղի պաշտոնում առաջադրվել Արայիկ Թունյանի թեկնածությունը, արդյոք կապ ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի