25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կոստանյանը կառաջնորդվի օրենքներով, ոչ թե զգայական հարթության վրա կլինի

 Ազգայն ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում Գյումրիում Ավետիսյանների սպանության վերաբերյալ լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին: Սակայն նա կոչ արեց պատգամավորներին չտրվել էմոցիաներին: ՛՛Ես պարտավոր եմ իմ գործունեությունը կազմակերպել օրենքների, միջազգային իրավունքների սահմաններում՝ անկախ նրանց, թե ինձ բավարարում են, թե ոչ դրանք զգայական հարթության վրա՛՛,-շեշտեց նա: Կոստանյանը նկատեց, որ […]

Գյումրիի սպանդի վերաբերյալ լսումները սկսվեցին բանավեճով

Ազգային ժողովում այսօր կեսօրին նախատեսված լսումները Գյումրիում կատարված սպանդի վերաբերյալ սկսվել են: Նշենք, որ լսումներն ընթանում են 334 սենյակում, որտեղ մշտապես լինում են ասուլիսները և նմանատիպ միջոցառումները: Սակայն դահլիճում ասեղ գցելու տեղ չկա, լրագրողներից ոմանք ոտքի վրա են: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից տեղափոխվել նիստերի դահլիճ: Սահակյանը բացատրեց, […]

Իսրայելում հարձակվել են ավտոբուսի ուղեւորների վրա. կան վիրավորներ /վիդեո/

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում 23-ամյա պաղեստինցին դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: Նա Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Տուլկարմ քաղաքից է, Իսրայելում է հայտնվել անօրինական ճանապարհով: Դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո նա գնդակահարվել է: Միջադեպի հետևանքով տուժել է 16 մարդ, զոհեր, բարեբախտաբար, չկան:

Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի անունից իրեն առաջադրված մեղադրանքը

Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը, հայտնում է  Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: “Կարեւորելով հանրության տեղեկություն ստանալու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տեղեկատվություն տրամադրել՝ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ […]

Մի շարք քաղաքացիներ ու կազմակերպություններ պահանջում են ոստիկանությունից

Մի շարք անձինք ու կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ.    Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ  2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել  բողոքի  զանգվածային  միջոցառումներ: Մասնավորապես, ժամը 16.00-ին ՌԴ դեսպանատան, այնուհետև ՀՀ դատախազության մոտ տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` հանցագործության քննությունը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու և կասկածյալ Վ.Պերմյակովին ՀՀ […]

Շտապօգնության բժիշկներին ծեծել են` ինքնասպան եղածին վերակենդանացնել չկարողանալու համար /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շտապօգնության աշխատակիցներին դաժան ծեծի են ենթարկել: Կանչ է գրանցվել, որ բնակարաններից մեկում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել: Բժիշկները մեկնել են դեպքի վայր, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել, նրանք ոչինչ չեն կարողացել անել: Այս փաստը բարկացրել է մահացածի հարբած ընկերներին, որոնք դաժան ծեծի են ենթարկել շտապօգնության բժիշկներին:  Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, […]

Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք առաջադրեց

azatutyun.am-ը հայտնում է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրվել: Հայաստանցի քննիչները այս պահին գտնվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում և հարցաքննում են մեղադրյալին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ Հայաստանի և […]

Հարվածել է դեմքին, ու….

Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնոտի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1988 թ. ծնված Օհաննա Հ.-ն: Տուժողը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ տանող խաչմերուկի մոտ Օհաննա Հ.-ի […]

Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով ռուսաստանցիներ են ձերբակալվել

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ Բազյե քաղաքում ձերբակալվել են Ռուսաստանի 5 քաղաքացիներ, որոնք կասկածվում են ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեջ, հայտնում է Интерфакс-ը: Հայտնի է դարձել, որ բոլոր ձերբակալվածները ազգությամբ չեչեններ են: Նրանց մոտ պայթուցիկներ են հայտնաբերվել: Ձերբակալվածները 24-37 տարեկան են: Ֆրանսիայի ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները:

Գյումրու սպանդի գործը քննող շտաբում կընդգրկվի 10 անձ` ՀՀ-ից և ՌԴ-ից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:  Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարեւորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի