25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փոքրիկը 3 օր ապրել է մահացած ծնողների հետ

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի հանգստավայրերից մեկում: 6-ամյա ուկրաինուհին 3 օր ապրել է ծնողների հետ, որոնք մահացել էին ալկոհոլային թունավորումից:  Ուկրաինայից մի ընտանիք` 38-ամյա Վյաչեսլավը, նրա կինը` Մայան եւ 6-ամյա դուստրը` Անժելիկան, մայիսի 8-ին Անթալիայում բնակարան են վարձել: Հարեւանները պատմել են, որ նրանք հաճախ են վիճել, ալկոհոլը չարաշահել են, գրում է Нurriyet Daily News-ը: […]

Նկատելով դանակը՝ փայտով ուժգին հարվածել է ձեռքին

Հունիսի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վարդաշենի թիվ 26 ուսումնարանի մոտ դանակներով հարձակվել են 1985 թ. ծնված Գևորգ Ս.-ի վրա: Վերջինս ժամը 18.30-ին, «աջ ճաճանչդաստակային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գևորգ Ս.-ն Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի 4-րդ հարկում վիճաբանել է 1964 […]

Հունիսի 29-ից՝ նոր տեսախցիկներ Երևանում

Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես, 2015 թվականի հունիսի 29-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները. • Երևան քաղաքի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկ,• Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի հարակից հատված:

Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել՝ որպես զորակցություն

Առավոտյան ժամը 12:00-ից դերասան Վարդան Պետրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ի զորակցություն «Ո՛չ թալանին» նախաձեռնության ու Բաղրամյան պողոտայի վրա նստացույցի մասնակիցների: Այս մասին Henaran.am-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ այս պահին հանդիպման մեջ է Վարդան Պետրոսյանի հետ, և այլ մանրամասներ չի կարող ասել:    

Մի հաստավիզ մոտեցավ, ասաց՝ կանդալեք սրան, ձեռքերս ոլորեցին…

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար, մշակութաբան Գագիկ Գինոսյանն այսօր կրկին Բաղրամյան պողոտայում էր: Նշենք, որ երեկ առավոտյան նրան բերման էին ենթարկել, ապա ուղարկել նարկոլոգիական դիսպանսեր: Լրագրողների հետ զրույցում Գինասյանն ասաց, որ ոստիկանությունում իրեն ասել են, որ կարգն է այդպիսին, պիտի նարկոլոգիական հետազոտություն անցկացնեն: «Կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է»,-նշեց նա:  Գինասյանը շեշտեց՝ կարմիր բերետավորները […]

Ոստիկաններին հաց ու ջուր առաջարկեցին /ֆոտո, վիդեո/

Բաղրամյան պողոտայում շարունակուվում է նստացույցը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Ակտիվսիտներն արդեն մոտ 17 ժամ է, այստեղ են գտնվում: Քիչ այն կողմ են ոստիկանները՝ պատ կազմած, մեկ շարքով կանգնած: Չնայած որոշակի լարվածությանը՝ ընդհանուր առմամբ մթնոլորտն այստեղ հանգիստ է, բարիդրացիական: Ակտիվիստներից ոմանք գնում են խանութներ, գնում ջուր, հյութ, կերակուրներ, հաց և բերում, մյուսներին էլ հյուրասիրում: Երբ երեխաներից […]

Օսիպյանը վեճի բռնվեց ակտիվիստների հետ. ոստիկանները ստուգում են

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին և հայտնեց, որ ահզանգեր են ստացել, որ պողոտա բերված աղբամանների մեջ քարեր կան: Ցուցարարները նշեցին, որ իրենք նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ կա այդ արկղերի մեջ: «Այդտեղ շինարարական աղբ է, պարոն փոխոստիկանապետ»: Ոստիկանները ստուգեցին, դատարկեցին աղբարկղերը, սակայն քարեր չգտան: […]

Ցուցարարների մոտ սառը զենք է հայտնաբերվել. ոստիկանության ողջամիտ ժամկետը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում էր: Սակայն նա չմոտացավ ակտիվիստներին: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքող քաղաքացիների մոտ տարբեր տեսակի սառը զենքեր են հայտնաբերվել:  «Ոստիկանությունը բացի տեսանելի աշխատանքից, անտեսանելի աշխատանք է կատարում, ինչի մասին երբեմն չենք բարձրաձայնում, դուք չեք էլ իմանում: Երեկվա անտեսանելի աշխատանքի արդյունքում բիզեր, դանակներ են  հայտնաբերվել […]

Մենք ցնցված ենք լրագրողների դեմ Հայաստանի ոստիկանության բռնություններից. Լրագրողներ Առանց Սահմանների»

Ներկայացնում ենք «Ամերիկայի Ձայնի»  հարցազրույցը  «Լրագրողներ Առանց Սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրի հետ՝ Հայաստանի իրավիճակի շուրջ: – Ո՞րն է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության արձագանքը Հայաստանում լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումների  վերաբերյալ: – Մենք ցնցված ենք լրագրողների դեմ ոստիկանության կողմից գործածված բռնությունների աստիճանից: Որքան մենք ենք տեղյակ, լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների աստիճանն աննախադեպ է 2008 թվականի ընտրությունների ընթացքում ցուցաբերած բռնություններից ի վեր: Տասից ավելի լրագրող ծեծի […]

Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք  տալու համար: Տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված