18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հաղորդում հանցագործության մասին

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդում է տալիս ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, կոչ անելով այս խնդրին քաջածանոթ բոլոր անհատներին ու կազմակերպություններին մասնակցել այս գործընթացին: Խնդրվում է ներքևում ներկայացված հաղորդման տակ ստորագրել ցանկացողներին այդ մասին գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անհանգստացած լինելով մեր հայրենիքի […]

Կալանավորվեց ֆիննախի աշխատակիցներին ծեծի ենթարկելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Արսեն Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ Արսեն Գ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Մհեր Դ.-ի, Կարեն Ս.-ի և Գրիգոր Ի.-ի հետ չի ենթարկվել […]

ԱԱԾ պետի նյարդերը չդիմացան

ՀՀ ԱԱԾ մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Շանթ Հարությունյանի նամակին: «ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի զրպարտանքներին՝ հանրության առջև բացահայտելով նրա իրական դեմքն ու դրդապատճառները: Կանխատեսելի էր՝ նման բացահայտումից հետո, հոգեկան հավասարակշռությունից և սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալը կորցնելու է ինքնատիրապետումը և որպես […]

Իմ վարչապետը գազալցակայան չունի. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ գազալցակայաններում առկա խնդիրներին առնչվող հարցը, որոնց սեփականատերերի թվում նշվեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը, խոցել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին, եւ նա պաթոսով հերքել է. «Ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի» : Մանրամասները` թերթի այսօրվա համարում  

Ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված հուլիսի 12-ին Հայաստանում տոնվող Վարդավառի տոնի հետ: Բացի վարորդներին զգոնության կոչ անելուց՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ առաջին անգամ Սեւան-Երեւան մայրուղու վրա կիրառվելու են շարժական լուսանկարահանող- արագաչափ սարքեր: «Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, […]

Իսրայելի խորհրդարանի խոսնակը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթայնը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է The Jerusalem Post-ը: Նա ասել է, որ Հայաստանում հուշահամալիրներ է այցելել, եւ այն, ինչ տեսել է, չի կարելի անտեսել: Նա նշել է, որ հույս ունի, որ Քնեսեթը «ժողովրդավար երկրի բարոյական ստանդարտներին համապատասխան որոշումներ կկայացնի»:  

Սերժ Սարգսյանը թույլ չի տվել . Հայկական Ժամանակ

Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական որոշ շրջանակներ փորձել են Սերժ Սարգսյանի մոտ քննարկման առարկա դարձնել Բաղրամյանի հայտնի իրադարձությունների ժամանակ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի պահվածքի հարցը: Թերթի աղբյուրները նշում են, որ Սարգսյանն առանձնապես տոն չի տվել այդ խոսակցությանը, այսինքն՝ թույլ չի տվել, որ Գասպարյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնեն, սակայն, հենց Սարգսյանի աշխատակազմից են հայտնի իրադարձություններից […]

Ոստիկանների դեմ քրեական գործ է հարուցվել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր ստացավ ՀՀ ՀՔԾ-ի 2015թ.-ի հուլիսի 2-ի որոշումը նույն թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, իր ուսումնասիրության տակ ունենալով ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, այնպես էլ զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված […]

Միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Համաժողովին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին, մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստայնը, ցեղասպանագիտության և հարակից ոլորտների […]

Կարևորվել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրումը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ հուլիս 8-ին, տեղի է ունեցել ՙԱջակցություն պրոբացիոն ծառայության ստեղծմանը՚ ծրագրի շրջանականերում տեղեկատվական մարմինների սեմինար փաստաբանների և քննիչների համար: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով կարևորել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրումը: Տեղական փորձագետ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է պրոբացիոն ծառայության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի