25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Աղբամանի մեջ նորածնի դի են հայտնաբերել. մայրը մեկ ամիս նրան պահել է սառցարանում

Պերմում բնակելի շենքի բակում նորածին աղջնակի դի է հայտնաբերվել: Երեխան փաթաթված է եղել տոպրակի մեջ, եւ հենց տոպրակի վրայի մատնահետքերով շուտով հայտնաբերվել է աղջնակի մայրը: Կինը պարզվել է, եւս երկու երեխա ունի, սակայն մայրական իրավունքներից զրկված է: Նա պնդել է, թե երեխան մահացած է ծնվել: Կինը պատմել է, որ հղիացել է պատահական ծանոթից, հիվանդանոց չի […]

Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները բավարարվեցին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը բավարարել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ հանդես եկող Հայաստանի պահանջները: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ավարտվել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական լսումն ու դատավորը որոշում է կայացրել: Դատարանի որոշման համաձայն` Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը: «Արմենպրես»-ը շուտով այլ […]

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Փերինչեքի

Քիչ առաջ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Գերագույն պալատը  հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճիռը: Եվրոպական դատարանը` դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, վճռեց, որ խախտվել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9­-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216­րդ հոդվածով Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու […]

Ցմահ ազատազրկվածների հարազատները կդիմեն կտրուկ քայլերի/վիդեո/

Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել էին  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն չորրորդ օրն անժամկետ հացադուլ անող 50 ցմահ դատապարտյալների հարազատները, ովքեր պահանջում էին վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ և նստացույց սկսել: Ցմահ դատապարտյալների մի քանի տասնյակ հարազատներ իրենց հետ բերել են հետեւյալ գրությամբ պաստառներ՝ «Որդուս դատապարտողն այսօր դատապարտյալ է», «Պարո՛ն Կոստանյան, վերանայե՛ք, ուղղե՛ք նախորդի […]

ԿԸՀ-ն թանկ գնով ձեռք է բերել անհետացող թանաքը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն իսկ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը կայանալու է այս տարվա դեկտեմբերի 6-ին: Քվեարկությանը մասնակցած ընտրողի անձնագրում համապատասխան նշումն անելու համար նախատեսված անհետացող թանաքն ու բարձիկներն արդեն իսկ գնված են: Հոկտեմբերի 12-ին ԿԸՀ-ն առուվաճառքի պայմանագիր է կնքել Լոնդոնում գործող Baleno Sustainable Global Development ընկերության հետ՝ 2500 հատ 100մլ տարողությամբ սրվակներով […]

Ծնողները եկեղեցում սպանել են որդուն

Նյու-Յորքի եկեղեցիներից մեկում հարազատները դաժանաբար ծեծել են երկու դեռահաս եղբայրներին, քանի որ նրանք հրաժարվել են մեղքերի թողություն խնդրել: Ծնողներն այնքան են ծեծել տղաներին, որ 19-ամյա Լուկասը հիվանդանոցում մահացել է, 17-ամյա Կրիստոֆերը ծանր վիճակում է, հայտնում է Associated Press-ը: Ոստիկանները դեռ չեն պարզել, թե ինչում են մեղադրել տղաներին ծնողները: Հարեւանները պատմել են, որ միջադեպից առաջ տղաներին […]

Ավազակային հարձակում փաստաբանի վրա

«Ես իմ միջոցներով հանցագործի ինքնությունը ճշտել եմ, նախաքննական գաղտնիք է, այժմ չեմ կարող ասել, թե ով է, բայց մի բան գիտեմ՝ նախկինում երեք անգամ դատված է ավազակային հարձակման համար, ի դեպ, նոր է դուրս եկել կալանավայրից», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով երեկ ավազակային հարձակման է […]

Երբ մտնում են ուրիշի անկողին

Վերջին շրջանում լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում հանրային մարդկանց նեղ անձնական կյանքին` քննարկման առարկա դարձնելով վերջիններիս մասին ամենաինտիմ, խիստ անձնական տեղեկություն, որը, հաճախ, չճշտված ու կեղծ է լինում: Ամենաթարմ տեղեկությունը, որ ներկայացվեց Ալինա Մարտիրոսյանի և 25-ամյա տղայի միջև, իբր թե, սիրավեպի պատմությունն է: Արդյո՞ք իրավական կարգավորման ենթարկվում  են հանրային մարդկանց մասին հրապարակվող տեղեկությունները, այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել […]

Մտածում էինք` վերջ… 8-րդ դասարանցին գերի է վերցրել ուսուցչուհուն. արտասովոր միջադեպ /ֆոտո/

Բաշկիրիայի Տույմազինսկի շրջանի դպրոցներից մեկում սովորական դասաժամ էր: Ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Իրինա Գրիգորեւնան դասերն էր ստուգում, երբ հանկարծ դուռը բացվեց եւ 8-րդ դասարնի աշակերտ Այրատ Գիլմանովը ներս վազեց: Ձեռքին դանակ կար, իսկ պայուսակում, ինչպես ավելի ուշ կպարզվի, կացին եւ էլեկտրաշոկ: Դանակը դնելով ուսուցչուհու պարանոցին` տղան ասաց. Շարժվեք, կխփեմ, գրում է Komsomolskaya Pravda-ն: Մի […]

Խնդիր է դրված լռեցնել փաստաբանին

«Չեմ կարծում, որ դա ունի քաղաքական ենթատեքստ, կամ կապված է փաստաբանների հայտարարության հետ, որը առնչվում է Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելուն: Հիմնականում դա պայմանավորված է փաստաբանական պալատում ներքին խմորումների հետ, որոնք բյուրեղացման կարիք ու անհրաժեշտություն ունեն և դա անպայման կստանա իր հանգուցալուծումը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված