25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իսլամական պետությունը սպառնում է Վրաստանին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Վրաստանին։ Նախօրեին ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում մի քանի հոգի վրացերենով  կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել ԻՊ-ին և միաժամանակ սպառնում են երկրին «խալիֆաթ» իրականացնել, հայտնում է apsny.ge-ն: Այս առնչությամբ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել։

Սկանդալ. Թուրքիայի կործանած ինքնաթիռը Ռուսաստանինն էր /վիդեո/

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանին կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին այսօր կործանիչ ինքնաթիռ է կործանվել։ Ավելի ուշ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ինքնաթիռը կործանել է թուրքական զինուժը, քանի որ այն հատել էր իրենց օդային սահմանը։ Թուրքական «Milliyet»-ը նշել էր, որ ինքնաթիռը […]

«Գիշերօթիկ»-ի տնօրենին առաջադրված մեղադրական ծավալը փոխվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաստատության  տարբեր պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, վատնում կատարելու, ուսումնադաստիարակչական գործընթացի ժամանակ մի շարք սաների ֆիզիկական և հոգեկան տառապանք […]

Սիրիայի ու Թուրքիայի սահմանին ինքնաթիռ է կործանվել

Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին քիչ առաջ կործանիչ ինքնաթիռ է կործանվել։ Նախնական տվյալներով՝ օդաչուն ողջ է մնացել, հայտնում է Lifenews-ը։ Իսկ թե ում է պատկանում կործանիչ-ինքնաթիռը, առայժմ անհայտ է։ Համացանցում է հայտնվել լուսանկար՝ ինքնաթիռի կործանման վայրից։

Էյֆելյան աշտարակի տապալումը․ ԻՊ-ը սպառնում է /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր, հերթական սպառնալիքներով լի  տեսանյութն է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես է տապալվում Էյֆելյան աշտարակը։ Ինչպես գրում է Daily Mail-ը, Էյֆելյան աշտարակի տապալման տեսարանը վերցված է  2009 թվականին նկարահանված  «GI Joe. հայտնվում է Կոբրան» ֆիլմից: Այստեղ աշտարակը տապալվում է հրթիռի հարվածից: Իսլամիստները տեսանյութում սպառնացել են նոր հարձակումներով։

Աթենքի կենտրոնում ռումբ է պայթել

Աթենքի կենտրոնում գտնվող բիզնես-կենտրոնի շենքի մոտ ռումբ է պայթել։ Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձը ինքնաշեն ռումբը պայուսակի մեջ թողել է շենքի կողքին ու հեռացել, իսկ քիչ անց այն պայթել է, հայտնում է ntv.ru-ն։ Շենքի ապակիներն ամբողջովին կոտրվել են, զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում։

Կոկաինը հետանցքում՝ Ռուսաստանից Հայաստան. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդգար Բ.-ի և Էդիկ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ «Սպո» մականունով Մխիթար Ս.-ն իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, Ռուսաստանից Հայաստան մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու համար 2013 թվականի հուլիսին կազմավորել է խումբ, դրանում ընդգրկել […]

Քննիչը կաշառք է պահանջել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար 2014 թվականի սեպտեմբերին իրենից […]

Ոստիկանապետն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Նոյեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, գլխավոր վարչությունների և վարչությունների պետեր, տարբեր ծառայությունների պատասխանատուներ: Քննարկվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում ոստիկանության գործունեության արդյունքներն ու ծառայության կազմակերպման առանձնահատկությունները: Վլադիմիր Գասպարյանը  ներկայացրեց  հանրաքվեի օրը ծառայության կազմակերպման գլխավոր ուղղությունները՝ ընտրատարածքների մերձակայքում կուտակումների բացառում, […]

Կոստանյանը հանձնարարել է քրեաիրավական գնահատական տալ

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նիստում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը հատուկ ընդգծել է նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման՝ այդ թվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված