24 Փետրվարի, Saturday, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

ԻՐԱՎՈՒՆՔ

ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ

image_18053

Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: Քիչ առաջ ընտրությունների արդյունքները վիճարկելու նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած դիմումների քննության շրջանակներում ավարտվեցին կողմերի բացատրություններն ու  հարցուպատասխանը: Դատարանն անցավ նյութերի հետազոտման փուլին:  Դիմող կողմը  հանդես եկավ մի շարք միջնորդություններով: Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցկաան սենյակ` քննելու միջնորդությունները: Մինչ այդ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին զգուշացրեց, որ դատարանը […]

27-ամյա աղջիկը պատմել է` ինչու սպանեց սեփական նորածնին

image_18050

      Նախօրեին Աբովյանի ծննդատանը արձանագրված նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Այդ մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: 27-ամյա մայրը Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ բերելով տղա երեխա հաջորդ օրը սպանել է նրան, իսկ ավելի ուշ ոստիկանության Աբովյանի բաժնում բացատրություն տալիս […]

Բա էդ գողը մի էսքան մեղք չո՞ւնի. ՍԴ դատավորը անեկդոտ հիշեց

image_18043

Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը , որով վերջիններս վիճարկում են ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները: Այս փուլում գործով հարակից պատասխանող կողմերը` դատախազությունն ու ոստիկանությունը ներկայացնում են իրենց բացատրությունները եւ պատասխանում հարցերին: Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լիազոր ներկայացուցիչ, ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանին ՍԴ անդամ Կիմ Բալայանը հարց […]

Ինչ կանի Անդրիասը

image_18030

Եթե Սահմանադրական  դատարանը չբավարարի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ  Անդրիաս Ղուկասյանի դիմումները, ապա Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջը քաղաքական պահանջ է դառնում: Այս մասին քիչ առաջ ՍԴ-ում լրագրողներին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: ‘’Այսինքն, իրավական բոլոր միջոցները սպառված կլինեն, եւ մենք անցնելու ենք արդեն այն ժամանակահատված, երբ քաղաքական պահանջ է ներկայացվելու մինչեւ ապրիլի ինը’’,- նշեց նա: […]

ՍԴ-ում էպոսագետի մասին հարց հնչեց

image_18028

“Ժառանգության” պատգամավոր, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ ՍԴ-ում  Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց, թե  Սերժ Սարգսյանը հանդիսանում է արդյո՞ք նախագահի թեկնածու: Դավիթ Հարությունյանը դրական պատասխան տվեց: Զարուհի Փոստանջյանը խնդրեց նրան նշել բոլոր թեկնածուներին, ինչին Դավիթ Հարությունյանն արձագանքեց, թե չի կարող, դրա համար պետք է բացել ԿԸՀ կայքը […]

Ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը

image_18023

Սերժ Սարգսյանը ունի օրենքով նախատեսված պարտականություններ` որպես ՀՀ նախագահ: Այսօր Սահմանադրական դատարանում` անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի` Սերժ Թանկյանին ուղղված նամակի այն հատվածին, թե ՀՀ նախագահական ընտրություններն իր կողմից են կազմակերպվել, ասաց ՍԴ-ում նրա լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով այս մասին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հարցին, Դավիթ Հարությունյանը բացատրեց.’’ Հայաստանում […]

Մարդու իրավունքների վիճակը Էկոնոմիկայի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

image_18022

Էկոնոմիկայի նախարարությանգործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. ·         Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը: ·         Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ: ·         Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության […]

Գագիկ Հարությունյանը պաշտոնյաների անձնական հարաբերություններին վերաբերող հարցը հանեց. ՍԴ նիստը շարունակվում է

image_18021

Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի  դիմումների քննությունը` նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին: Այս փուլում դիմող կողմի ներկայացուցիչները հարցեր են ուղղում պատասխանող կողմին:  Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը , մասնավորապես,ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին են իր և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցը հանեց` նշելով, […]

Մանկամարդ աղջկան բռնաբարող գյուղապետը արվամոլների խցում է. Ժամանակ

image_18015

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն, ով 2013 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում:  Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա փետրվարին: Համայնքապետ Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել էր […]

ՍԴ-ում` կրկին ”դեբոշ”

image_17998

Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը ՍԴ-ում կրկին”դեբոշ” սարքեց: Քիչ առաջ ՍԴ նիստն ավարտվեց: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա վաղը` մարտի 13-ին, ժամը տասին եւ հարկ եղած դեպքում ՍԴ-ն կաշխատի քսանչորս ժամ: Երբ ՍԴ նիստի մասնակիցները դուրս եկան նիստերի դահլիճից, քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը կրկին ”հանցագործ” բացականչեց, այս անգամ ՀՀ արդարադատության նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
Հունվարի