24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի եզդիական համայնքը դիմել է Սերժ Սարգսյանին

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի եզդիական համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովելու և նրան ազատ արձակելու խնդրանքով: Նամակում մասնավորապես ասված է. «Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խորապես մտահոգված է «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին ազատությունից զրկելու և նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում […]

Նոր բացահայտումներ՝ Հրանտ Դինքի սպանության գործով

Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել: «Cnntürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում ձեռք էր բերել հեռախոսային ձայնգրություններ: Դրանցից պարզ է դարձել, որ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին սպանության օրը հետևել է ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակից: Վերջիններիս […]

ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 2-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման: Քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, եւ մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր: Պարոն Բուզետտոն, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, […]

21 տուժած լրագրող ու օպերատոր… եւ ոչ մի մեղադրյալ

Տասը ամիս է անցել 2015 թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում եւ հարակից տարածքներում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների կողմից ֆիզիկական բռնություններ կիրառելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությունը զանգվածաբար խոչընդոտելու աղաղակող դեպքերից։ Այդ օրը տուժեցին տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցներ՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ։ Դեպքերից 10 օր անց՝ հուլիսի 3-ին, Հատուկ քննչական ծառայությունում […]

Նկատողություն

Լրագրողների հետ միջադեպի արդյունքում ոստիկանության 3 աշխատակից կարգապահական տույժի է ենթարկվել։ Ծառայողական քննության արդյունքներով ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական […]

Ադրբեջանցիները ՌԴ-ում դաժանաբար սպանել են նախկին ոստիկանապետի ողջ ընտանիքին /ֆոտո, վիդեո/

ՌԴ Սամարայի մարզի Սիզրանի շրջանում դաժանաբար սպանել են նախկին ոստիկանապետին ու նրա ողջ ընտանիքին՝ 6 հոգու։ Ընտանիքի վրա հարձակվել են գիշերով ու սպանել նրանց քնած ժամանակ, հանցագործները չեն խնայել անգամ փոքր երեխաներին։ ՌԴ ոստիկանության հաջողվել է ձերբակալել դաժան սպանության մեջ կասկածվողներին։ Նրանք երեքն են, բոլորն էլ՝ ադրբեջանցիներ։ Հարկ է նշել, որ նախկին ոստիկանապետ Անդրեյ Գոշտին ու […]

Որքանով է ազատ մեր մամուլը․ այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Այսօր՝ մայիսի 3-ին, ողջ աշխարհը նշում է մամուլի ազատության օրը։ Այն սահմանել է Միավորված ազգերի կազմակերպությունը՝ 1993թ.-ին մայիսի 3-ին։ Դրանից հետո յուրաքանչյուր տարի` մայիսի 3-ին նշվում է ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրը: Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող “Freedom House” ամերիկյան հեղինակավոր կազմակերպության տվյալներով՝ […]

ԴԱՀԿ պետը «լավ օրինակ» կդառնա. Հայկական Ժամանակ

Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորայրն գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Տեղեկությանը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել […]

Միջադեպ հայերի եւ վրացիների միջեւ

«Ջավախք» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել՝ Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ։ «Սույն թվականի ապրիլի 23-¬ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու եւ այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի