25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քառօրյա պատերազմի օրերին պարենամթերք են յուրացրել. մեղադրվում են

N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը մեղադրվում են քառօրյա պատերազմի օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ: Այս մասին Դատական տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրական եզրակացության` Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը ապրիլի 4-ին յուրացրել են զգալի չափի պարենամթերք: Իրեղեն ապացույցներն են 14 կգ խոզի միս, 9,2կգ.արեւածաղիկի զեթ, 10կգ վերմիշել, 2կգ տոմատի մածուկ եւ 25 հատ ձու: […]

24-ամյա աղջիկը դուրս է եկել Երեւանի «Թոխմախ» կոչվող զբոսայգուց և անհետացել

Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երեւանի Մուրացանի փողոցի 142 տան բնակչուհի, 24-ամյա Քրիստինե Հարությունյանը: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել Երեւանի «Թոխմախ» կոչվող զբոսայգուց եւ մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է։ Քրիստինե Հարությունյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 055-68-68-62, 45-02-02, 1-02 […]

19-ամյա ուսուցչուհուն այրել են՝ ամուսնանալ չցանկանալու համար

Պակիստանում երիտասարդ աղջկան այրել են, քանի որ նա չի ցանկացել ամուսնանալ։ 19-ամյա Մարիա Սադակատը դպրոցում ուսուցչուհի էր։ Դպրոցի տնօրենը ցանկացել է, որպեսզի աղջիկն ամուսնանա իր որդու հետ, սակայն աղջիկը մերժել է, ինչից հետո տղամարդը որոշել է հաշվեհարդար տեսնել աղջկա հետ։ Մարիայի տուն են ներխուժել անհայտ անձինք ու նախ ծեծել են նրան, ապա բենզին լցրել վրան […]

Արա Բուդաղյանը ազատության մեջ է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանը, որի նկատմամբ այսօր հունիսի 10-ին,  քրեական հետապնդումը քննիչի որոշմամբ դադարեցվել է՝ ազատ է արձակվել: Լրագրողների հետ զրույցում Արա Բուդաղյանը նշել է, որ իր համար սպասելի էր, որ ազատ կարձակվի. «Ինձ համար սպասելի էր այս որոշումը, պիտի բաց թողնեին, մնացած հարցերը խնդրում եմ ուղղել փաստաբանիս»: Արա […]

Նախկին հարսը ընկերոջ ցուցումով գողություն է կատարել սկեսուրի տնից

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Սերգեյ Մ.-ին, 32-ամյա Զոհրաբ Ա.-ին եւ 27-ամյա Լիանա Պ.-ին: Պարզվել է, որ Զոհրաբ Ա.-ի ցուցումով` Լիաննա Պ.-ն 2015 թ. վերջերին մուտք է գործել իր նախկին սկեսրոջ բնակարան եւ հյուրասենյակի զգեստապահարանից գողացել դրամապանակ, որի մեջ եղել է […]

Խաչիկ Կոսյանին պատանդ են պահում, անօրինական կալանավորում է. դաժան սպանության մութ կետերը

58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված 26-ամյա Խաչիկ Կոսյանի  հայրը՝ Հակոբ Կոսյանը արդարադատության գնդապետ է։ Նա մինչեւ վերջերս աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում եւ ամիսներ առաջ է դուրս եկել աշխատանքից: «Կազմակերպված շոու է , քանի որ մի շարք ուժեր ուզում են ինչ-որ բան ցույց տալ: Գնդապետ լինել՝ նշանակում է 30-40 տարվա ծառայություն երկրի […]

Կեղծ զեղչերի կուտը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեծածավալ մոնիթորինգային ծրագիր չի իրականցնում,  ինչի հետեւանքով օրեցօր աճում են խանութներում անիրական զեղչերի մասին մոլորեցնող գովազդները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Համակարգային ուսումնասիրություն է պետք, հակառակ դեպքում այս խնդիրը օրեցօր ավելի է խորանալու: Համապատասխան մարմինը ստուգում է միայն այն ժամանակ, երբ կոնկրետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված