20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Խաչիկ Կոսյանին պատանդ են պահում, անօրինական կալանավորում է. դաժան սպանության մութ կետերը

58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված 26-ամյա Խաչիկ Կոսյանի  հայրը՝ Հակոբ Կոսյանը արդարադատության գնդապետ է։ Նա մինչեւ վերջերս աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում եւ ամիսներ առաջ է դուրս եկել աշխատանքից: «Կազմակերպված շոու է , քանի որ մի շարք ուժեր ուզում են ինչ-որ բան ցույց տալ: Գնդապետ լինել՝ նշանակում է 30-40 տարվա ծառայություն երկրի […]

Կեղծ զեղչերի կուտը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեծածավալ մոնիթորինգային ծրագիր չի իրականցնում,  ինչի հետեւանքով օրեցօր աճում են խանութներում անիրական զեղչերի մասին մոլորեցնող գովազդները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Համակարգային ուսումնասիրություն է պետք, հակառակ դեպքում այս խնդիրը օրեցօր ավելի է խորանալու: Համապատասխան մարմինը ստուգում է միայն այն ժամանակ, երբ կոնկրետ […]

Արա Բուդաղյանը ազատ կարձակվի

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը քննիչի որոշմամբ դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Ալումյանը  նշեց, որ թեեւ Արա Բուդաղյանն արդեն ունի արդարցվածի կարգավիճակ, սակայն, սակայն, նրա դեռ ազատ չեն արձակել, սպասում են դատախազի որոշմանը: Հիշեցնենք, որ Սյունիքի […]

32-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիեւյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ կամրջի վրա է գտնվում 32-ամյա Մ. Գ.-ն, որը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Գնդապետի որդին` դաժան սպանության մասնակից. Ժողովուրդ

2016թ հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58- ամյա Եղիշե Խաչատրյանի հետ` երթեւեկության կանոնները խախտելու հա­մար դիտողություն անելու կապակցու­թյամբ: Այնուհետեւ 75-ամյա մոր ներ­կայությամբ նրան բազմաթիվ հարված­ներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր: Դեպքից երկու օր անց’ հունիսի 8- ին, սպանվածի կինը […]

Հայկ Խանումյանի գործով կան ձերբակալվածներ

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների  կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։ Մ.Սահակյանը և Ս.Ավանեսյանը ձերբակալված են։ Իրականացվում են համապատասխան միջոցառումներ […]

Ծեծել են, որ խոստովանի չկատարած հանցագործությունը.կալանավորի հաղորդումը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 7-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ նույն բաժնի մի շարք ծառայողներ եւ Շիրակի մարզային վարչության ծառայողն իրեն մեղադրել են անծանոթ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: ՀՔԾ-ից հայտնում են, որ այնուհետեւ ոստիկանության […]

Որդին հորը դեղորայք էր ներարկել և խեղդամահ արել /վիդեո/

Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի 4/2 շենքի բնակարաններից մեկում մահացած մարդ կա: Ահազանոգողը մահացողի որդին էր՝ 42-ամյա Արմեն Առաքելյան: նա նշել է, որ հայրը՝ 80-ամյա Հայկարամ Առաքելյանը, հանկարծամահ է եղել: Ոստիկանությունը դիակի վրա բռնության հետքեր է հայտնաբերել: Դիակի աչքին հայտնաբերվել է արնազեղման հետք, իսկ մարմնի տարբեր մասերին՝ […]

Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված իրավական հիմք չունեմ.ՄԻՊ/վիդեո/

«Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված ես այս պահին իրավական հիմք չունեմ նման պնդում անելու, որովհետեւ այն գործերը, որոնց վերաբերյալ հետաքրքրվում եք, դեռեւս քննության փուլում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրվունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Բոլոր հարցերով ուսումնասիրություններ կատարում ենք, քննարկումներ են ընթանում: Առանձին գործեր կային, որոնց քննության ընթացքին շարունակում ենք հետեւել»,-ընդգծեց Թաթոյանը : […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի