20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

15-ամյա արմավիրցին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մանկահասակ երեխաների նկատմամբ

Մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախնական քննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ Արմավիրի մարզի 15-ամյա բնակիչը, օգտվելով 5-ամյա եւ 9-ամյա երեխաների՝ տարիքով պայմանավորված՝ կամարտահայտության եւ գործողությունների նշանակությունն ընկալելու ունակությունից զրկված լինելու հանգամանքից, 2015 թ. նոյեմբերին նրանց […]

Երևանյան դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել/ֆոտո/

Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 անվանական արժեքով թղթադրամը կեղծելու բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Արզումանյան փողոցում գործող դեղատներից մեկում դեղորայք գնելու […]

Ի՞նչ կապ ունի ԱԱԾ նոր տնօրենը Արա Բուդաղյանի արդարացման հետ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով արդարացված Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն առաջիկայում 5-րդ գանգատը կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին ասաց փաստաբանը այսօր՝ հունիսի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամնակ: Նրա փոխանցմամբ ՄԻԵԴ-ում բարձրացվելու է  իր պաշտպանյալին ապօրինի 11 ամիս կալանքի տակ պահելու հարցը: Ալումյանը համոզված է, որ ՄԻԵԴ-ն […]

Մեղավորները պետք է պատժվեն

«Քննչական մարմինը փաստեց, որ Արա Բուդաղյանը ընդանրապես ոչ մի կապ չունի Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա անցյալ տարվա կրակոցներ հետ: Արա Բուդաղյանը այդ որոշման արդյունքում ստացավ ազատվածի կարգավիճակ և ազատ արձակվեց»,-այսօր՝ հունիսի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Մանրամասնելով ասելիքը փաստաբանը նկատեց, որ  Բուդաղյանների  ընտանիքի հետ պռոբլեմները չեն սկսվել […]

Walt Disney World զբոսայգում ալիգատորը տարել է 2 տարեկան երեխային

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ՕրլանդոյիWalt Disney World զբոսայգում ալիգատորը ջրի տակ Է քաշ տվել 2 տարեկան երեխային։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 14-ի երկոյան Seven Seas Lagoon արհեստական լճի ափին: Նեբրասկայից ժամանած ընտանիքն իր երեք երեխաներով  հանգստանում Էր լճի մոտ, երբ ալիգատորը հարձակվել Է տղայի վրա: Երեխայի հայրը փորձել Է փրկել տղային, սակայն ոչինչ չի […]

Բուդաղյանների ընտանիքը չի լռելու, պայքարը շարունակվում է. փաստաբան/վիդեո/

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի ազատ արձակումից հետո Բուդաղյանների ընտանիքի համար պայքարը դեռ շարունակվում է»,-այսօր` հունիսի 15-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Բուդաղյանների շահերի պաշտպան  Հայկ Ալումյանը: Փաստաբանը  նշեց, որ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում սպանվեց Ավետիք Բուդաղյանը, մինչեւ այսօր որեւէ մեկը պատասխան չի տվել այդ […]

Խորենը թուրքի գնդակից փրկվեց՝ զոհվեց հայի մեղքով

19 ամյա Խորենի զոհվելու փաստը հարազատները չեն կարողանում ընդունել: Ցավը ահավոր է, խեղդող, քանի որ բազմաթիվ երազներ ունեցող Խորեն Դերենիկի Հարությունյանը  սպանվել է ծառայակցի մեղքով: «Ծառայակիցը սպանեց մեր հրաշք տղուն ու անունը դրվեց դժբախտ դեպք: Խորենը ուրիշ տեսակ էր, պարզ, մաքուր ու շատ հայրենասեր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի քեռու կինը՝ Մարինե Փանոսյանը: Խորեն […]

Աղջկա մանկահասակ ընկերուհուն վաճառել է թուրքերին /վիդեո/

5 տարում Հայաստանում թրաֆիկինգի զոհ է դարձել 15 երեխա: Նրանց մի մասը ներգրաված է եղել մուրացկանության մեջ` վառ  օրինակ փոխտնօրեն, պատմության նախկին ուսուցչի կողմից անապահով ընտանիքների երեխաների շահագործումը. «Նա երեխաներին վախեցնելով համոզում էր, օրեկան այսքան գումար եք տալիս, որպիսի ես Ձեր վրա չխոսամ, չջղայնանամ, բացակա չդնեմ»,- Henaran.am-ին պատմեց ԵԱՀԿ փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից […]

Մեկ ամիս է Հրաչյա Հարությունյանից լուր չունեն

«Արդեն մեկ ամիս է, որ Հրաչյայի հետ չենք կարողանում կապվել, համարյա ոչ մի բան չգիտենք: Տեղափոխությունը չի կատարվում Ռուսաստանի կողմից: Առողջական վիճակից էլ բան չգիտենք: Ինքը անընդհատ հարցնում էր ու շատ էր ուզում տեղափոխվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ […]

Մանկապարտեզում կեղծ աշխատողներ են ձեւակերպել ու մեծ գումար հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 13-ին վարույթ է ընդունվել Երեւանի թիվ 120 մանկապարտեզում 2011-2016թթ. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով «Երեւանի թիվ 120 մանկապարտեզ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցների հաստիքների վրա ձեւակերպվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի