20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արմեն Սարգսյանն, ի՞նչ է, ընդդիմադիր է. «Ծառուկյան» դաշինք (տեսանյութ)

«Մարդկանց կողմից փորձ է արվում ընդդիմադիր լինելու ինստիտուտը տարակերպ մեկնաբանությունների ենթարկել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ ի պատասխան քննադատությունների, թե իրենք ինչպես են ընդդիմադիր դաշինք, եթե կողմ են քվեարկելու իշխանության կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: «Ի՞նչ է նշանակում, եթե Արմեն Սարգսյանին որոշել եք կողմ քվեարկել, ուրեմն դուք ընդդիմադիր չեք: Արմեն […]

Ալիևը ճարահատյալ գնաց այդ քայլին (տեսանյութ)

Սահմանի ակտիվությունները կապ չունեն ոչ Ադրբեջանի ընտրությունների, ոչ Հայաստանի ընտրությունների հետ: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: «Սահմանի ակտիվությունը, սպանությունները, որ կատարվում են կլոր տարի, ուղիղ միտված են մադրիդյան սկզբունքներին: Նրանք այդ խնդիրը հորդացող արյունով են լուծում, որպեսզի ոչ մեկն այդ մասին չմոռանա»,-նշեց նա: Ինչ վերաբերում է […]

Միությունում թալանելու բան քիչ է մնացել, մտածում է՝ այդ եղածն էլ մարսի. Հաղթանակ Շահումյան (տեսանյութ)

ՀՀ վաստակավոր նկարիչ, նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում բարձրաձայնեց Նկարիչների միության անգործության մասին: «Միությունը ոչ միայն չի գործում, այլ գործում է ի վնաս մեր միության: Մեր միությունն ամբողջ ստեղագործական միությունների մեջ ամենահեղինակավորն էր, լավ տնտեսություն ուներ: Հիմա ինչ-որ մարդիկ իրենց շահից ելնելով՝ քոռուփուչ արեցին այդ եղածը, վաճառեցին»,-պատմեց նա: «Մեր բակն անգամ […]

Միայն թե առանց հիստերիայի. Հայկական Ժամանակ

Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում և որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որևէ կարիքի համար: Նա նաև հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա […]

Հաջորդ նիստին, որ մերկանան՝ ի՞նչ եք անելու. Հրապարակ

Երեւանի ՀՀԿ-ական ավագանին «վերեւներից» հրահանգ է ստացել. «Հետ քաշվել, չտարածվել, իրավապահներն ինչ պետք է, կանեն, տեսագրություն­ները կան, տարաների անա­լիզները կանեն, ձեն-ձուն էլ չհանեք»,- տեղեկացրեց քաղաքապետարանի աղբյուրը: Ի ղեպ, Լեւոն Իգիթյանն այդ օրը ոչ երեւաց, ո’չ հայհոյեց, այնտեղ չէ՞ր: «Ո՞նց էն­տեղ չէր՝ մեր հետեւում նստած էր, իրեն դրանից առաջ էր խստիվ հրահանգված՝ ընդհանրա­պես, ոչ մի դեպքում […]

Արմեն Սարգսյանը զարմացրել է Շարմազանովին. Առավոտ

«Տարբեր հարցերի շուրջ ենք խոսել: Նաեւ հաճելիորեն զարմացել, պարոն Արմեն Սարգսյանը բացի լուրջ, ֆունդամենտալ, գիտական իր կարողություններից, դիվանագիտական փորձից՝ նաեւ ֆուտբոլասեր է: Ես էլ եմ ֆուտբոլասեր, սա եւս մեկ պատճառ է նրան դրական վերաբերվելու: Սա, իհարկե, հումորով»,-թերթի հետ զրույցում Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից մանրամասներ պատմեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմւսգանովը: -Պարոն Շարմաղանով, նա­խագահի թեկնածու Արմեն Սարգսյանի […]

Ամբողջ Հայաստանը լցվել է Երևան (տեսանյութ)

 ՀՀ վաստակավոր նկարիչ, նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ այսօր Երևանի տեսքը կարգի բերելու խնդիր կա: «Երևանն իր ուրույն տեղն ուներ, ոչ Հալեպ էր, ոչ Փարիզ: Սկսած 70-ականներից՝ ինչ-որ բան խախտվեց: Նախ Երևանն այդքան չպիտի մեծանար, մեծացավ մեր գյուղերի, շրջանների հաշվին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ քաղաքը պետք է լիցքաթափել: «Երևանը […]

«Լավ մարդուն երբեմն մերժում ենք՝ դրանով հեռացնելով մեր երկրից» (տեսանյութ)

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն անձամբ չի ճանաչում նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին, սակայն ասում է, որ կիրթ ու բանիմաց մարդ է: «Աստված տա՝ լավ լինի, ուղղակի ժողովուրդը կորցրել է իր վստահությունը, ինչն ունի իր պատճառները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Շահումյանն ընդգծեց, որ այսօր մենք ամեն ինչ կապում ենք անձի հետ, որովհետև համակարգը կայացած […]

«Հանրապետականն» ամենավատ ընտրությունը չի կատարել. Զուրաբյան (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ առաջին անգամ պառլամենտի կողմից ընտրվող նախագահի թեկնածուների մի առատ խումբ ունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ խոսելով նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու Արման Սարգսյանի մասին: Ըստ պատգամավորի՝ շատ չեն մարդիկ, ովքեր, գոնե իր գնահատմամբ, կհամապատասխանեն այդ պաշտոնը կրելու և դրան ունակ լինելու հնարավորություններին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի